Jump to content

Կոճղասնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոճղասնկեր
Կոճղասնկեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Բաժին Բազիդիոմիցետներ
Դաս Ագարիկոմիցետներ
Ենթադաս Ագարիկայիններ
Կարգ Ստրոֆարիայիններ
Ընտանիք Շարքասնկայիններ
Ցեղ Կոճղասնկեր
Լատիներեն անվանում
Armillaria
Հոմանիշներ
  • Agaricus trF. Armillaria (Fr.), 1819
  • Armillaria sect. Armillariella P.Karst., 1879
  • Armillariella (P.Karst.) P.Karst., 1881
  • Polymyces Battarra ex Earle 1909


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կոճղասնկեր (լատին․՝ Armillaria), բազիդիավոր սնկերի որոշ տեսակներ, որոնք պատկանում են շարքասնկայինների (Tncholomataceae) և ստրոֆարիայինների (Strophariaceae) ընտանիքներին։ Ըստ ժամանակակից սիստեմատիկայի պատկանում են (լատին․՝ Physalacriaceae)[1] ընտանիքին։

Կոճղասնկերը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված են կոճղասունկ աշնանայինը, ձմեռայինը, ամառայինը, մարգագետնայինը կամ չփտուկը և կեղծ կոճղասունկ ծծմբադեղինը։ Բոլոր տեսակները, բացի չփտուկից, բնափայտը քայքայող սնկեր են, հանդիպում են Հայաստանի անտառաշատ վայրերում՝ կենդանի կամ մահացած ծառերի բների, կոճղերի վրա՝ մեծ խմբերով։ Չփտուկն աճում է փռոցաշերտի վրա, հիմնականում՝ մարգագետիններում և անտառների բացատներում։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշնանային կամ իսկական կոճղասնկի՝ մեղրասնկի (Armillaria mellea) գլխարկը (տրամագիծը՝2-13 սմ) սկզբում ուռուցիկ է, ապա՝ տափակ՝ գագաթին փոքրիկ թմբիկով, գորշավուն, կեղտոտ դեղնադարչնագույն, բարակ, մանր դարչնագույն թեփուկներով, որոնք հասունների մոտ անհետանում են։ Թիթեղները խիտ են, դեղնասպիտակ, հաճախ՝ գորշ բծերով, թեթևակի իջնում են ոտիկի վրա։ Երիտասարդ պտղամարմնի գլխարկի ստորին մասը պատված է սպիտակ թաղանթով։ Պտղամիսն սպիտակավուն է, փխրուն՝ փափուկ, հաճելի հոտով և տիպ, թթու համով։ Ոտիկը (երկարում է՝ մինչև 15 սմ, հաստանում է' 1-1,5 սմ) վերևում սպիտակ է, ներքևում՝ դարչնաշագանակագույն, հիմքի մոտ՝ մի փոքր լայնացած՝ մանր թելիկավոր թեփուկներով և սպիտակ թաղանթային օղակով։

Վնասակար ազդեցություններ և կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վնասակար է։ Մոտ 200 բուսատեսակների մակաբույծ է. սնկամարմնի (միցելիում) մուգ գորշավուն ձգանները տարածվում են բնափայտի մեջ և քայքայում այն։ Բոլոր Կոճղասնկերը ուտելի են, բացի թունավոր կեղծ ծծմբադեղնից (Hypholoma fasciculare), որը տարբերվում է իր ծծմբադեղին, հետագայում՝ կանաչաձիթապտղագույն վառ գունավորված թիթեղներով և դառը համով։

Սիստեմատիկա և տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  14 դաս   28 ընտանիք  
         
  Բաժին Բազիդիոմիցետներ     կարգ Ագարիկայիններ     դաս Կոճղասնկեր
               
  Թագավորություն Սնկեր     դաս Ագարիկոմիցետներ (Agaricomycetes)     ընտանիք Շարքասնկայիններ    
             
  6 կարգ   16 կարգ   15 դաս
     
Armillaria mellea
Armillaria hinnulea
Armillaria mellea

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Грибы СССР. — М.։ Мысль, 1980.
  • Heinz Butin։ Krankheiten der Wald- und Parkbäume. Diagnose, Biologie, Bekämpfung. 2 Sporentafeln. 3., neubearbeitete und erweiterte Auflage. Thieme, Stuttgart und New York 1996, ISBN 3-13-639003-2
  • Helga Marxmüller, Ottmar Holdenrieder։ Morphologie und Populationsstruktur der beringten Arten von Armillaria mellea s.l. In։ Mycologia Bavarica 4. 2000. Seiten 9–32.
  • Dagmar Nierhaus-Wunderwald։ Die Hallimasch-Arten. Biologie und vorbeugende Massnahmen. Արխիվացված 2014-02-01 Wayback Machine In։ Merkblatt für die Praxis 21. Eidgenössische Forschungsanstalt für Wald, Schnee und Landschaft (WSL), Birmensdorf (Schweiz). 1994. (PDF; 1,6 MB)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։