Jump to content

Խոտակայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոտակայք, բուսական ծածկոց, բաղկացած վայրի կամ ցանովի կերախոտերից (բազմամյա, միամյա կամ խառը)։ Վայրի խոտակայքերը տարբերակվում են ըստ տեղի (մարգագետնային, տափաստանային), բուսաբանական կազմի (հացագգիներ, բոշխազգիներ) կամ գերակշռող բույսի տեսակի (դեշանախոտեր, օշինդրներ)։ Ցանովի խոտակայքերը լինում են մաքուր (մեկ տեսակ) և խառը (երկու և ավելի տեսակ), կոչվում են հիմնական տեսակի անունով (սկզբում տրվում է գերակշռող տեսակի անունը)՝ երեքնուկա-սիզախոտային, վիկ-վարսակային։ Խոտակայքի կարևորագույն տնտեսական ցուցանիշներն են բարձրությունը և խտությունը։ խտությունը խոտադաշտի 1 մ² տարածությունում գտնվող բույսերի կամ ցողունների թիվն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 81