Jump to content

Խոցադեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոցադեղ
Խոցադեղ
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված անուններԽոց, Դեղ, Խոցիկ, Դեղիկ
Կապված հոդվածներ«Խոցադեղ» սկսվող էջեր

Խոցադեղ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն խոց և դեղ բառերից։ Կան նաև Խոց և Դեղ անձնանուններ, որոնց փաղաքշական ձևերն են Խոցիկ և Դեղիկ։ Բոլորն էլ արական են, բացի Խոց անունից, որն իգական է։ Խոցադեղ անձնանունը գործածվել է 12-16-րդ դարերում։ Հնագույն ձևը Խոցադեղն է, այնուհետև միջնադարում ա-ն սղվում է և անունը դառնում է Խոցդեղ (1386 թ․), հետո ց-ն վերածվում է ս-ի՝ Խոսդեղ (1478 թ․)[1]:

Գործածություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խոցադեղ Խլաթեցի, նվիրատու ձեռագրի (1204 թ․)[2]:
  • Խոցադեղ, մերձավոր արեանառու Հոռմեանց Հովհաննես քահանայի, ով 1213 թվականին մի կալվածք է նվիրել Արջոյառիճի վանքին[3]։
  • Խոցադեղ, փորագրիչ կամ քանդակագործ, ով փորագրել է Հոռոմոսի վանքի և Շիրակավանի արձանագրությունները[4][5]։
  • Խոցադեղ, Աբրահամ երեցի ազգական, ով 1233 թվականին 2 տուն և մի խանութ է նվիրել Խծկոնքի վանքին[6]։
  • Խոցադեղ, հայր Գրիգոր քահանայի, ով միանալով Մկրտիչ աբեղային, Արուճում և Փարպիում հնձաններ շինեցին և 1258 թվականին նվիրեցին Հոռոմոսի վանքին[7][8]։
  • Խոցադեղ, հայր Մխիթարի և պապ Ավետիսի, ով Եղեգիսում 1283 թվականին թողել է մի արձանագրություն[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 547-549 — 682 էջ։
  2. Հայապ․ 450
  3. Արձանագրություն Շիրակ 122
  4. Շիրակ 23, 10
  5. Արրտ․ 1870, 297
  6. Արձանագրություն Շիրակ 128
  7. Արձանագրություն Շիրակ 26
  8. Արրտ․ 1870, 270
  9. Սիսական 152