Կարլոս Եղիազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարլոս Եղիազարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1932 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 10, 2019 (86 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | արձակագիր և երգիծաբան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Կարլոս Եղիազարյան (դեկտեմբերի 12, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 10, 2019, Երևան, Հայաստան), արձակագիր, երգիծաբան, ՀԳՄ և ՀԺՄ անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարլոս Եղիազարյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 12-ին, Երևանում[1]։ Նա ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցի միջազգային հարաբերությունների բաժինը։ Կարլոսը աշխատել է «Ոզնի» երգիծական հանդեսում, ինչպես նաև եղել է «Կրոկոդիլ» համամիութենական երգիծական ամսագրի հատուկ թղթակիցը Հայաստանում։ Որպես «Փշարմավ» երգիծական հանդեսի խմբագիր աշխատել է հանրային ռադիոյում։ Եղել է «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։
Կարլոս Եղիազարյանը հասարակական սուր հնչողության բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների ու ֆելիետոնների հեղինակ է։ Եղիազարյանի գրական ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով։
Նա 1974 թվականից եղել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) անդամ, նաև՝ Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) անդամ[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականին Կարլոս Եղիազարյանը գրել է «Լռության լեզուն» երկը[3]։
1999 թվականին գրել է «Դամասկոս» և «Բարի մարդը» երկերը։ «Բարի մարդը» երկը գրվել է արաբերենով։
2002 թվականին գրել է «Բռնակալի պորտը», իսկ 2003 թվականին՝ «Բեկված ժպիտներ» երկերը։
2004 թվականին Կարլոսը գրել է «Խուստուփի արծիվը» երկը։
2010 թվականին գրել է «Շարժվող բեկոր» երկը։
2014 թվականին Կարլոս Եղիազարյանը գրել է «Կսմիթներ» երկը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1966 թվականին «Ամուսնություն երևանյան ձևով» պիեսի համար Կարլոս Եղիազարյանը արժանացել է հանրապետական առաջին մրցանակի։
2009 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) «Գրական վաստակի համար» մեդալի։
2010 թվականին արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական ամենամյա մրցանակի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://wua.am/%D5%AF%D5%A1%D6%80%D5%AC%D5%B8%D5%BD-%D5%A5%D5%B2%D5%AB%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/ՀԳՄ-ն(չաշխատող հղում) Կառլոս Եղիազարյանի մասին
- ↑ «Zarkfoundation - Կարլոս Եղիազարյան». zarkfoundation.com.
- ↑ https://www.grakantert.am/archives/12882 Կարլոս Եղիազարյան-Գրական Թերթ