Խաղամոլը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Խաղամոլը Игрок | |
---|---|
Ենթավերնագիր | Из записок молодого человека |
Հեղինակ | Ֆեոդոր Դոստոևսկի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1866 |
Նկարագրում է | Եվրոպա |
Նախորդ | Ոճիր և պատիժ |
Հաջորդ | Ապուշը |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Հրատարակման տարեթիվ | 1866 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/fyodor-dostoevsky/the-gambler/c-j-hogarth |
The Gambler (novel) Վիքիպահեստում |
Խաղամոլը (ռուս.՝ Игрок), Ֆեոդոր Դոստոևսկու վեպերից մեկը, առաջին անգամ տպագրվել է 1866 թվականին։ Վեպի մտահղացումը եղել է դեռ 1863 թվականի աշնանը, սեպտեմբերի 18 (30)-ին, երբ Դոստոևսկին նամակ է ուղարկել Հռոմից Նիկոլայ Ստրախովին վեպի սյուժեով։ Վեպը գրվել է 21 (25) օրվա ընթացքում։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1863-ին Ֆեոդոր Դոստոևսկին այցելում է Բադեն-Բադեն։ Այնտեղ մի քանի օրվա ընթացքում տանուլ է տալիս իր ունեցած ողջ գումարը, բացի այդ սիրուհու՝ Պոլինա Սուսլովայի կանխիկ գումարը։ Պարտքերը հատուցելու նպատակով Դոստոևսկին պայմանագիր է կնքում հրատարակչական տան հետ։ Բադեն-Բադենում Դոստոևսկին մի քանի անգամ գնում է խաղատուն և տանուլ տալիս մեծ գումարներ։ Խաղից ստացված տպավորությունները օգտագործել է վեպը գրելուց։
Վեպը գրելու ընթացքում Դոստոևսկին մտերմացել է իր սղագրուհու՝ Աննա Սնոտկինայի հետ և հետագայում ամուսնացել։ Ամուսնանալուց հետո նորապսակները ուղևորվել են շրջագայության Եվրոպայով, մեծ մասամբ Բադեն-Բադեն։ Այնտեղ Ֆեոդոր Միխայլովիչը կրկին խաղում և պարտվում է։ Դրանից հետո նա երդվում է չխաղալ և պահում է երդումը՝ չխաղալով իր կյանքի վերջին 10 տարիներին։
Երբ 1864 թվականի հուլիսի 10-ին Պետերբուրգում մահացավ Դոստոևսկու մեծ եղբայրը՝ Միխայիլ Դոստոևսկին, «Ժամանակաշրջան» ամսագրի ամբողջ պարտքերը իր վրա է վերցնում Ֆեոդոր Միխայլովիչը։ Եվ որպեսզի հետ վերադարձնի եղբոր պարտքերը, նա կնքում է ոչ շահավետ պայմանագիր՝ գրել նոր վեպ՝ «Խաղամոլը»։ Խաղամոլ վեպը գրվել է միաժամանակ Ոճիր և պատիժ վեպի հետ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքի իրադարձությունները տեղի են ունենում գերմանական հորինված քաղաքում՝ Ռուլետտենբուրգում ռուս.՝ Рулеттенбург։ Գրքի գլխավոր հերոսը՝ 25 տարեկան Ալեքսեյ Իվանովիչը, աշխատում է պաշտոնաթող գեներալի ընտանիքում, որպես նրա երեխաների ուսուցիչ։ Ալեքսեյը սիրահարված է գեներալի խորթ աղջկան՝ Պոլինային, նա էլ իր հերթին՝ ֆրանսիացի Մարկիզ դե Գրիեին։ Ամբողջ ընտանիքը սպասում է Մոսկվայում բնակվող ծեր, մեծահարուստ բարեկամուհու՝ Անտանիդա Վասիլյևնայի (ռուս.՝ Антонида Васильевна Тарасевичева) մահվանը՝ հույս ունենալով ստանալ նրա ունեցվածքը։ Բայց 75-ամյա բարեկամուհին գալիս է Ռուլետտենբուրգ լիովին առողջ և հայտարարում, որ չի պատրաստվում գեներալին դրամական որևէ օգնություն հատկացնել։ Նա պատճառաբանում է գեներալի վերաբերմունքը իր հանդեպ։ Որպեսզի օգնի Պոլինային, Ալեքսեյը մեծ գումար է շահում նրա համար, բայց հպարտ աղջիկը չի ընդունում գումարը։ Ալեքսեյը լիովին տարվում է ռուլետկայով։ Որոշ ժամանակ բոլոր հերոսները ապրում են՝ «անտեղյակ» միմյանցից։ 2 տարի անց Ալեքսեյն իմանում է, որ ամբողջ այս ընթացքում Պոլինան իրեն է սիրել։
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսեյ Իվանովիչ
- Պոլինա Ալեքսանդրովնա Զագորյանսկայա
- Գեներալ
- Մարիա Ֆիլիպովնա
- Մարկիզ դե Գրիեյ
- Աստլեյ
- Անտանիդա Վասիլևնա Տառասևիչևա
- Մադեմուազել Բլանշ
- Մադամ դե Քոմինգես
Մշակութային ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1929 թվականին Բրյուսելում առաջին անգամ տեղի ունեցավ «Խաղամոլ» օպերան, որի հեղինակը Սերգեյ Պրոկոֆևն էր, իսկ 1974-ին՝ Մոսկվայում։ Վեպն ունի բազմաթիվ ադապտացիաներ՝
- 1938 Ֆրանսիա «Խաղամոլը» -ռեժիսոր՝ Լուի Դաքեն
- 1938 Գերմանիա «Խաղամոլները» -ռեժիսոր՝ Գերխարդ Լամպերտ
- 1947 Արգենտինա «Խաղամոլը» -ռեժիսոր՝ Լեոն Կլիմովսկի
- 1948 ԱՄՆ «Մեծ մեղավորը» -ռեժիսոր՝ Ռոբերտ Սիոդմակ
- 1958 Ֆրանսիա «Խաղամոլը» -ռեժիսոր՝ Կլոդ Օտան-Լարա
- 1966 ԽՍՀՄ «Խաղամոլը» -ռեժիսոր՝ Բոգոտիրենկո Յուրի
- 1972 «Խաղամոլը» -ռեժիսոր՝ Մայքլ Օլշևսկի
- 1972 ԽՍՀՄ «Խաղամոլը» -ռեժիսոր՝ Ալեքսեյ Բոտալով
- 1974 ԱՄՆ «Խաղամոլը» -ռեժիսոր՝ Կառել Ռայս
- 1997 Հունգարիա «Խաղամոլը» -ռեժիսոր՝ Մակ Կառոլի
- 2007 Գերմանիա «Խաղամոլները» -ռեժիսոր՝ Սեբաստյան Բինեկ
Հայտնի քաղվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաճույքը միշտ օգտակար է, իսկ վայրի, անսահմանափակ իշխանությունը նույնիսկ ճանճի վրա, դա էլ մի ուրիշ տեսակի հաճույք է։ Մարդը բնությունից դեռ բռնակալ է և սիրում է դահիճ լինել։
- Իսկապես, մարդը սիրում է տեսնել իր լավագույն ընկերոջ նվաստացումը։ Ընկերությունը մեծ մասամբ հիմնված է նվաստացման վրա, և սա հին, բոլոր խելացի մարդկանց հայտնի ճշմարտություն է։
- Գիտեք մի անհավատալի բան՝ ես Ձեզ ամեն օր ավելի շատ եմ սիրում, բայց դա գրեթե անհնար է։
- Խեղդվողը բռնվում է ծղոտից, համաձայնվեք ինքներդ, բայց եթե նա չխեղդվեր, ապա չէր համարի ծղոտը, որպես ոստ։
Հայերեն թարգմանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Խաղամոլը» վեպը հայերեն թարգմանել է Պողոս Մակինցյանը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաղամոլը գրապահարանում Արխիվացված 2020-07-03 Wayback Machine
- «Խաղամոլը» վեպի մասին (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղամոլը» հոդվածին։ |
|