Լողացող քաղաքը
Լողացող քաղաքը ֆր.՝ Une ville flottante | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա, ծովային արկածներ և Ռեպորտաժ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1870 |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Լուսնի շուրջը |
Հաջորդ | Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում |
Նկարազարդող | Ժյուլ Ֆերա |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | 1871 |
A Floating City Վիքիպահեստում |
«Լողացող քաղաքը» (ֆր.՝ Une ville flottante), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտաֆանտաստիկ վեպը, որը ներառված է «Անհավանական ճանապարհորդություններ» շարքում։ Գրվել է 1870 թվականին։
Հրատարակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպն առաջին անգամ տպագրվել է 1870 թվականի օգոստոսի 9-ից սեպտեմբերի 6-ը «Journal des Débats politiques et littéraires» ամսագրում։
Առանձին գրքի ձևով հրատարակվել է 1871 թվականի հուլիսի 17-ին։ Նույն գրքում ներառված էր նաև «Շրջափակումը ճեղքողները» պատմվածքը։
Պատկերազարդված տարբերակը (Ժյուլ Ֆերի 44 պատկերազարդումները, որոնք փորագրվել են Փանմեյքերի ու Հիլդիբրանի կողմից), ներառելով նաև «Շրջափակումը ճեղքողները» պատմվածքը, թողարկվել է 1871 թվականի հոկտեմբերի 10-ին։ Իսկ 1872 թվականի հոկտեմբերի 31-ին թողարկվեց «Անհավանական ճանապարհորդություններ»-ի վեցերորդ հատորը, որում ներառված էին այս վեպն ու «Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում» վեպը[1]։
Բովանդակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը բաժանված է երեսունինը գլուխների[2]։
Հերոսների երթուղին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիվերպուլ
- Քլիր
- Նյու Յորք
- Հուդզոն
- Օլբանի
- Ռոչեսթեր
- Նիագարա ֆոլս
- Նիագարայի ջրվեժ
- Բուֆֆալո
- Էրի
- Նյու Յորք
- Բրեստ
- Փարիզ
Գործող հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլեն Հոջես
- Ֆաբիան Մաք-Էլվին
- Արչիբալդ Կորսիկան
- դոկտոր Դեն Պիտֆերժ
- Հարրի Դրեյք
Իրադարձությունների խրոնոլոգիան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի իրադարձությունները սկսվում են 1867 թվականի մարտի 18-ին ու ավարտվում ապրիլի 29-ին։ «Գրեյթ իսթերն»-ով ճանապարհորդությունը տեղի է ունենում մարտի 26-ից ապրիլի 9[3]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վեպի ստեղծման համար Ժյուլ Վեռնին ոգեշնչել էր Լիվերպուլից Նյու Յորք նավարկությունը, որը նա անց էր կացրել եղբոր՝ Փոլի հետ 1867 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, ժամանակի ամենամեծ նավով՝ «Գրեյթ Իսթերն»-ով։
- Իրադարձությունների խրոնոլոգիան ճշգրտորեն համընկնում է հեղինակի Ամերիկա կատարած ճանապարհորդության հետ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Illustrations Արխիվացված 2014-09-02 Wayback Machine by Jules Férat
- A Floating City (English translation) at MobileRead
- «Լողացող քաղաքը» Լաբորատոր Ֆանտաստիկայում
- «Լողացող քաղաքը» Bookmate.com ում
- Ժյուլ Վեռնի Մատենագրությունը
- Վեպի տեքստը Lib.ru-ում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ժյուլ Վեռն «Լողացող քաղաքը»».
- ↑ «Ժյուլ Վեռն «Լողացող քաղաքը» — կարդալ օնլայն». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Ժյուլ Վեռնի ֆան-կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լողացող քաղաքը» հոդվածին։ |