Լիլիթ Եփրեմյան
Լիլիթ Եփրեմյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1963[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1984), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1989) և Ռուսաստանի արվեստաբանության պետական ինստիտուտ (1993) |
Գիտական աստիճան | արվեստագիտության թեկնածու |
Մասնագիտություն | երաժշտագետ, հոգեբան, սոցիոլոգ, լրագրող և թարգմանչուհի |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ |
Անդամություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն և ՀԳՄ |
Լիլիթ Կառլենի Եփրեմյան (մայիսի 14, 1963[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, հոգեբան, սոցիոլոգ, ցեղասպանագետ, լրագրող, թարգմանիչ։ Հայաստանի կոմպոզիտորների միության (1999) և Հայաստանի գրողների միության անդամ (2016) է։ Արվեստագիտության թեկնածու։ Միջազգային հոգեբանների «Հայք» հիմնադրամի նախագահ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլիթ Եփրեմյանը ծնվել է 1963 թվականի մայիսի 15-ին, Երևան քաղաքում։ 1978-1984 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային (ղեկավար՝ Վաչե Ումր-Շատ) և երաժշտության տեսության (ղեկավար՝ Ռիտա Պետրոսյան) բաժիններում, 1984-1989 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնում (ղեկավար՝ Արմեն Բուդաղյան, Ռ. Ստեփանյան, Ն. Դերոյան, դիպլոմային աշխատանքի թեմա՝ «Բացասման բացասման օրենքը երաժշտության մեջ է»)[2]։
1991-1993 թվականներին կոնսերվատորիան Լիլիթ Եփրեմյանին նպատակային տեղ է հատկացվել ՌԴ Արվեստաբանության ինստիտուտի ասպիրանտուրայում (Մոսկվա, ղեկավար՝ արվեստանաբության դոկտոր Ի. Յոլյան)։ 2001 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Պրակտիկ հոգեբանության կենտրոնը։ Դիպլոմային աշխատանքի թեման է եղել «Ցեղասպանության տրանսգեներացիոն տրավման», որտեղ անդրադարձել է Եղեռնի հոգեբանական ուսումնասիրման խնդրին՝ դիտարկելով սերնդեսերունդ փոխանցվող հոգեբանական խեղումը, այդ թվում նաև արվեստագետների օրինակով (Վիլյամ Սարոյան, Արամ Խաչատրյան[3], Դավիթ Հալաջյան)։ 2006 թվականին ավարտել է Լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտի տարածքագիտության բաժինը՝ որպես դիպլոմային աշխատանք ներկայացնելով ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ Թոմաս դե Վաալի «Սև այգի» աշխատության քննադատական վերլուծությունը[2]։
Աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ 1987 թվականին ուսումնական լաբորատորիայում աշխատելով որպես լաբորանտ։ 1989 թվականին նշանակվել է կոնսերվատորիայի գրադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ։ 1993 թվականին մասնակցել է Իվանովոյում կայացած Կոմպոզիտորների ստեղծագործական տան երաժշտագետների վերապատրաստման սեմինարին՝ արվեստագիտության դոկտոր Մ. Արանովսկու ղեկավարությամբ։ 1995 թվականին Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ”К проблеме этнической традиции в музыкальной культуре Армении” (на материале городского фольклора Еревана 1980-х годов) (Հայաստանի երաժշտական մշակույթում ազգային ավանդույթի խնդրի շուրջ) թեմայով, ուր նորովի է բացահայտվում քաղաքային երաժշտության մեջ «ազգայինի» խնդիրը (առաջարկվում է ֆունկցիոնալ մոտեցման գաղափարը), ինչպես նաև առաջին անգամ անդրադարձ է կատարվում, երաժշտական ռաբիզ երևույթի գիտական վերլուծությանը[2]։
1996-1998 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության ինստիտուտի սոցիոլոգիայի բաժնում՝ որպես ավագ գիտաշխատող, 1996-2006 թվականներին աշխատել է «Նովոյե Վրեմյա» թերթում, 1987 թվականից աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1996 թվականից՝ որպես դասախոս, 2002 թվականից՝ դոցենտ[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում երաժշտական սոցիոլոգիայի առաջին ուսումնական ձեռնարկի համահեղինակ է՝ ”Вопросы музыкальной социологии”/составитель А. Шамахян/, Ер.,1991:
- «Էդուարդ Միրզոյանը նամակներում և երկխոսություններում» (“Эдвард Мирзоян в письмах и диалогах”), մենագրություն[4]։
- Եփրեմյան, Լիլիթ (2014) Հ. Ի. Լիտինսկու դասարանում (դիտարկումներ «հետխաչատրյանական սերունդ» եզրույթի շուրջ). Կանթեղ. Գիտական հոդվածների ժողովածու, № 2-3. էջեր 372-382[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://composers.am/?p=6633
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Եփրեմյան Լիլիթ | ՀԿՄ». composers.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 3,0 3,1 Եփրեմյան, Լիլիթ (2014 թ․ հունիսի 10). «Հ.Ի.Լիտինսկու դասարանում (դիտարկումներ «հետխաչատրյանական սերունդ» եզրույթի շուրջ)». Կանթեղ. Գիտական հոդվածների ժողովածու. № 2-3: 372–382. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Կայացավ Լիլիթ Եփրեմյանի՝ Էդուարդ Միրզոյանի մասին գրքի շնորհանդեսը». PanARMENIAN.Net. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիլիթ Եփրեմյան․ կոնֆերանս Արխիվացված 2019-04-12 Wayback Machine
- Մայիսի 14 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ երաժշտագետներ
- Հայ հոգեբաններ
- Հայ սոցիոլոգներ
- Հայ լրագրողներ
- Հայ թարգմանիչներ
- Արվեստագիտության թեկնածուներ
- ԵՊՀ շրջանավարտներ