Լոլա Մորա
Լոլա Մորա Lola Mora | |
---|---|
Կեղծանուն | Lola Mora |
Ծնվել է | նոյեմբերի 17, 1866[1][2] |
Ծննդավայր | El Tala, Սալտա, Արգենտինա և Տուկուման, Արգենտինա[2] |
Վախճանվել է | հունիսի 7, 1936[3] (69 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա[2] |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարչուհի |
Ոճ | կլասիցիզմ |
Թեմաներ | քանդակագործություն |
Ուշագրավ աշխատանքներ | Fuente de las Nereidas? |
Ուսուցիչ | Francesco Paolo Michetti?[2], Costantino Barbella?[2] և Giulio Monteverde?[2] |
Աշակերտներ | Gonzalo Leguizamón Pondal?[4] |
Lola Mora Վիքիպահեստում |
Դոլորես Կանդելարիա Մորա Վեգա (իսպ.՝ Dolores Candelaria Mora Vega, հայտնի է որպես Լոլա Մորա, նոյեմբերի 17, 1866[1][2], El Tala, Սալտա, Արգենտինա և Տուկուման, Արգենտինա[2] - հունիսի 7, 1936[3], Բուենոս Այրես, Արգենտինա[2]), արգենտինացի քանդակագործ, որը ծնվել է Արգենտինայի Սալթա նահանգում գտնվող Էլ Տալա քաղաքում։ Նա հայտնի է եղել որպես արվեստի բնագավառի ռահվիրա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոլա Մորան Ռոմուալդո Ալեխանդրո Մորայի դուստրն էր, որը իսպանական Տուքուման նահանգի բարգավաճ հողատեր էր։ Ռոմուալդոն ուներ յոթ երեխա` երեք տղա և չորս աղջիկ։ Ընտանիքում Լոլա Մորան երրորդ երեխան էր։ Նրա ծնողները որոշում են, որ իրենց աղջիկները` բոլոր մյուսների նման նույնպես պետք է ունենան լավագույն կրթություն։ 1870 թվականին, երբ Լոլան 4 տարեկան էր, ծնողները որոշեցին ընտանիքով տեղափոխվել Սան Միգուել դել Տուզիան։ 1874 թվականին, երբ Լոլան 7 տարեկան էր, նա եղել է Քոլեգիո Սարմիենտո դե Տուքուման նահանգի գիշերօթիկ դպրոցի աշակերտ։ 1885 թվականին դժբախտ դեպք տեղի ունեցավ ինչի հետևանքով նրա ծնողները մահացան։ Նրա ավագ քույրը` Պաուլա Մորա Վեգան ամուսնացավ ինժեներ Գիլերմո Ռուքերի հետ։ Նրանք միասին հոգ էին տանում որբ երեխաների մասին[5]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]20 տարեկանում նա սկսում է նկարել նկարներ, բայց որոշ ժամանակ անց նա ավելի կատարելագործվում է քանդակագործության մեջ։ Նա արդեն կարողանում էր քանդակել մարմարի և գրանիտի վրա։ Նա այդ ամենը սովորել է ինքնուրույն, այնուհետև` Հռոմում[6]։ 1900 թվականին նա վերադառնում է Արգենտինա և կառավարությունը նրան հանձնարարում է ստեղծել երկու սալաքարեր Թուզիան պատմական տան համար։
1903 թվականին Բուենոս Այրես քաղաքի համար ստեղծված Ներեդիի քանդակը, որը քաղաքային խորհրդաժողովում հանդիպեց բյուրոկրատական խնդիրներին, որտեղ քանդակը տեղից տեղ տեղափոխվեց[7]։
1996 թվականին Մորային արգենտինացի ռեժիսոր Խավիեր Թորրենը հրավիրեց, որպեսզի նա կատարի «Լոլա Մորա» ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը[8]։
Կատարած աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքևում նշված գրեթե բոլոր աշխատանքները կատարվել են Բուենոս Այրեսում
1900 թվական, Տուչումանի տանը երկու սալաքարեր, մայիսյան հեղափոխության առաջին ազգային կառավարության և Անկախության հռչակագրի թեմաներով, 1903 թվական, Նարեիդսի շատրվաններ, որն այժմ գտնվում է Պուերտո Մադերոյում, 1912 թվական, Ռուբեն Լոպեզ Լեքուբեի, Լա Ռաքոլեթա գերեզմանոցի գաղտնի կինը[9], 1913 թվական, Ավելլանեդայի հուշահամալիր, Պլասսա Ալսինա, Ավելլանեդա, Հուշարձան Ֆրանցիսկո Նարցիսո դե Լապրիդա։
-
«Նարեիդսի շատրվաններ», Բուենոս Այրես
-
Առաջընթաց
-
Արդարության աստվածուհին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Panzetta A. Nuovo dizionario degli scultori italiani dell'Ottocento e del primo Novecento (իտալ.): Da Antonio Canova ad Arturo Martini — 3 — Torino: Adarte, 2003. — P. 588. — 1068 p. — ISBN 88-89082-00-3
- ↑ 3,0 3,1 3,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ https://www.anba.org.ar/academico/leguizamon-pondal-gonzalo/
- ↑ Haedo, Oscar Félix (1974). Lola Mora: Vida y obra de la primera escultora argentina. Eudeba.
- ↑ Encyclopedia of Contemporary Latin American and Caribbean Cultures, edited by Daniel Balderston, Mike Gonzalez, Ana M. Lopez, 2002, page 994
- ↑ Los mejores inventos argentinos de la historia Արխիվացված 2011-10-06 Wayback Machine (Իսպաներեն)
- ↑ http://www.lanacion.com.ar/1054987-javier-torre-refleja-la-violencia-actual Արխիվացված 2016-02-07 Wayback Machine (Spanish-language)
- ↑ City of Angels: The History of Recoleta Cemetery : a Guide to Its Treasures, OLMO Ediciones, 2002, page 71
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- VisiteTuc.com Արխիվացված 2006-11-01 Wayback Machine - A site about Tucumán
- Practicosas.com.ar - A women's site with a romantic biography
- Municipality of Jujuy - Official website
- Universidad Nacional de Rosario Արխիվացված 2005-11-07 Wayback Machine - Pictures of the Oath Passage in Rosario, flanked by Lola Mora's sculptures
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոլա Մորա» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 17 ծնունդներ
- 1866 ծնունդներ
- Արգենտինայում ծնվածներ
- Հունիսի 7 մահեր
- 1936 մահեր
- Բուենոս Այրես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Արգենտինացի կին քանդակագործներ
- 20-րդ դարի նկարչուհիներ
- Կին գյուտարարներ
- 19-րդ դարի կին արվեստագետներ
- Արգենտինացի գյուտարարներ
- Արգենտինացի նկարիչներ
- Արգենտինացի կին արվեստագետներ