Լանքասթեր
Քաղաք | |||
---|---|---|---|
Լանքասթեր | |||
անգլ.՝ Lancaster, լատին․՝ Lancastria | |||
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Կոմսություն | Լանքաշիր | ||
Համայնք | Lancaster? | ||
Առաջին հիշատակում | 1086 | ||
ԲԾՄ | 9 մետր | ||
Պաշտոնական լեզու | անգլերեն | ||
Բնակչություն | 46 000 մարդ (2004) | ||
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | +44 1524 | ||
Փոստային ինդեքս | LA1 | ||
Փոստային դասիչ | LA1 | ||
| |||
Լանքասթեր (անգլ.՝ Lancaster, լատին․՝ Lancastria), քաղաք Մեծ Բրիտանիայի հյուսիս-արևմուտքում՝ Անգլիա երկրամասի Լանքաշիր կոմսությունում, որի առավել նշանակալի բնակավայրն է համարվում[1]։ Մինչև 1974 թվականը եղել է այդ կոմսության վարչական կենտրոնը։ Ընկած է Իռլանդական ծովի և նրա մեջ թափվող Լան գետի ափերին։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 52․234[2]։ Բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1086 թվականին, «Ահեղ դատաստանի օրվա գիրք» («Domesday Book ») վերնագրով հայտնի ձեռագիր մատյանում[3], Loncastre անվանումով, որտեղ Lon-ը Լան գետի անվանումն է, castre-ն՝ հին անգլերեն cæster-ը կամ լատիներեն castrum-ը՝ բերդ, ռազմական ճամբար նշանակությամբ[4][5]։ Ըստ ավանդազրույցի՝ քաղաքը կառուցվել է հին հռոմեական լքված ճամբարի տեղում։
Լանքասթերի նավահանգիստը կարևոր դեր է խաղացել դեպի նոր հայտնաբերված Ամերիկա աշխարհամաս առաջին ուղևորությունների իրագործման, ստրուկների վաճառքի կազմակերպման, արդյունաբերական հեղափոխության ժամանակներում։
Լանքասթերի աչքի ընկնող պատմական կառույցներից են ռոմանական ոճով կառուցված ամրոցը, որը հիմնադրվել է 13-րդ դարում և հետագայում՝ Էլիզաբեթ Առաջինի օրոք զգալիորեն ընդլայնվել, միջնադարյան տաճարն ու եկեղեցին և Էշտոնի հուշահամալիրը, որը պատկերավոր կերպով անվանվում է հյուսիսային Թաջ Մահալ։
Լանքասթերյան տունը անգլիական թագավորական ընտանիքի մի ճյուղն է համարվում։ Այսօր էլ Լանքասթերի դքսությունն ընդգրկում է ընդարձակ կալվածքներ, որոնք պատկանում են Լանքասթերի դուքս հանդիսացող Չարլզ 3-րդին։
Քաղաքում զարգացած են մետաղագործությունը, քիմիական արդյունաբերությունը, գործվածքեղենի, կոշկեղենի, կահույքի արտադրությունը[6]։ Գործում է Լանքասթերի համալսարանը։ Այստեղ է գտնվում նաև Քումբրիայի համալսարանի կամպուսներից մեկը։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Beckett, John (2008). «Lancaster becomes a city, 1937» (PDF). The Historic Society of Lancashire and Cheshire. 157: 5. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
- ↑ Evans, Jacqueline. «Lancashire's Population, 2011». Lancashire County Council. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ The Domesday Book online.
- ↑ Eilert Ekwall, 'The Concise Oxford Dictionary of English Placenames' (1960), 4th edition, p. 285.
- ↑ «Lancaster». opendomesday.org. Domesday Book. Վերցված է 2023 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ encyklopedia PWN|id = 3930335|tytuł= Lancaster|data dostępu=2021-07-18
- ↑ https://lublin.eu/lublin/wspolpraca-miedzynarodowa/miasta-partnerskie-i-zaprzyjaznione/lancaster-wielka-brytania,9116,w.html
- ↑ https://lublin.eu/lublin/wspolpraca-miedzynarodowa/miasta-partnerskie-i-zaprzyjaznione/2,strona.html
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Shotter, David (2001), «Roman Lancaster: Site and Settlement», A History of Lancaster, Edinburgh: Edinburgh University Press, էջեր 3–31, ISBN 0-7486-1466-4
- White, Andrew (2001), «Continuity, Charter, Castle and County Town, 400–1500», A History of Lancaster, Edinburgh: Edinburgh University Press, էջեր 33–72, ISBN 0-7486-1466-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքապետարանի կայքէջը
- Ordnance survey map of Lancaster circa 1890
- Regional Europe - Lancaster
- Visit Lancaster Website – Tourism Website for Lancaster
- A Virtual Tour of Lancaster - from Lancaster Archaeological and Historical Society
- «Mackreth's 1778 Plan of Lancaster» – via Lancaster Archaeological and Historical Society.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանքասթեր» հոդվածին։ |
|