Jump to content

Կամբրե (Ֆրանսիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կամբրե
ֆր.՝ Cambrai[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Համայնքcanton of Cambrai-Est?, canton of Cambrai-Ouest?, Նոր և arrondissement of Cambrai?
Մակերես18,18 կմ²
ԲԾՄ60 մետր, 41 մետր, 101 մետր
Բնակչություն31 425 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ59400[3]
Պաշտոնական կայքvilledecambrai.com(ֆր.)
Կամբրե (Ֆրանսիա) (Ֆրանսիա)##
Կամբրե (Ֆրանսիա) (Ֆրանսիա)

Կամբրե (ֆր.՝ Cambrai, պիկարդ.՝ Kimbré), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսում՝ Օ-դը-Ֆրանս տարածաշրջանի Նոռ դեպարտամենտում։ Նույնանուն կանտոնի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Շելդա գետի ափին, Լիլից 52, Առասից՝ 36, Փարիզից՝ 160 կիլոմետր հեռավորության վրա։ Բավականին մոտ է եվրոպական մերձակա երկրների մայրաքաղաքներին. Բրյուսելից հեռու է ընդամենը 108, Լոնդոնից՝ 280 կմ[4]։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով կազմել է 32.770[5]:

Կամբրեն սկզբնապես եղել է հինհռոմեական քաղաք՝ Cameracum անվանումով։ Ռազմավարական լավ դիրք ունենալը պատճառ է դարձել, որ այդ բնակավայրը հետագա դարերի ընթացքում ձեռքից ձեռք անցնի. այն հաջորդաբար ընկել է գերմանական ցեղերի, ֆրանկների, Լոթարինգիայի թագավորության, Հռոմեական սրբազան կայսրության տիրապետության տակ։ Եղել է եպիսկոպոսական, ապա՝ արքեպիսկոպոսական նստավայր։ Միջին դարերում համբավվել է բատիստի արտադրությամբ։ Դարձել է ռազմաքաղաքական դաշինքների ձևավորման նպատակով բանակցությունների անցկացման վայր։ 1508 թվականին այստեղ Հուլիոս Երկրորդ պապի, Գերմանիայի կայսր Մաքսիմիլիանի, Ֆերդինանդ Կաթոլիկի (Իսպանիա) և Լյուդովիկոս Տասներկուերոդի (Ֆրանսիա) միջև կնքվել է «Կամբրեի լիգա» կոչվող ռազմաքաղաքական դաշինքը, որը նպատակ էր դրել տիրել Վենետիկի Հանրապետության հողերին։ Հաջորդ տարի ռազմական գործողություններն սկսել են, բայց անհաջողության են մատնվել, և դաշինքը շուտով ցրվել է։

1529 թվականին Կամբրեում հաշտության բանակցություններ են վարվել, որոնց արդյունքում Ֆրանսիան դուրս է եկել այսպես կոչված՝ Կոնյակյան լիգայից (լիգան կոչվել էր ֆրանսիական Կոնյակ քաղաքի անունով)։ 1677 թվականի ապրիլի 19-ին Ֆրանսիայի Լյուդովիկոս Տասնչորսերորդ արքան տևական պաշարումից հետո գրավել է Կամբրեն, և այդ ժամանակից քաղաքը Ֆրանսիայի կազմի մեջ է։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում այստեղ 1917 թվականի նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 3-ը թեժ կռիվ է տեղի ունեցել, որ պատմության մեջ է մտել «Կամբրեի ճակատամարտ» անվանումով։ Այդ մարտերի ժամանակ անգլիացիները պատմության մեջ առաջին անգամ կիրառել են տանկերի զանգվածային գրոհ՝ գերմանացիների դիրքային պաշտպանությունը ճեղքելու նպատակով (գործողությանը մասնակցել է զինտեխնիկայի 476 միավոր)։

Ուշագրավ փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամբրեում են ծնվել՝

  • վաղ Վերածննդի դարաշրջանի կոմպոզիտոր Գիյոմ Դիֆեյը
  • գեներալ Շառլ Ֆրանսուա Դյումուրիեն (1739-1823)
  • ավիացիայի պիոներներից՝ Լուի Բլերիոն (1872-1936)
  • գյուղինժեներ, սոցիոլոգ, քաղաքական գործիչ (Կանաչների կուսակցությունից) Ռենե Դյումոնը (1904-2001)
  • մարդաբան, հասարակագետ, նեո-մարքսիստ, հայտնի մտավորական Մորիս Գոդելիեն (1934-)

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամբբրեն տրանսպորտային հանգույց է։ Քաղաքում զարգացած է ժանյակեղենի, բատիստի, տրիկոտաժեղենի և գլխավորապես՝ սպիտակեղենի արտադրությունը։ Մեկ անձի տարեկան միջին եկամուտը 2010 թվականին կազմել է 15.428 եվրո[6]։ Գործազրկության մակարդակը եղել է 23,6 տոկոս (Նոռ դեպարտամենտում վերոնշյալ ցուցանիշները եղել են համապատասխանաբար 18.575 եվրո և 17,2 տոկոս, ամբողջությամբ վերցրած Ֆրանսիայում՝ 25.140 եվրո և 12,8 տոկոս)[7]։

Կամբրեի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 6
(42)
7
(44)
11
(51)
14
(57)
18
(64)
21
(69)
23
(73)
23
(73)
19
(67)
14
(58)
9
(48)
5
(41)
11
(52)
Միջին օրական °C (°F) 2.5
(36.5)
3.3
(37.9)
5.8
(42.4)
8.6
(47.5)
12.4
(54.3)
15.3
(59.5)
17.3
(63.1)
17.3
(63.1)
14.8
(58.6)
11.1
(52)
6.0
(42.8)
3.4
(38.1)
9.8
(49.6)
Միջին ցածր °C (°F) 0
(32)
0
(32)
2
(36)
4
(40)
8
(46)
11
(51)
13
(55)
13
(55)
11
(51)
7
(44)
3
(38)
1
(33)
6
(43)
Տեղումներ մմ (դյույմ) 46
(1.8)
41
(1.6)
53
(2.1)
48
(1.9)
46
(1.8)
71
(2.8)
74
(2.9)
66
(2.6)
56
(2.2)
71
(2.8)
61
(2.4)
66
(2.6)
693
(27.3)
Աղբյուր #1: Weatherbase[8]
Աղբյուր #2: Infoclimat Cambrai-Épinoy[9]

Գործընկեր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Կամբրեի պատմական մի շարք շինություններ ժամանակի ընթացքում ավերվել, ոչնչացվել են, ինչպես, օրինակ, գոթիկայի ոճով կառուցված տաճարն ու մի քանի եկեղեցիներ՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում, այդուհանդերձ, քաղաքը դարձյալ հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Դրանցից հիշատակության են արժանի հատկապես հետևյալ նմուշները.

  • բարոկկո ոճով կառուցված ճիզվիտական մատուռը
  • «Իսպանական տունը» (Maison espagnole), որտեղ ներկայումս գտնվում է զբոսաշրջային գրասենյակը
  • ռատուշայի շենքը, որի զանգակատանը կանգնեցված են Կամբրեի խորհրդանիշը համարվող Մարտինի և Մարտենի արձանները
  • Նոտր Դամ դը Գրաս տաճարը՝ Կամբրեի արքեպիսկոպոսի նստավայրը. տաճարում է գտնվում Կամբրեի եպիսկոպոս, գրող, Լյուդովիկոս Տասնչորսերորդի երեխաների դաստիարակ Ֆրանսուա Ֆենելոնի դամբանը, ինչպես նաև «Կամբրիայի Տիրամայր» անվանումով հայտնի սրբապատկերը։
  • Սեն Ժերի եկեղեցին (XVII—XVIII դդ.), որտեղ պահվում է Ռուբենսի «Գերեզման իջեցնելը» նկարը
  • Սուրբ Մարտեն եկեղեցու նախկին աշտարակը՝ Բեֆրուա Կամբրեն, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում
  • միջնադարյան պարսպի մնացորդները
  • բերդը
  • «Փարիզյան դարպասը»
  • Նոտր Դամի դարպասը
  • Սեն Ֆիակր աշտարակը
  • Արկատ աշտարակը
  • Շատո դը Սելը (XI դարի բերդ)

-->

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Alexandra Hughes, Alex Hughes, Keith A Reader, Keith Reader, ur. (2001). Encyclopedia of Contemporary French Culture (Routledge; Routledge World Reference edition izd.). ISBN 0415263549.
  • Robb, Graham (2008). The Discovery of France: A Historical Geography. W. W. Norton & Company. ISBN 0393333647.
  • Ardagh, John (1991). France (Cultural Atlas of izd.). Facts on File. ISBN 081602619X.
  • Jones, Colin (1999). The Cambridge Illustrated History of France (Cambridge Illustrated Histories izd.). Cambridge University Press. ISBN 0521669928.
  • Sowerwine, Charles (2009). France since 1870: Culture, Society and the Making of the Republic (2nd izd.). Palgrave Macmillan. ISBN 0230573398.
  • Roberts, William J. (2004). France: A Reference Guide from the Renaissance to the Present (European Nations) (European Nations izd.). Facts on File. ISBN 0816044732.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Calcul de l'orthodromie Արխիվացված 2019-05-19 Wayback Machine pour Paris, Lille, Douai, Valenciennes, Arras, Saint-Quentin. Distances approximatives à vol d'oiseau sur Google Earth pour Bruxelles et Londres
  5. «Кількість населення у 2011 році». INSEE. Վերցված է 28 вересня 2014-ին.(ֆր.)
  6. «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 18 жовтня 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
  7. «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
  8. «Weatherbase.com». 2013. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
  9. «Infoclimat Cambrai-Épinoy».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամբրե (Ֆրանսիա)» հոդվածին։