Jump to content

Կլոտիլդա Բուրգունդացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլոտիլդա Բուրգունդացի
Ծնվել է՝474
ԾննդավայրԼիոն, Արևմտյան Հռոմեական կայսրություն
Մահացել է՝հունիսի 3, 545(0545-06-03)[1]
Վախճանի վայրՏուր[1]
Փարիզի Աստվածամոր տաճար
ԵրկիրԲուրգունդիայի թագավորություն
ՏոհմBurgundian dynasty?[1]
թագավորական կոնսորտ
ՀայրChilperic II of Burgundy?[1]
ԵրեխաներԽլոդոմիր[2], Chlothar I?[3][4], Childebert I?[5], Clotilde?[6] և Ingomer?[1]
Հավատքկաթոլիկություն

Կլոտիլդա Բուրգունդացի ( ֆր.՝ Clotilde, Clothilde474, Լիոն, Արևմտյան Հռոմեական կայսրություն - հունիսի 3, 545(0545-06-03)[1], Տուր[1]), ֆրանկների Քլոդվիգ I–ի երկրորդ կինը 492 թվականից։

Կլոտիլդա անունը հին գերմաներենից թարգմանած նշանակում է «մարտում հանրահռչակվածը»։

Ուղղափառները նշում են նրա օրը հունիսի 16-ին (հունիսի 3-ը ՝ ըստ Հուլյան օրացույցի)[7], կաթոլիկները ՝ հունիսի 3-ին[8] (Ֆրանսիայում ՝ հունիսի 4-ին)[9]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլոտիլդա Բուրգունդացին Բուրգունդիայի թագավոր Հիլպերիկ II-ի (մոտ 436-491)՝ Գունդոբադ թագավորի եղբոր, և Ագրիպինայի (մոտ 440-491) դուստրն է։ Ի տարբերություն իր հորեղբոր, Կլոտիլդը դավանել է Նիկիական դավանանքին, մինչդեռ Գունդոբադը հավատարիմ է եղել արիոսականությանը։

Գրիգոր Տուրցին իր «ֆրանկների պատմության» մեջ գրել է․ «Այդ ժամանակ բուրգունդների թագավորն էր Գունդևեքը՝ Աթանարիխ թագավորի տոհմից, որը հալածում էր քրիստոնյաներին, ինչը մենք նշեցինք վերևում։ Գունդևեխն ուներ չորս որդի՝ Գունդոբադը, Գոդիգիզիլը, Հիլպերիկը և Գոդոմարը ։ Եվ ահա Գունդոբադը սրով սպանեց իր եղբորը՝ Հիլպերիկին, իսկ նրա կնոջը խեղդեց գետում ՝ պարանոցին քար կապելով։ Նրա երկու դուստրերին Նա դատապարտեց աքսորի։ Նրանցից ավագը, ով դարձավ միանձնուհի, կոչվում էր Քրոնոս, կրտսերը ՝ Քրոդեհիլդա»(Գիրք 2, Գլուխ 28)։

Սուրբ Կլոտիլդայի աղոթքը, Ագրիպինայի սարսափելի մահվան պատմությունը, ամենայն հավանականությամբ, լեգենդ է, որը ծագել է ավելի ուշ, քանի որ Լիոնում վերջերս հայտնաբերվել է էպատաժ՝ նվիրված Բուրգունդիայի ինչ որ թագուհու, ով մահացել է 506 թվականին։ Հնարավոր է, որ խոսքը Կլոտիլդայի մոր մասին է։

Քլոդվիգ I-ի և Կլոտիլդի ամուսնությունը տեղի է ունեցել 492 թվականին։ Գրիգոր Տուրցին նկարագրում է Խլոդվիգի խնամախոսությունը հետևյալ կերպ․

«...քանի որ Խլոդվիգը հաճախ դեսպաններ էր ուղարկում Բուրգունդիա, նրա դեսպանները մի անգամ տեսան մի աղջկա ՝ Հրոդեհիլդային։ Գտնելով նրան գեղեցիկ և խելացի և իմանալով, որ նա թագավորական տոհմից է, նրանք այդ մասին հայտնեցին Խլոդվիգ թագավորին։ Նա անմիջապես դեսպաններին ուղարկեց Գունդոբադ՝ խնդրելով նրան իրեն կին տալ։ Քանի որ Գունդոբադը վախենում էր մերժել Խլոդվիգին, նա նրան հանձնեց դեսպաններին։ Նրանք վերցրեցին աղջկան և արագ եկան թագավորի մոտ։ Տեսնելով նրան՝ թագավորը շատ ուրախացավ և ամուսնացավ նրա հետ։ Բայց նա արդեն հարճից ուներ մի որդի՝ Ֆյոդորիկ անունով» (Գիրք 2, Գլուխ 28)։

Հարսանիքը տեղի է ունեցել, ամենայն հավանականությամբ, Սուասոնում։

Կլոտիլդան Սուրբ Ռեմիգիոսի հետ միասին համոզել է Խլոդվիգ I-ին ընդունել ուղղափառ դավանանքը։

Կլոտիլդա Բուրգունդացին այրիացել է 511 թվականին։ Նա մահացել է 544-548 թվականներին։

Սուրբ Կլոտիլդան աղոթելիս
Երեխաներ
  • Ինգոմեր (493; մահացել է մանուկ հասակում)
  • Խլոդոմիր (495—524), Օռլեանի թագավոր
  • Խիլդեբերտ (497—558), Փարիզի թագավոր
  • Խլոտար I (մոտ 500—561), Սուասոնի թագավոր
  • Խլոտիլդա (մոտ 502—531), վեստգոթերի թագավոր Ամալարիխի կին
  • Տիխիլդա

Մշակույթի մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլոտիլդան ներկայացված է Լոուրենս Ալմա–Թադեմի «Խլոդվիգի երեխաների դաստիարակությունը» (1861) կտավում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 57. — ISBN 978-2-9501509-3-6
  2. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 66. — ISBN 978-2-9501509-3-6
  3. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 69—73. — ISBN 978-2-9501509-3-6
  4. Lundy D. R. The Peerage
  5. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 67—69. — ISBN 978-2-9501509-3-6
  6. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 59. — ISBN 978-2-9501509-3-6
  7. Макарий (Боннэ). «Святая Клотильда, королева франков». Православие.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  8. 3 июня 2022 // Литургический календарь Католической Церкви в России / сост. Калинкин Д., Шишова Т.. — М.: Издательство Францисканцев, 2022.
  9. «Sainte Clotilde». Nominis (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոտիլդա Բուրգունդացի» հոդվածին։