Jump to content

Կենդանի պողպատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենդանի պողպատ
անգլ.՝ Real Steel
Երկիր ԱՄՆ
 Հնդկաստան
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1][2], մարտաֆիլմ[1][2], դրամա, մեխ և բոքսի մասին ֆիլմ
Թվականսեպտեմբերի 6, 2011[3], նոյեմբերի 3, 2011[4] և հոկտեմբերի 7, 2011[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՇոն Լևի[6][7][2]
ՊրոդյուսերՇոն Լևի, Դոն Մերֆի, Ռոբերտ Զեմեկիս և Սյուզան Մոնթֆորդ
Սցենարի հեղինակԴեն Գիլրոյ[6], Լեսլի Բոհեմ, Ջոն Գեյթինս[6] և Ռիչարդ Մեթսոն
ԴերակատարներՀյու Ջեքման[1][6][7][…], Դակոտա Գոյո[6][8], Էվանջելին Լիլլի[1][6][7][…], Էնթոնի Մաքի[7][8], Քևին Դյուրանդ[6][7][8], Հոուփ Դևիս[7][8], Ջեյմս Ռեբհորն[8], Կարլ Յուն[6][8], Դևիդ Ալան Բաշ[8], Ֆիլ Լամար[8] և Օլգա Ֆոնդա[6][8]
ՕպերատորՄաուրո Ֆիորե
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժԴեն Ցիմերման
Պատմվածքի վայրՆյու Յորք, Տեխաս և Դետրոյթ
ԿինոընկերությունImageMovers, DreamWorks, Reliance Entertainment, Touchstone Pictures և 21 Laps Entertainment
Տևողություն126 րոպե
Շահույթ299 268 508 $[9] և 85 468 508 $[10]
Պաշտոնական կայքէջ
 Real Steel Վիքիպահեստում

«Կենդանի պողպատ» (անգլ.՝ Real Steel), ամերիկյան ֆանտաստիկ մարտաֆիլմ՝ ռեժիոսր Շոն Լևի, ոգեշնչվել է Ռիչարդ Մեթսոնի «Պողպատ» կամ «Պողպատյա մարդ» պատմությունից)[11]։ Ֆիլմում գլխավոր դերը խաղում էր Հյու Ջեքմանը պրոդյուսերի դերում հանդես էր գալիս Շոն Լևիին, և Դոն Մերֆին[12]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերա տեղի է ունեցել 2011 թվականի սեպտեմբերի 6-ին, Փարիզում՝ Գրան Ռեկս կինոթատրոնում][13]:Ամերիկայում և Ռուսաստանում ֆիլմը դուրս է եկել վաճառքի հոկտեմբերի 7-ին[14]։ Ռուսաստանում ֆիլմը թույլ է տրվում դիտել 12 տարեկանից բարձր երեխաներին։ Ամերիկայում երեխաներին խորհուրդ է տրվում դիտել ֆիլմը 13 տարեկանից[15]։

Ֆիլմի պատմությունը ծավալվում է ապագայի, 2020 թվականի մասին, երբ ավանդապահ բռցքամարտիկների մենամարտների և այլ մարտերի արվեստները կորցրել են հանդիսատեսի հետաքրքրությունը և դրա ակտուալությունը քիչ դաժանության պատճառով և դրանք փոխարինվում են գլադիատրներով, երեք մետրանոց և մի քանի տոնայով ռոբոտների մասնակցությամբ, որոնք կառավարվում են մարդկանց կողմից։ Գլխավոր հերոս - Չարլի Կենտոնը( Հյու Ջեքման), նախկին բռնցքամարտիկ, որը ապրում է իր մահացած մարզիչ Բեյլի Տալետի աղջկա տանը(Էվանջելին Լիլի), նա շատ էր սիրում գումար և մասնակցություն է ունենում ռոբոտների մարտերին, ամեն անգամ պարտություն կրելով նա ավելի ու ավելի էր մեծացնում իր պարտքերը։ Նա պատահմամբ իմանում է, որ իր նախկին կինը մահացել է և նրա որդին՝ Մաքս Կենտոնը (Դագոտա Գոյո) մնում է որբ։ Նա նենգաբար իր որդուն որդեգրելու իրավունքը վաճառում է ավելի լավ վիճակում գտնվող, մահացած կնոջ հարազատներին, նա վերցնում է Մաքսին իր մոտ իր որդեգրման ժամանակաշրջանում, «որպեսզի կարգավորի հայր և որդի հարաբերությունները», և նաև գումարը ստանալու համար։

Նա նորից մասնակցում է մարտերին, գնելով ամենալավ ռոբոտներից մեկին՝ Նոյզի Բոյին, որը ուներ ձայնային կառավարման համակարգ, նա նորից պարտվում է, ըստ Մաքսի դրա պատճառը այն էր, որ նա առանց ծանոթանալու ռոբոտի հնարավորություններին ուղակի «արտասանում էր այն բառերը, որոնք նրան դուր էին գալիս»։ Ռոբոտի համար մեխանիզմներ գտնելու նպատակով Չարլին իր որդու հետ գնում է աղբանոց, որտեղ Մաքսը, զառիթափից ընկնելով, գտնում է խոտանված, բայց ամբողջովին հավաքված երկրորդ սերնդի մի ռոբոտ, որի անունը «Ատոմ» էր։ Այդ հնամաշ ռոբոտը պատրաստված չէր մարտերի համար, այլ մարզումների համար, նա չէր կարող հարձակվել, բայց դրա փոխարեն շատ լավ պահում էր հարվածը, և ուներ հազվագյուտ «ստվերի ֆունկցիա», դա նրան հնարավորություն էր տալիս կրկնել այն բոլոր շարժումները, որը նրան ցույց կտար մարդը։ Մաքսը որոշում է Ատոմի օգնությամբ մասնակցել մի քանի մարտերի և աշխատել մի քիչ գումար։ Հենց առաջին մարտում Ատոմը հաղթում է և պարզվում է, որ նա շատ ամուր ռոբոտ է։ Մաքսը, Նոյզի Բոյից ձայնային կառավարումը փոխադրելով Ատոմի վրա, առաջարկում է Չարլիին «ստվերի ֆունկցիայի» օգնությամբ Ատոմին սովորեցնել բռնցքամարտի հնարքները։ Եվ այսպես մարտերում հաղթելով, Ատոմը դառնում է «Կենդանի պողպատ» մրցաշարում, իսկ Չարլին ր Մաքսը շատ են մտերմանում միմյանց հետ։ «Տվին Սիտիս» պրոֆեսիոնալ ռոբոտին հաղթելուց հետո Մաքսը մարտի է հրավիրում Ֆարա Լեմկովին (Օլգա Ֆոնդա) միլիարդատիրուհուն, որի համար Տակ Մասիդոն (Կարլ Յուն)՝ ռոբոտների լեգենդար ստեղծողը հավաքել է Զևսին, անպառտելի ռոբոտին, որը հաղթել է «Կենդանի պողպատ» մրցույթում։ Այդ ամոթալի հայտարարությունից հետո Լեմկովայի համար սկսվում եմ «սարսափ» օրեր և որոշ ժամանակ անց նա ընդունում է մարտի հրավերը։

Դրանից հետո Չարլիի և Մաքսի վրա անսպասելիորեն հարձակվում են Չարլիի հին պարտքատերերը և նրան ծեծում են։ Որդու համար անհանգստանալով Չարլին նրան տալիս է իր օրինական ծնողներին, որպեսզի նրան ապահովագրի այս ամենից։ Իսկ Բեյլիի հետ զրույցից հետո նա փոխում է իր որոշումը և համոզում է Մաքսին իր հետ տանել մրցույթին, և նրանք համաձայնվում են։ Մենամարտի ժամանակ Զևսը հարձակում գործելով Ատոմի վրա, նրան մեծ վնաս է հասցնում, որը վնասում է նրա ձայնային կառավարման համակարգը, Մաքսը համոզում է Չարլիին «ստվերի ֆունկցիայի» միջոցով կռվել Զևսի հետ Ատոմի փոխարեն։ Համբերելով մինչև Զևսի էներգիան կվերջանա, Չարլին շատ ուժեղ հարվածներ է հասցնում նրան։ «Կենդանի պողպատ» մրցաշարի չեմպիոնը սկսում է պարտվել, և Զևսի կառավարման վահանակը իր ձեռքն է վերցնում հենց ինքը Տակ Մասիդոն։ Չնայելով որ Ատոմի Զևսին նոկդաունի է ենթարկում նրան հաջողվում է ոտքի կանգնել։ Զևսը միավորներով կարողանում է հաղթել, բայց դա Ֆարա Լեմկովայի ընկերության համար մեծ անկում էր։ Ատոմին համարում են ազգային չեմպիոն, իսկ Չարլին Մաքսին խոստովանում է, որ կապվել է նրա հետ։

Հյու Ջեքման Չարլի Կենտոն
Դակոտա Գոյո Մաքս Կենտոն
Էվանջելին Լիլլի Բեյլի Տալետ
Կևին Դյուրանդ Ռիկի
Էնթոնի Մակի Ֆին
Ջեյմս Ռեբհոն Մարվին Բառնս
Խոուպ Դևիս Դեբրա Ֆելոն-Բառնս
Օլգա Ֆոնդն Ֆարա Լեմկովա
Կարլ Յուն Տակ Մաշիդո
Ֆիլ Լամար Մարտերի մեկնաբան

Ֆիլմի առաջին թրիլլերը էկրաններին է հայտնվել 2010 թվականի դեկտեմբերին[16]։ 2011 թվականին DreamWorksը ներկայացրել է ֆիլմի երկրորդ թրիլլերը։ Սեպտեմբերի 19-ին Ջեքմանը հայտնվել է WWE Raw-ում, որպեսզի գովազդի ֆիլմը[17]։ Փնտրող Bing-ը իր բլոգում գովազդել, իսկ ֆիլմի մեջ ներկայացված է «bing» լոգոտիպը[18]։

Real Steel - Music From The Motion Picture
տարբեր կատարողների
Թողարկված2011 թվականին
Ժանրռոք
Նու մետալ
էլեկտրոնային երաժշտություն
հիփ-հոփ
Տևողություն126 րոպե
ԼեյբլInterscope Records
ՊրոդյուսերՇոն Լևի, Դոն Մերֆի, Ռոբերտ Զեմեկիս և Սյուզան Մոնթֆորդ
  1. «Fast Lane» - Bad Meets Evil
  2. «Here’s A Little Something For» - Beastie Boys
  3. «Miss The Misery» - Foo Fighters
  4. «The Enforcer» - 50 Cent
  5. «Nine Thou» - Styles of Beyond
  6. «Make Some Noise» - The Crystal Method feat. Yelawolf
  7. «Till I Collapse» - Eminem feat. Nate Dogg
  8. «One Man Army» - The Prodigy & Tom Morello
  9. «Give It A Go» - Timbaland feat. Veronica
  10. «I’m Your Daddy» - Weezer
  11. «The Midas Touch» - Tom Morello
  12. «Why Try» - Limp Bizkit
  13. «Torture» - Rival Sons
  14. «All My Days» - Alexi Murdoch
  15. «Kenton» - Danny Elfman
  16. «The Wings of Icarus» - Celldweller

Հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատոմի և Զևսի մարտի ժամանակ գովազդային վահանակների վրա կարելի է նկատել Xbox 720-ի, Coca-Cola-ի, HP-ի և Bing որոնողական ծրագրի պաստառները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.metacritic.com/movie/real-steel
  2. 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt0433035/
  3. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. Internet Movie Database — 1990.
  5. Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 https://www.siamzone.com/movie/m/6209
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://www.bbfc.co.uk/releases/real-steel-2011-3
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 http://www.imdb.com/title/tt0433035/fullcredits
  9. Box Office Mojo — 1999.
  10. Box Office Mojo — 1999.
  11. Meet the Sci-Fi Author Who Inspired 'Real Steel' and a Dozen Other Films
  12. Full cast and crew for 'Real Steel' (2011). Internet Movie Database. Проверено 2010-12-11.
  13. Staff (September 6, 2011). «'Real Steel' Paris Premiere At Le Grand Rex». Life.(չաշխատող հղում)
  14. Real Steel (2011) - Release dates - IMDb
  15. Живая сталь (2011), IMDb(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  16. «Film trailer: 'Real Steel' starring Hugh Jackman». The Independent. December 10, 2010. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է September 14, 2011-ին.
  17. Miller, Julie (September 20, 2011). «VIDEO: Hugh Jackman, WWE Stars Spend 6+ Uncomfortable Minutes in the Ring». Movieline. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է September 27, 2011-ին.
  18. bing.com // Deciding on a Movie? Real Steel Packs a Punch

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենդանի պողպատ» հոդվածին։