Լիմպա
Ենթատեսակ | հաց և տարեկանի հաց |
---|---|
Առաջացման երկիր | Շվեդիա |
Հիմնական | տարեկանի ալյուր, linear maltodextrin?, կարագ, շաքար և խմորասնկեր |
Լիմպա (շվեդ.՝ limpa — բոքոն), քաղցր տարեկանի հաց շվեդական խոհանոցում[1]։ Սա խմորիչով հաց է՝ համեմունքների և սերուցքային կարագի հավելումով, քաղցրացված շագանակագույն շաքարով և մելասայով։ Համեմվում է անիսոնով, քիմիոնով, սամիթի սերմերով, իսկ երբեմն՝ նարնջի կեղևով[2]։ Թխվում է Սուրբծննդյան տոնի առթիվ․ տիպիկ ուտեստ է շվեդական սուրբծննդյան սեղանի կամ յուլբուդի համար[3]։ Լիմպա հացը հրաշալի համակցվում է ջեմի, դոնդողի և սերուցքային պանրի հետ[4]։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրգահյութը, շագանակագույն շաքարը, քիմիոնը և ջուրը հասցվում են թույլ եռման աստիճանի, այնուհետև ավելացվում են յուղը կամ սերուցքային կարագը և ցիտրուսային մրգերի կեղևը։ Երբ խառնուրդը սառչում է և դառնում համարյա գոլ, այն խառնում են ակտիվացված խմորիչի և աշորայի ալյուրի հետ[5]։ Երբ խմորը բարձրանում է, դարձյալ մի փոքր ալյուր են ավելացնում և սպասում, որ խմորը երկրորդ անգամ բարձրանա։ Այնուհետև հացի վերևի մասին հալեցրած յուղ են քսում ու թխում[6]։ Որոշ բաղադրատոմսերում մրգահյութի խառնուրդն ավելացնում են չոր բաղադրամասերին այն բանից հետո, երբ աշորայի ալյուրը եռջրով հունցում են[7]։
Բաղադրամասեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմականորեն այս հացի խմորը թթվեցնում էին ֆերմենտացված գարեջրային քաղցուի միջոցով, ուստի այն նաև անվանում են vörtlimpa («քաղցրահյութով բոքոն»)[8]։ Արդի բաղադրատոմսերում որպես բաղադրամաս երբեմն օգտագործվում է թունդ գարեջուրը[9]։
Բաղադրատոմսի տարբերակներում քիմիոնը փոխարինում են հիլով կամ չեն ավելացնում նարնջի կեղև․ ԱՄՆ-ում բաղադրատոմսի ամենատարածված տարբերակը ներառում է նարնջի կեղևն ու համեմունքներ[10]։
Աշորայի ալյուրին կարող է ավելացվել եգիպտացորենի, ամբողջահատիկ կամ ունիվերսալ ալյուր։ Նարնջի բույր ստանալու համար, բացի կեղևից, կարող է օգտագործվել նաև նարնջի կարագը[11]։ Կարող է ավելացվել նաև չամիչ կամ սալորաչիր, բայց սա շեղում է ավանդական տարբերակից[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Smith, Leslie. «Scandinavian Ideas for a South Dakota Christmas». South Dakota State University Extension Ciricular.
- ↑ «Pastries - From Bonkets to Babas...». Southtown Star. 1978 թ․ դեկտեմբերի 17. էջ 35.
- ↑ Peterson, Cecilia (2014 թ․ դեկտեմբերի 22). «Hold the Lutfisk: A Swedish Christmas Smörgåsbord». Smithsonian Center for Folklife & Cultural Heritage.; Sullivan, Barbara (1990 թ․ դեկտեմբերի 20). «Twas the night before...». Chicago Tribune.
- ↑ «Bake Old-Fashioned Memory». The Times. 1974 թ․ մայիսի 23. էջ 67.
- ↑ «Limpa Bread». The Dispatch. 1981 թ․ նոյեմբերի 20. էջ 90.
- ↑ «Readers spotlight cakes, breads, and puddings». =The Pantagraph. 1991 թ․ ապրիլի 24. էջ 20.
{{cite news}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Fixing limpa bread from a family recipe». The Baltimore Sun. 2008 թ․ հունվարի 2. էջ F4.
- ↑ «50 of the world's best breads». CNN. 2019 թ․ հոկտեմբերի 15.
- ↑ «Swedish Limpa Bread». The Spruce Eats. 2019 թ․ սեպտեմբերի 11.
- ↑ Ode, Kim (2015 թ․ հունիսի 17). «Baking Central: Swedish limpa is a first step to summery sandwiches». StarTribune.
- ↑ «Swedish Limpa Bread». Taste of Home.
- ↑ Hansen, Barbara (1973 թ․ հունվարի 18). «Interesting Variations to Breadmaker's Routines». Los Angeles Times. էջ 97.; Moore, Mary (1953 թ․ հուլիսի 17). «Fresh From the Kitchen: Swedish Limpa Bread Made with Rye Flour». The Windsor Star. էջ 28.