Jump to content

Լեսլի Լեմպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեսլի Լեմպորտ
անգլ.՝ Leslie Lamport
Ծնվել էփետրվարի 7, 1941(1941-02-07)[1] (83 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս, համակարգչային գիտնական, ծրագրավորող, ճարտարագետ և գրող
Հաստատություն(ներ)MITRE Corporation?, Digital Equipment Corporation, Ամերիկյան շահույթ չհետապնդող գիտական հետազոտությունների ինստիտուտ և Microsoft Research?
Գործունեության ոլորտինֆորմատիկա և distributed computing?
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա[2]
Ալմա մատերՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Բրանդեյսի համալսարան և Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց
Գիտական աստիճանգիտության մագիստր (1963) և փիլիսոփայության դոկտոր (1972)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Գիտական ղեկավարRichard Palais?
Պարգևներ
Կայքlamport.org
 Leslie Lamport Վիքիպահեստում

Լեսլի Լեմպորտ (անգլ.՝ Leslie Lamport, փետրվարի 7, 1941(1941-02-07)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), համակարգչային գիտության ամերիկացի գիտնական, Դեյքստրա մրցանակի առաջին դափնեկիր։ Մշակել է հանրահայտ TeX համակարգչային տպագրական շարվածքի համակարգի մակրոընդարձակման հավաքածուն, հետազոտել է բաշխված համակարգերի տեսության, ժամանակային տրամաբանության (անգլ.՝ temporal logic)[9], փոխազդող համակարգերում գործընթացների սինխրոնիզացման հարցերը։ Նա առավելապես հայտնի է բաշխիչ համակարգերում իր բեղմնավոր աշխատանքով, ինչպես նաև, որպես LaTeX փաստաթղթերի պատրաստման համակարգի նախնական մշաման և նրա ղեկավարման ձեռնարկի հեղինակ։

2013 թվականին դարձել է Թյուրինգի մրցանակի դափնեկիր։ Թյուրինգի մրցանակը ստացել է բաշխված հաշվարկային համակարգերի արտաքուստ քաոսային վիճակին հստակ, պարզորոշ համաձայնեցվածություն պարտադրելու համար, որում մի քանի ինքնավար համակարգիչներ հաղորդակցվում են միմյանց հետ՝ փոխանցելով հաղորդագրություններ։

Նա մշակել է տվյալների փոխանցման կարևոր ալգորիթմներ և դրանց ֆորմալ մոդելավորման և վավերացման պրոտոկոլներ, որոնք լավացնում են իրական բաշխող համակարգերի որակը։ Այս ներդրումները հանգեցրել են համակարգչային համակարգերի ճիշտության, արդյունավետության և հուսալիության բարձրացմանը։

2011 թվականից ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է[10], 1991 թվականից՝ ԱՄՆ Ազգային ինժեներական ակադեմիայի անդամ[11]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեսլի Լեմպորտն ավարտել է Բրոնքսի դպրոցը (Bronx High School of Science), 1960 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է բակալավրի աստիճան մաթեմատիկայից։ Բրանդեյսկի համալսարանում ստացել է մագիստրոսի (1963 թ.) և փիլիսոփայության դոկտրի աստիճաններ (1972 թ.)[12]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականից Լեսլի Լեմպորտն աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, SRI International, DEC և Compaq համակարգչային տեխնիկա արտադրող ընկերություններում։ 2001 թվականից եղել է՝ Մայքրոսոֆթ կորպորացիայի Microsoft Research ստորաբաժանման աշխատակից։

Գիտական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեմպորտի հետազոտությունները բաշխված համակարգերի տեսության հիմնասյուներն են հանդիսանում։ Դրանցից ամենահայտնի աշխատանքներն են.

  • Time, Clocks, and the Ordering of Events in a Distributed System[13]: Այս աշխատանքի համար ստացել է մրցանակներ․
    • PODC Influential Paper Award։2000 մրցանակը (2000 թվական)[14]
    • ACM SIGOPS Hall of Fame Award (2007 թվական)[15]
  • How to Make a Multiprocessor Computer That Correctly Executes Multiprocess Programs[16] տվել է հետևողակնության հաջորդականության որոշումը
  • The Byzantine Generals' Problem[17] Բյուզանդական գեներալների խնդիր - Դեյքստրա մրցանակ (2005)[18]
  • Distributed Snapshots: Determining Global States of a Distributed System[19] - Դեյքստրա մրցանակ՝ Քանդի-Լեմպորտ ալգորիթմով համակարգի համընդհանուր վիճակի հետևողական պատկերը ստանալու համար (2014)[20]
  • The Part-Time Parliament[21]։
Պատվավոր դոկտորի աստիճաններ
Թվական Երկիր, քաղաք Համալսարան
2003 թվական Ֆրանսիա, Ռեն Ռենն Ι համալսարան
2003 թվական Գերմանիա, Քիլ Քրիստիան Ալբրեխտի անվան Քիլի համալսարան
2004 թվական Շվեյցարիա, Լոզան Լոզանի դաշնային պոլիտեխնիկական բարձրագույն դպրոց
2006 թվական Շվեյցարիա, Լուգանո Լուգանոյի համալսարան
Տարեթիվ Շքանշաններ և մրցանակներ
2000 թվական Դեյքստրա մրցանակ
2004 թվական IEEE[22] ինստիտուտի Էմանուել Պիորեի մրցանակ «Համաժամանակյա ծրագրավորման և անսարքությունների դիմակայման տեսական և գործնական բեղմնավոր ներդրումների համար»[23][24]
2005 թվական Դեյքստրա մրցանակ Reaching Agreement in the Presence of Faults - անսարքությունների առկայության դեպքում համաձայնեցվածության հասնելու համար[19]
2008 թվական IEEE ինստիտուտի Ջոն ֆոն Նեմանի շքանշան՝ բաշխված և զուգահեռ հաշվարկների տեսության մեջ կատարած հիմնարար ներդրումների համար[25]
2013 թվական Թյուրինգի մրցանակ՝ բաշխված համակարգերի տեսության մեջ կատարած հիմնարար ներդրումների համար[24]
2014 թվական Դեյկստրա մրցանակ
2019 թվական ճապոնական NEC կորպորացիայի C&C-ի մրցանակ «Բաշխված հաշվարկային համակարգերում հիմնարար տեսությունների զարգացման գործում ակնառու ներդրումների համար»[26]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 https://www.acm.org/media-center/2015/january/fellows-2014
  3. CONOR.Sl
  4. https://www.ieee.org/about/awards/bios/vonneumann-recipients.html#2019%20-%20Eva%20Tardos
  5. Leslie Lamport - A.M. Turing Award LaureateACM.
  6. Leslie LamportACM.
  7. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/piore_rl.pdf
  8. Leslie LamportACM.
  9. Կիրառվում է ժամանակային սանդղակում դեպքերի հաջորդականությունը և դրանց միջև կապը ցույց տալու համար։
  10. Leslie B. Lamport (անգլ.)
  11. Dr. Leslie B. Lamport (անգլ.)
  12. Lamport, Leslie (15 October2019). «My Writings» (անգլերեն).
  13. Lamport, L. (1978). «Time, clocks, and the ordering of events in a distributed system» (PDF). Communications of the ACM. 21 (7): 558–565. doi:10.1145/359545.359563.
  14. «PODC Influential Paper Award: 2000», ACM Symposium on Principles of Distributed Computing, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին, Վերցված է 2009 թ․ օգոստոսի 24-ին
  15. «The Hall of Fame Award․ Nomination Deadline․ 2013». sigops.
  16. Lamport, Leslie How to Make a Multiprocessor Computer That Correctly Executes Multiprocess Program(անգլ.) // IEEE Transactions on Computers : journal. — 1979. — Т. 28. — № 9. — С. 690—691. — ISSN 0018-9340. — doi:10.1109/TC.1979.1675439
  17. Lamport, Leslie; Robert Shostak; Marshall Pease The Byzantine Generals Problem(անգլ.) // ACM Transactions on Programming Languages and Systems : journal. — 1982. — Т. 4. — № 3. — С. 382—401. — doi:10.1145/357172.357176
  18. «Edsger W. Dijkstra Prize in Distributed Computing: 2005», ACM Symposium on Principles of Distributed Computing, Վերցված է 2009 թ․ օգոստոսի 24-ին
  19. 19,0 19,1 Chandy, K. Mani; Leslie Lamport Distributed Snapshots: Determining Global States of a Distributed System(անգլ.) // ACM Transactions on Computer Systems : journal. — 1985. — Т. 3. — № 1. — С. 63—75. — doi:10.1145/214451.214456
  20. 2014 Edsger W. Dijkstra Prize in Distributed Computing, Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին
  21. Lamport, Leslie (1998 թ․ մայիս). «The Part-Time Parliament». ACM Transactions on Computer Systems. 16 (2): 133–169. doi:10.1145/279227.279229. Վերցված է 2007 թ․ փետրվարի 2-ին.
  22. անգլ.՝ Institute of Electrical and Electronics Engineers, Էլեկտրոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտ
  23. «IEEE-LEVEL AWARDS» (PDF).
  24. 24,0 24,1 Премия Тьюринга 2013
  25. «IEEE John von Neumann Medal Recipients».
  26. «2019 Recipients of C&C Prize․ Group B։ Dr. Leslie Lamport». The NEC C&C Foundation.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեսլի Լեմպորտ» հոդվածին։