Իվ Արդեն
Իվ Արդեն անգլ.՝ Eve Arden | |||||
---|---|---|---|---|---|
1972 թվական | |||||
Ծնվել է | 1908 թվականի ապրիլի 30-ին | ||||
Ծննդավայր | ԱՄՆ, Կալիֆոռնիա, Միլլ Վալլի | ||||
Մահացել է | 1990 թվականի նոյեմբերի 30 (82 տարեկան) | ||||
Մահվան վայր | Լոս Անջելես, ԱՄՆ | ||||
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն | ||||
Կրթություն | Թամալփաիսի ավագ դպրոց | ||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||
Մասնագիտություն | դերասանուհի | ||||
Աշխատավայր | Warner Bros. | ||||
Ամուսին(ներ) | Նեդ Բերգեն, Բրուքս Ուետ | ||||
Պարգևներ և մրցանակներ | |||||
|
Իվ Արդեն (անգլ.՝ Eve Arden ապրիլի 30, 1908[2][2][4][…], Mill Valley, Կալիֆոռնիա - նոյեմբերի 12, 1990[2][2][3][…], Լոս Անջելես, ԱՄՆ[5]), ամերիկացի դերասանուհի, «Էմմիի» մրցանակակիր, ինչպես նաև 1946 թվականին առաջադրվել է «Օսկարի»։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Յունիս Կենդենսը, որն առավել հայտնի է որպես Իվ Արդեն, ծնվել է 1908 թվականի ապրիլի 30-ին Կալիֆոռնիա նահանգի փոքրիկ քաղաք Միլլ Վալլիում` Լյուսիլ և Չարլզ Փիթեր Կենդենսի ընտանիքում, ովքեր բաժանվել են, երբ Յունիսը դեռ երեխա էր։ 16 տարեկանում թողել է դպրոցը և ընդունվել թատերական խմբակ։ 1929 թվականին առաջին անգամ նկարահանվել է «Սիրո երգը» ֆիլմում, որը «Columbia» ընկերության հաջողված աշխատանքներից է դառնում։ Նրա դեբյուտը Բրոդվեյում կայացել է 1934 թվականին՝ «Զիգֆելդի հիմարությունները» բեմադրությունում։
Կենդեսը դերասանական կարիերան սկսել է 1937 թվականին` «Դուռ դեպի բեմ» ֆիլմի Իվ Արդենի դերը ստանալուց հետո։ Այդ դերը հաջողությամբ խաղալուց հետո նրան սկսել են նոր դերեր առաջարկել։ Հաջորդ տարիներին նա սկսել է նկարահանվել հայտնի ֆիլմերում՝ «Զիգֆելդի աղջիկները» (1941) և «Շապիկի աղջիկը» (1941) Ռիտա Հեյուորթ հետ, գլխավոր դերում։ 1945 թվականին Յունիսը խաղացել է իր ամենահայտնի դերերից՝ Իդ Կորվինի դերը «Միլդրեդ Փիլս» ֆիլմում, ինչի համար արժանացել է «Օսկարի»` որպես Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։
Դերասանուհին ուներ նաև հաջող կարիերա ռադիոյում, որտեղ խաղում էր դպրոցական ուսուցչուհու` Քոննի Բրուկսի դերը՝ «Մեր տիկին Բրուկս» ռադիոբեմադրությունում՝ 1948 թվականից մինչև 1957 թվականը[6]։ Այնուհետև, 1952 թվականից մինչև 1956 թվականը կատարում էր նույն դերը հեռուստասերիալում, որի համար արժանացել է «Էմմիի» մրցանակին։ Այդ կերպարն այնքան հայտնի էր, որ 1952 թվականին Յունիսը դարձավ Ամերիկյան միության կազմի պաշտոնական անդամը։
Յունիսը նկարահանվել է նաև հեռուստատեսությունում։ Նա խաղացել էր «Կախարդ», «Փառահեղ ներկայացումներ», «Էլիս», «Սիրո նավակ» հեռուստասերալներում։ Շարունակում էր նաև խաղալ թատերական սցենարներում` կատարելով գլխավոր դերերը «Հելլո, Դոլլի» և «Տիկին Մամե» բեմադրություններում, իսկ 1967 թվականին արժանացել է Դարա Սիդդոնսի մրցանակին Չիկագոյի թատրոններում աշխատելու համար[7]։
1985 թվականին դերասանուհին հրապարակել է ինքնակենսագրությունը՝ «Իվի երեք փուլերը»։ Նրա ներդրումը կինոյում նշվել է աստղով Հոլլիվուդյան փառքի ծառուղում, իսկ ռադիոյի ներդրումը նշվել է Ռադիոյի փառքի սրահում[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականին մինչև 1947 թվականը Յունիսն ամուսնած էր Նեդ Բերգենի հետ։ 1952 թվականին ամուսնացել է Բրուքս Ուետի հետ, որը մահացել է 1984 թվականին։ Դերասանուհին Բրուքսից ունեցել է չորս երեխա։
Իվը մահացել է քաղցկեղից 1990 թվականի նոյեմբերի 12-ին՝ Լոս Անջելեսում` իր տանը և թաղված է Վեսթվուդի գերեզմանոցում։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1937 | ֆ | Դուռ դեպի բեմ | Stage Door | ԻՎ |
1940 | ֆ | Ընկեր Իքս | Comrade X | Ջեյն Ուիլսոն |
1941 | ֆ | Էներգիա | Manpower | |
1941 | ֆ | Զիգֆիլդի աղջիկները | Ziegfeld Girl | Փեթսի Դիկսոն |
1944 | ֆ | Շապիկի աղջիկը | Cover Girl | Կորնելիա Ջեկսոն |
1945 | ֆ | Միլդրեդ Փիրս | Mildred Pierce | Իդա Կորվին |
1946 | ֆ | Օր ու գիշեր | Night and Day | Գաբրիել |
1947 | ֆ | Անհավատարիմ | The Unfaithful | Պոլա |
1948 | ֆ | Վեներայի մեկ հպումը | One Touch of Venus | Մոլլի Ստյուարդ |
1948 | ֆ | Մտրակ | Whiplash | Քրիս Շերվուդ |
1949 | ֆ | Երազում եմ քո մասին | My Dream Is Yours | Վիվիան Մարտին |
1950 | ֆ | ԹԵյ երկուսի համար | Tea for Two | Պոլին Հսսթինգս |
1956 | ֆ | Մեր տիկին Բրուկս | Our Miss Brooks | Քոննի Բրուկս |
1959 | ֆ | Սպանության անատոմիա | Anatomy of a Murder | Մեյտա Ռուտլեջ |
1960 | ֆ | Մթություն, աստիճանների վերևում | The Dark at the Top of the Stairs | Լոթթի Լեյսի |
1960 | ֆ | Բաթթերֆիլդ, 8 | BUtterfield, 8 | Վաճառողուհի ոսկերչական խանութում |
1978 | ֆ | Բրիոլին | Grease | Տնօրեն ՄակԳԻ |
1981 | ֆ | Ծիածանի տակ | Under the Rainbow | Իշխանուհի |
1982 | ֆ | Բրիոլին, 2 | Grease 2 | Տնօրեն ՄակԳԻ |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1953 «Էմմի» - «Լավագույն դերասան կատակերգրական սերիալում» («Մեր տիկին Բրուկս»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://walkoffame.com/eve-arden/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Card J. V. D. Arden, Eve (30 April 1912?–12 November 1990), stage, film, radio, and television actress // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1801906
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #118847864 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Eve Arden, 82, dies; best known as 'Our Miss Brooks'». The Oregonian. Worthpoint. 1990 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «The Sarah Siddons Society Awardees». Sarah Siddons Society. 2010. Վերցված է 2011 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Comedy: Eve Arden». Radio Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվ Արդեն» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ում թաղվածներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ապրիլի 30 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Նոյեմբերի 12 մահեր
- 1990 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացիներ գերմանական սերմամբ
- Դերասանուհիներ Կալիֆոռնիայից
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի կատակերգուներ