Jump to content

Լև Ադամովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լև Ադամովիչ
նոյեմբերի 27, 1884(1884-11-27) - հուլիսի 29, 1960(1960-07-29) (75 տարեկան)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-ճապոնական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Great Siberian Ice March?
Պարգևներ
Ոսկե զենք «Քաջության համար»

Լև Միխայիլի Ադամովիչ (ռուս.՝ Ле́в Миха́йлович Адамо́вич, նոյեմբերի 27, 1884(1884-11-27), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 29, 1960(1960-07-29), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի կայսրություն - 1960 թվականի հուլիսի 29, Լոս անջելես, ԱՄՆ), ռուս զորապետ, գեներալ-մայոր։ Ռուս-ճապոնական, Առաջին համաշխարհային, Քաղաքացիական պատերազմների մասնակից։

Սպիտակ շարժման մասնակից, մասնակցություն է ունեցել նաև Սիբիրի Սառցե Մեծ երթին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Ադամովիչը ծնվել է 1884 թվականի նոյեմբերի 15-ին (27) Սանկտ Պետերբուրգում։ Սերում է Մինսկի նահանգի պալատից։

Ադամովիչն ավարտել է Նիկոլայ I-ի անվան Գատչինյան համալսարանը, ինչպես նաև Մոսկվայի զինվորական ուսումնարանը, որից հետո ծառայել է Լեյբ-Գվարդիա Պավլովյան զորագնդում։ Հետո զբաղեցրել է ոստիկանների Առանձին կորպուսի ռոտմիստրի պաշտոնը։

Մասնակցություն է ունեցել Ռուս-ճապոնական պատերազմում։

Առաջին աշխարհամարտի ժամանակ ղեկավարել է Թամանյան 150-րդ հետևակային գունդը և խիզախությունների համար արժանացել է Գեորգիևյան զենքին։

Ադամովիչը Քաղաքացիական պատերազմի սկզբում ծառայել է Ռուսական բանակի ծովակալ Ալեքսանդր Վասիլևիչ Կոլչակի զորքերում։

1919 թվականի մարտի 27-ից մինչև սեպտեմբեր եղել է Շադրինյան 26-րդ լեռնային հրաձգի հրամանատար, որը Ուրալական լեռնային հրաձգային դիվիզիայի կազմում էր։ Ավելի ուշ ղեկավարել է Սիբիրի բանակի հրաձգային բրիգադան և ծառայել է որպես հրամանատարի օգնական, որը Ուրալական 7-րդ լեռնային հրաձգային դիվիզիայի կազմում էր։

Լև Ադամովիչը մասնակցել է Սիբիրի սառցե մեծ երթին։

1920 թվականի հուլիսի 9-ին ստացել է գեներալ-մայորի կոչում։

Գաղթի ժամանակ Ադամովիչն ապրել է նախ Չինաստանում, որտեղ ծառայել է որպես ԱՉԵՃ-ի և ռուսական սկաուտների Մանչժուրյան զորագնդի ուսումնական բաժնի ծառայող։ 1931 թվականին տեղափոխվել է Շանհայ, ապա Լոս Անջելես, որտեղ 1960 թվականի հուլիսի 29-ին մահացել է։

  • Волков Е. В., Егоров Н. Д., Купцов И. В. Белые генералы Восточного фронта Гражданской войны: Կենսագրություն — М.: Русский путь, 2003. — 240 с. ISBN 5-85887-169