Կոյա սան
Կոյա սան | |
---|---|
ճապ.՝ 高野山 | |
Տեսակ | լեռնաշղթա, Սրբազան լեռ, ավազան, սուրբ քաղաք, ōaza? և sangō? |
Երկիր | Ճապոնիա[1] |
Վարչատարածքային միավոր | Կոյա |
Աշխարհագրական տեղադրություն | Kii Peninsula? |
Լեռնաշղթա | Kii Mountains? |
Մասն է | Sacred Sites and Pilgrimage Routes in the Kii Mountain Range? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1000 մետր և 885 մետր |
Պահպանման տարածք | Kōya-Ryūjin Quasi-National Park? |
Ձևավորում | 810 |
Կոյա սան (ճապ.՝ 高野山 Կո:յա սան), լեռ Ճապոնիայի Վակայամա պրեֆեկտուրայում՝ Օսակայից դեպի հարավ[2]։
Լեռան վրա գտնվում են բազմաթիվ տաճարներ և բուդդայական սինգոն դպրոցի վանքեր[3]։ Առաջին տաճարը 819 թվականին կառուցել է սինգոն դպրոցի հիմնադիր բուդդիստ կուսակրոն Կուկայը՝ ութ լեռնային գագաթների միջև՝ 800 մետր բարձրության վրա գտնվող հովտում։ Այսօր այնտեղ են գտնվում մոտ հարյուր վանքեր, որոնք ուխտավորներին նաև գիշերակաց են առաջարկում։ Լեռան վրա գտնվում են հետևյալ հայտնի տաճարները և վանքերը[4]՝
- Օկունո ին (奥の院), Կունայի դամբարան, որը շրջապատում է գերեզմանատունը։
- Կոմպոն դայտո (根本大塔), պագոդա, որը սինգոն դպրոցի վարդապետության համաձայն՝ գտնվում է ամբողջ Ճապոնիան ներառող մանդալայի կենտրոնում։ Պագոդան մտնում է Գարանի համալիրի կազմում։
- Կոնգոբու ձի (金剛峰寺), սինգոն դպրոցի գլխավոր տաճար[5]։
Լեռան վրա է գտնվում նաև Տոկուգավա տոհմի ընտանեկան դամբարանը, որը կառուցվել է երրորդ սյոգուն Տոկուգավա Իեմիցուի կողմից, տոհմի սյոգուններից այս դամբարանում ոչ ոք թաղված չէ։
Կոյա սանից սկիզբ է առնում դեպի սինտոիստական Կումանո Հոնգու թայսյա (ճապ.՝ 熊野本宮大社),、Կումանո հայաթամա թայսա (ճապ.՝ 熊野速玉大社) և Կումանո նատի թայսյա (ճապ.՝ 熊野那智大社) սրբավայրեր տանող Կումանո կոդոյի ուխտագնացության հնագույն ուղին։
Դեպի լեռը տանում է «Նանկայ Էլեկտրիկ» ընկերության երկաթուղային ճյուղը Նամբայի կայարանից Օսակա, մինչև լեռան հիմքի մոտ Գոկուրակուբասի կայարան (ճապ.՝ 極楽橋駅): Կաբելային երկաթուղին հինգ րոպեում ուղևորներին բարձրացնում է լեռան գագաթ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կոնդո, Կոյա սան լեռան գլխավոր դահլիճ
-
Կոմպոն դայտո, պագոդա Կոյա սան լեռան կենտրոնում
-
Օկունո ին
-
Կոնգոբու ձի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ «About Mount Koya Danjo Garan - Mount Koya Travel Guide | Planetyze». Planetyze (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ As there are many temples with identical names, Chinese and Japanese temples are traditionally given additional "mountain names". These are no geographical designations. There is no mountain called Kōya-san in Japan.
- ↑ «ポメラニアンに適したフード». www.shukubo.jp. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «About Daimon - Mount Koya Travel Guide | Planetyze». Planetyze (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Nicoloff, Philip L. (2008). Sacred Koyasan: A pilgrimage to the Mountain Temple of Saint Kōbō Daishi and the Great Sun Buddha. State University of New York Press. ISBN 978-0-7914-7259-0.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sacred Sites and Pilgrimage Routes in the Kii Mountain Range (UNESCO)
- KONGOBUJI(金剛峰寺)
- Mt. Koya-san JAPAN: the Official Guide
- Koyasan Tourist Association
- Photo set of the Okunoin cemetery of Koyasan (photos under Creative Commons license)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոյա սան» հոդվածին։ |
|