Կնքահայրը (անգլ.՝ The Godfather), ամերիկացի գրող Մարիո Պյուզոյի1969 թվականին հրատարակված վեպը, որը հեղինակին բերեց մեծ հարստություն և համաշխարհային ճանաչում։ Այս վեպի հիման վրա Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան նկարահանել է համանուն ֆիլմաշարը` բաղկացած երեք ֆիլմերից։ Վեպը անգլերենիցհայերեն է թարգմանել Ռուզան Ղազարյանը։ Այն հրատարակվել է 1994 թվականինԵրևանում 10.000 օրինակ տպաքանակով։ Ցավոք, վեպի հայերեն թարգմանությունը ամբողջական չէ։
Պատմությունը տեղի է ունենում Նյու Յորքում (ԱՄՆ) 1945-1955 թվականներին։ Այդ ժամանակ քաղաքին տիրում էին 5 տարբեր Սիցիլիական մաֆիոզ ընտանիքներ՝ Տատալիա, Բարզինի, Ստրաչի,Կունեո և Կոռլեոնե։ Գրքի հերոսը Դոն Վիտո Կոռլեոնեն է` Կոռլեոնե ընտանիքի կնքահայրը։ Նա հիմնադրում է Նյու Յորքի ամենահզոր ընտանիքը, որը հարստացել է ձիթապտղի յուղի բիզնեսով։ Դոնը ունի 3 տղա՝ Մայքլը, Ֆրեդոն և Սոնին։ Սոնին ու Ֆռեդոն օգնում են իրենց հորը իր գործերում, բայց Մայքլը ավելի հեռու է ընտանեկան բիզնեսից։ Այսպես կյանքը առաջ է գնում մինչ այն օրը, երբ Սոլոցոն գալիս է Դոնից իր օգնությունը խնդրելու թմրանյութերի առք ու վաճառքի համար։ Դոնը մերժում է, բայց Սոնին ցույց է տալիս, որ հետաքրքրված է այդ բիզնեսով։ Այդ իսկ պատճառով Սոլոցոն մահափորձ է կազմակերպում Վիտո Կոռլեոնեի դեմ, որ կարողանա բանակցել նրա որդու հետ։ Նրա ծրագրերը ձախողվում են, քանի որ Դոնը վիրավորվում է, բայց չի մահանում։ Այս մահափորձը ընդունելով որպես խիստ վիրավորանք` Մայքլը որոշում է վերադառնալ ընտանիք և վրեժխնդիր լինել։ Նա կազմակերպում է Սոլոցոյի սպանությունը. ինքն անձամբ կրակում է նրա վրա և այնուհետև փախչում է Սիցիլիա։ Քանի որ Նյու Յորքի մյուս գանգստերական ընտանիքներին ձեռնտու էր թմրանյութերի բիզնեսը, նրանք պատերազմ են սկսում Կոռլեոների դեմ։ Սկզբում Կոռլեոնեները ջախջախում են մյուս ընտանիքներին, բայց այն բանից հետո, երբ Սոնին սպանվում է, Դոնը խաղաղություն է հայտարարում և համաձայնվում է, որ թմրանյութ բերի։ Մի քանի տարի անց Մայքլը վերադառնում է Նյու Յորք և, փոխարինելով հորը, պատվիրում է Նյու Յորքի մյուս 4 գանստերական ընտանիքների կնքահայրերի սպանությունը։ Այսպես նա վերադարձնում է Կոռլեոնե ընտանիքի հզորությունը, իսկ ինքը դառնում է այդ ընտանիքի կնքահայրը։
Геевский И. А. Персонажи и прототипы романов М. Пьюзо // Пьюзо, Марио. Крёстный отец; Сицилиец. — М.: Политиздат, 1990. — С. 563—574. — ISBN 5-250-01278-7.
Засурский Я. Н. Социальные диагнозы Марио Пьюзо // Знамя. — 1987. — Вып. № 12. — С. 170—172.
Mark Winegardner: Der Pate kehrt zurück. Heyne, Dezember 2005, ISBN 3-453-43151-0
Mark Winegardner: Die Rache des Paten. Heyne, Juni 2007, ISBN 3-453-43260-6