Jump to content

Կանաբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանաբոյով սամուրայ, 1893 թվական

Կանաբո(ճապ.՝ 金棒), Ֆեոդալական Ճապոնիայի սամուրայական զենք։ Այն մետաղական գուրզով և կոր բռնակով տեցուբոյի տեսակ է, մի ծայրին ամրացված է օղակ, իսկ մյուսին՝ սեպեր։ Նմանատիպ զենքեր են համարվում նյոիբոն, կոնսայբը և արարեբոն[1][2][3]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես այդ տիպի մնացած զենքերը, Կանաբոն պատրաստված է ծանր փայտից կամ երկաթից, որի ծայրերից մեկին ամրացված են մետաղական սեպեր կամ ելուստներ։ Այն բազմաձև է՝ կարող է հիշեցնել մի ծայրը նեղացված կամ ամբողջովին ուղիղ բեյսբոլի մահակ։ Կանաբոյի չափը կարող է լինել մեկ ձեռքով պահվող ոչ մեծ մահակի չափից մինչև հսկայական, երկկոթանի, մարդու հասակի գուրզի չափի (մինչև 2 մետր երկարությամբ)[3][4][5]։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն վարկածներից մեկի՝ կանաբոն օգտագործվում էր թշնամու զրահը կոտրելու և մարտական ձիերի վերջույթները խեղելու համար[6]։ Այս հսկայական զենքը օգտագործելու արվեստը կոչվում է կանաբոջուցու կամ տեցուբոջուցու[7][8]։

Դիցաբանության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաբոն հաճախ կարող է հանդիպել ճապոնական դիցաբանության մեջ, այնտես այն օգտագործվում է Օնիների՝ ճապոնական շատ հզոր դևերի կողմից[9][10]։ Նույնիսկ գոյություն ունի մի ասացվածք «Օնիին կանաբոն տալու նման»։ Ասացվածքը նշանակում է առավելություն տալ նրան, ով արդեն ունի առավելություն («ուժեղին ավելի ուժեղ դարձնել»)[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Sun-Jin Kim Tuttle Dictionary of the Martial Arts of Korea, China & Japan. — 1 изд. — Tuttle Publishing, 1996. — С. 168. — 320 с. — ISBN 978-0804820165
  2. Daniel C. Pauley Pauley's Guide: A Dictionary of Japanese Martial Arts and Culture. — Samantha Pauley, 2009. — С. 90. — 211 с. — ISBN 9780615233567
  3. 3,0 3,1 Serge Mol Classical Weaponry of Japan: Special Weapons and Tactics of the Martial Arts. — Kodansha International, 2003. — С. 91. — 217 с. — ISBN 9784770029416
  4. Oscar Ratti, Adele Westbrook Secrets of the Samurai: The Martial Arts of Feudal Japan. — Tuttle Publishing, 2009. — С. 305. — 400 с. — ISBN 978-4805309605
  5. Elena Varshavskaya Heroes of the Grand Pacification: Kuniyoshi's Taiheiki Eiyū Den. — Hotei Publishing, 2005. — С. 184. — 192 с. — ISBN 978-9074822695
  6. Masaaki Hatsumi Advanced Stick Fighting. — Kodansha USA, 2005. — С. 50. — 208 с. — ISBN 978-4770029966
  7. Sun-Jin Kim Tuttle Dictionary of the Martial Arts of Korea, China & Japan. — 1 изд. — Tuttle Publishing, 1996. — С. 277. — 320 с. — ISBN 978-0804820165
  8. Donn F. Draeger, Robert W. Smith Comprehensive Asian Fighting Arts. — Kodansha USA, 1981. — С. 83. — 208 с. — ISBN 978-0870114366
  9. Edward Trimnell Tigers, Devils, and Fools: A Guide to Japanese Proverbs. — Beechmont Crest Publishing, 2004. — С. 115. — 165 с. — ISBN 9780974833026
  10. The Oriental economist, Volume 43 Tanzan Ishibaship.45
  11. Reikichi Ueda, Raymond Bushell The netsuke handbook of Ueda Reikichi. — Literary Licensing, LLC, 2011. — С. 174-175. — 324 с. — ISBN 978-1258158774