Խորվաթական խոհանոց
Խորվաթական խոհանոց (խորվ.՝ Hrvatska kuhinja), խորվաթների ազգային խոհանոցը։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալկաններում յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր սեփական խոհարարական ավանդույթները։ Խորվաթիան բացառություն չէ, և իր խոհանոցի արմատները գալիս են խոր հնադարից։ Ընդ որում, մայրցամաքի խոհանոցը տարբերվում է ափամերձից։ Մայրցամաքի խոհանոցը բնութագրվում է վաղ սլավոնական և ավելի ուշ հարևան մշակույթների շփումներով՝ հունգարական, ավստրիական և թուրքական, որտեղ սննդի պատրաստման համար օգտագործվում է խոզի ճարպ և այնպիսի համեմունքներ, ինչպիսիք են սև պղպեղը, պապրիկան, սխտորը։ Ափամերձ տարածքը կրում է հունական, հռոմեական, ինչպես նաև ավելի ուշ իտալական (հատկապես վենետիկյան) և ֆրանսիական խոհանոցների ազդեցությունը, որտեղ օգտագործում են ձիթապտղի յուղ, խոտաբույսեր և համեմունքներ, ինչպիսիք են հազրեվարդը, եղեսպակը, դափնու տերևը, խնկածաղիկը, սուսամբարը, դարչինը, մեխակը, մշկընկույզը, կիտրոնի և նարինջի կեղևը։ Խորվաթիայում հայտնի են նաև նախկին Հարավսլավիայի սննդամթերքները և բաղադրատոմսերը[1]։ Լայնորեն հայտնի է այնպիսի մսային նրբախորտիկ, ինչպիսին է ոչխարի կուլենը ծխեցրած երշիկը, որը գրանցված ապրանքային նշան է ԵՄ-ում[2]։
Խորվաթական խոհանոցը կարելի է բաժանել մի քանի տարածաշրջանների` Իստրիա, Դալմաթիա, Դուբրովնիկ, Լիկա, Խորվաթական Զագորե, Մեջիմուրսկ, Պոդրավինա, Սլավոնիա և այլն, որոնք ունեն իրենց խոհարարական ավանդույթները, բնորոշ են տարածքի համար և պարտադիր չէ, որ հայտնի լինեն Խորվաթիայի մյուս մասերում։
-
Գուլյաշ, հայտնի է տարածաշրջանների մեջ մասում
-
Խորվաթական պրշուտ
-
Օմարներ Դալմաթիայից
-
Տրյուֆել Իստրիայից
-
Սլիվովիցա
-
Velebitsko գարեջուր
-
Մարաշինո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Хорватская кухня
- ↑ «Хорватский кулен получил престижную награду» (ռուսերեն). jugoslovo.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորվաթական խոհանոցի բաղադրատոմսեր
- Croatian cuisine(անգլ.)
- Хорватська кухня — ремарки до відпочинку в Хорватії Արխիվացված 2015-10-05 Wayback Machine(ուկր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորվաթական խոհանոց» հոդվածին։ |