Jump to content

Կյոտուկեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյոտուկեյն
նորվ.՝ Kautokeino
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էՖինմարք ֆյուլքե
ՎարչկենտրոնԿյոտուկեյն
ԲԾՄ319 մետր
Հիմնական լեզուԲուկմոլ,
Հյուսիսսաամերեն
Պաշտոնական լեզուներբուկմոլ և Հյուսիսսաամերեն
Բնակչություն (2007)2947
Տարածք9708.13
Հիմնադրված է1851[1] թ.
Սահմանակցում էԱլտա Ֆլորեստա, Կարասիոկ, Նորդռեիսա, Քվենանգեն, Էնոնտեկիյո և Ինարի
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ2011
Անվանված էKautokeino?
kautokeino.kommune.no
Կյոտուկեյն կոմունան Ֆինմարք ֆյուլքեի քարտեզին

Կյոտուկեյն (նորվ.՝ Kautokeino), կոմունա (համայնք) Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեյում (մարզում)։ Կոմունայի վարչական կենտրոնը Կյոտուկեյն քաղաքն է։ Պաշտոնական լեզուն համարվում է Բուկմոլը և Հյուսիսսաամերենը։ Զբաղեցնում է 9708.13 կմ² տարածք[2]։

Կյոտուկեյնում է գտնվում Սաամական բարձրագույն դպրոցը, որը դասվում է Նորվեգիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքին։

1852 թվականին Կյոտուկեյնում տեղի ունեցավ սաամների զինված ապստամբություն ընդդեմ տեղական նորվեգական իշխանությունների։ 2008 թվականին այդ իրադարձության մասին նկարահանվեց ֆիլմ։

2012 թվականի մարտի 26-ից 29-ը Կյոտուկեյնի Սաամական բարձրագույն դպրոցում տեղի ունեցավ տեղաբնիկ ժողովուրդների լրագրողների միջազգային համաժողով։ Համաժողովի ընթացքում կազմակերպվեցին դասախոսություններ տեղաբնիկ ժողովուրդների լեզուներով լրատվություն մատուցող լրատվամիջոցների աշխատանքի վերաբերյալ։ Մասնակցեցին ավելի քան 10 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մոնակոյի Ալբեր II իշխանը[3]:.

Կյոտուկեյնի զինանշանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյոտուկեյն կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա՝ կենտրոնական մասում պատկերված է դեղին գույնի սաամական պատմական վրան[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Կյոտուկեյն կոմունայում բնակվում է 2947 մարդ։ Վերջին 60 տարում բնակչության թվաքանակի նվազում է գրանցվել[2]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյոտուկեյն կոմունանյի տնտեսության հիմնական ճյուղերն են նավագնացությունն ու ձկնաարդյունաբերությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingenStatistics Norway, 1999. — P. 84. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
  2. 2,0 2,1 2,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen"
  3. Княжеская чета Монако посетит саамскую деревню Хетта в Лапландии. 27.3.2012

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]