Կոզենցա (գավառ)
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Կարգավիճակ | Իտալիայի պրովինցիաներ | ||||
Մտնում է | Կալաբրիա | ||||
Ներառում է | 155 համայնքներ | ||||
Վարչկենտրոն | Կոզենցա | ||||
Օրենսդրական մարմին | Provincial Council of Cosenza? | ||||
Հիմնական լեզու | իտալերեն | ||||
Բնակչություն | 719 345 | ||||
Խտություն | 110 | ||||
Տարածք | 6 650 | ||||
Սահմանակցում է | Պոտենցա, Մատերա, Կրոտոնե և Կատանձարո | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | IT-CS | ||||
Փոստային ինդեքսներ | 87100 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CS | ||||
provincia.cs.it(իտալ.) | |||||
Կոզենցայի գավառ (իտալ.՝ Provincia di Cosenza), գավառ Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության Կալաբրիա տարածաշրջանում[1][2]։ Աշխարհագրորեն գտնվում է Ապենինյան թերակղզու վրա[3]։
Վարչական կենտրոնը համարվում է Կոզենցա քաղաքը, որը համարվում է Իտալիայի ամենազբոսաշրջային քաղաքներից մեկը։ Բնակչությունը դավանում է քրիստոնեության կաթոլիկ ճյուղը։
Վարչականորեն ներառում է 1 դաշնային քաղաք և 154 կոմունաներ[4]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոզենցի նահանգի ափերը ողողում են միաժամանակ երկու ծովերի ջրեր։ Արևմտյան նեղ հատվածում ափերը ողողում են Տիրենյան ծովի ջրերը, իսկ արևելքում՝ Հոնիական ծովի։
Հարավում Կոզենցա գավառի սահմանակցում է Կատանդզարո և Կրոտոնե գավառներին, իսկ հյուսիսում՝ Բազիլիկատա մարզին։ Ռելիեֆը հիմնականում լեռնային է և տարածքի մեծ մասում գերակշռում են բարձրադիր լեռները։
Ցածրավայրերը և տափաստանները շատ քիչ են և գտնվում են երկրի հյուսիսային հատվածում։ Կլիման միջերկրածովային է՝ բավականին տաք ամառներով և մեղմ ձմեռներով։
Գավառի տարածքում են գտնվում Սիլա և Պալլինո ազգային պարկերը։
Բնակավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոզենցան համարվում է Իտալիայի առավել բնակեցված գավառներից մեկը։ 1881 թվականի մարդահամարի տվյալների համաձայն գավառի բնակչությունը կազմում էր 451,185 մարդ։
1901 թվականին բնակչությունը ավելացել է հասնելով մինչև 503,329 մարդու։ 2014 թվականին Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալներով գավառում բնակվում էր 719,345 մարդ։ Դրանցից 368,004-ը կանայք են, իսկ տղամարդիկ՝ 351,341[5]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Իտալիայի գավառներ` ըստ տվյալների // Կոզենցա գավառի կոմունաներ և դաշնային քաղաք
- ↑ Կոզենցան, որպես Իտալիայի տուրիզմի գլխավոր կենտրոններից մեկը Արխիվացված 2015-07-03 Wayback Machine // Բացահայտումներ Իտալիայից
- ↑ Իտալիայի Կոզենցա գավառի ընդհանուր տվյալները // Իմացություն Իտալիայի վարչական բաժանման մասին
- ↑ Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության գավառներ // Կոզենցա գավառի ընդհանուր տվյալները և վարչական բաժանք
- ↑ Իտալիայի բնակչության սեռատարիքային կղզմի ընդհանուր վիճակագրություն(չաշխատող հղում) // Իստատ` Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոզենցա (գավառ)» հոդվածին։ |
|
|