Լեյտենանտ
Լեյտենանտ (հին գերմ.՝ Leutenant, ֆր.՝ lieutenant նշանակում է «տեղակալ»), բազմաթիվ երկրների զինված ուժերում կրտսեր սպայական կազմի աստիճանակարգ, զինվորական կոչում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Ֆրանսիայում 15-րդ դարում «լեյտենանտ» սկսեցին անվանել հրամանատարական կազմի անձանց, որոնք զբաղեցնում էին ջոկատների հրամանատարների տեղակալների (15-րդ դարի վերջից՝ վաշտի հրամանատարների տեղակալներ), իսկ նավատորմում՝ նավապետի տեղակալների պաշտոնը[1]։ 17-րդ դարի երկրորդ կեսից Ֆրանսիայում և այլ երկրներում լեյտենանտը բանակում և նավատորմում զինվորական կոչում է։
Իսպանիայում 15-16-րդ դարերում նույն պաշտոնը կոչվում էր «lugar teniente» կամ ուղղակի «teniente»:
Ռուսական կայսրությունում 1701-1917 թվականները լեյտենանտի աստիճանակարգը գոյություն ուներ միայն կայսերական նավատորմում, այլ զորքերի տեսակներում դրան համապատասխանում էին տարբեր աստիճանակարգեր։
Ժամանակակից լեյտենանտական կոչմանը համապատասխանում են նախահեղափոխական փոխ-տեղակալի աստիճանակարգը Լեհաստանի զինված ուժերում, երկրորդ լեյտենանտի կոչումը ամերիկյան և բրիտանական բանակներում, չինական շաո վէյ (չինարեն՝ 少尉) կոչումը և արաբական մուլյազիմ (արաբ․՝ ملازم) կոչումները։
Լիտվական մեծ իշխանությունների զինված ուժերում լեյտենանտի աստիճանակարգին համապատասխանում է փոխ-տեղակալի կոչումը։
Լեյտենանտը համարվում է սպայական սկզբնական կոչումներից մեկը և շնորհվում է ԲՈՒՀ-ի ռազմական կաֆեդրան և բարձրագույն ռազմական ուսումնարանը (բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություն, որը կարող է լինել ռազմական ուսումնարան, ինստիտուտ, համալսարան կամ ակադեմիա) ավարտելուց հետո։ Մոտոհրաձգային, օդադեսանտային, տանկային, ինժեներական և հրետանային զորքերում լեյտենանտը, ով հրամանատարական ԲՈՒՀ է ավարտել, սովորաբար համարվում է դասակի հրամանատար։ Ռազմածովային նավատորմի, ռազմա-օդային ուժերի, հակաօդային պաշտպանության, օդատիեզերական ուժերի և ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի լեյտենանտները պաշտոնները զբաղեցնում են ավարտած ուսումնական հաստատության ուղղվածությանը համաձայն։
Լեյտենանտ կոչումը ՀՀ Զինված ուժերում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է՝
- ռազմաուսումնական հաստատություններ ավարտած՝ սպայական կոչում չունեցող զինծառայողներին.
- բարձրագույն ուսումնական հաստատությունների այն շրջանավարտներին (բակալավր, մագիստրոս, ասպիրանտ), որոնք ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն եւ հանձնել սահմանված քննությունները.
- սպայական պաշտոնի նշանակված ենթասպաներին, եթե ստացել են բարձրագույն կրթություն.
- պայմանագրային զինվորական ծառայության ընդունված եւ սպայական պաշտոնի նշանակված քաղաքացիներին (զինծառայողներին), որոնք ունեն համապատասխան ռազմահաշվառական մասնագիտությանը հարակից բարձրագույն մասնագիտական կրթություն.
- 5 եւ ավելի տարի, ենթասպայական պաշտոնում ծառայած՝ բարձրագույն կրթություն ունեցող, դրական բնութագրվող ենթասպաներին՝ զորացրվելու դեպքում.
- բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող պահեստազորայիններին, եթե ավարտել են ուսումնական հավաքներն ու հանձնել համապատասխան քննություններ.
- կրտսեր լեյտենանտներին՝ կոչումը կրելու սահմանված ժամկետը լրանալիս, եթե ստացել են բարձրագույն կրթություն[2]
Կրտսեր կոչում Կրտսեր լեյտենանտ |
Լեյտենանտ |
Ավագ կոչում Ավագ լեյտենանտ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Խորհրդային ռազմական հանրագիտարան. Մոսկվա. 1979. էջ 4.
{{cite book}}
: Text "597" ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Հայաստանի Հանրապետության Օրենքը Զինվորական ծառայության անցնելու մասին:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лейтенант // «К-22» — Линейный крейсер / [под общ. ред. Н. В. Огаркова]. — М. : Военное изд-во М-ва обороны СССР, 1979. — (Советская военная энциклопедия : [в 8 т.] ; 1976—1980, т. 4).
- Чаропка Станіслаў. Станаўленне сістэмы знакаў адрознення ў арміі ВКЛ // Актуальные проблемы в изучении и преподавании общественно-гуманитарных дисциплин: сб. статей. — Витебск, 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյտենանտ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 536)։ |