Կիրակոս (մանրանկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիրակոս (այլ կիրառումներ)
Կիրակոս | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Վախճանվել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | մանրանկարիչ |
Կիրակոս կամ Կյուրակոս (ծննդյան և մահվան թվականները անհայտ), հայ գրիչ և մանրանկարիչ։
Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի XIII դար 2-րդ կեսի նշանավոր ներկայացուցիչ։ Աշխատել է Հռոմկլայում։
Նրա ծաղկազարդած առաջին ձեռագիրը, որ հասել է մեզ, 1244 թվականի Ավետարանն է (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. № 151), մյուսը՝ Անթիլիասի վանքում պահպանվող 1248 թվականի Ավետարանը։ Այս ձեռագրերում Կիրակոսը դեռ մի շարք գծերով կապված է եղել XIII դարի վերջի կիլիկյան մանրանկարչության ավանդույթներին։
Առավել նշանակալից է 1249 թվականին ծաղկազարդած Ավետարանը, որ գրվել և պատկերազարդվել է Կոստանդին Ա կաթողիկոսի պատվերով։ Պարունակում է ավետարանիչների պատկերներ, ճոխ զարդարված խորաններ, անվանաթերթեր, լուսանցազարդեր։ Կիրակոսի պատկերազարդած ձեռագրերի մանրանկարները վկայում են, որ մանրանկարչության այն նրբագեղ ոճը, որ բնորոշ դարձավ կիլիկյան դպրոցին ընդհանրապես, կազմակերպված ձևով հանդես եկավ XIII դարի 40-50-ական թվականներին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 449)։ |