Jump to content

Իվան Կռիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կռիլով (այլ կիրառումներ)
Իվան Կռիլով
ռուս.՝ Ива́н Андре́евич Крыло́в
Ծնվել էփետրվարի 2 (13), 1769[1][2][3][…]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1][4][2][…]
Վախճանվել էնոյեմբերի 9 (21), 1844[1][2][4][…] (75 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2][5]
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Գրական անունNavi Volyrk
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, գրող, լրագրող, առակագիր, դրամատուրգ, հրատարակիչ, թարգմանիչ և մանկագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ժանրերառակ, պիես, պոեզիա և արձակ
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
ԱշխատավայրՌուսաստանի ազգային գրադարան[6]
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան
Իվան Կռիլով Վիքիքաղվածքում
Իվան Կռիլով Վիքիդարանում
 Ivan Krylov Վիքիպահեստում
Իվան Կռիլովի դիմանկարը (նկարիչ` Կառլ Բրյուլով)

Իվան Անդրեևիչ Կռիլով (ռուս.՝ Ива́н Андре́евич Крыло́в, փետրվարի 2 (13), 1769[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][4][2][…] - նոյեմբերի 9 (21), 1844[1][2][4][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2][5]), ռուս բանաստեղծ, առակագիր, թարգմանիչ։ Կռիլովը ավելի քան 200 առակների հեղինակ է, որոնք լույս են տեսել 1809 առ 1843 թվականները։ Կռիլովի առակները («Գայլն ու գառը», «Կապիկն ու ակնոցը», «Ճպուռն ու մրջյունը», «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» և այլն) օժտված են ժողովրդական ոգով, երգիծանքով, սուր ու դիպուկ լեզվով, որի պատճառով էլ առ այսօր լայն ժողովրդայնություն են վայելում։ Կռիլովի առակներից մի քանիսը թարգմանվել են նաև հայերեն տարբեր հեղինակների կողմից։

Գրել է զվարճալի պիեսներ, համարձակ ամսագրերի հեղինակ է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս գրող է, առակագիր, Պետերբուրգի Գիտությունունների Ակադեմիայի ակադեմիկոս։

Ծնվել է 1769 թվականի փետրվարի 13-ին Մոսկվայում՝ բանակի հրամանատարի աղքատիկ ընտանիքում։ Շատ է սիրել կարդալ, մանկուց զբաղվել է ինքնակրթությամբ։ Համարվել է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկը։ Հոր մահից հետո Իվանը մոր հետ տեղափոխվում է Պետերբուրգ։

Մայրաքաղաքը Կռիլովի համար դառնում է գրականությամբ զբաղվելու լավագույն միջավայրը։ «Կլեոպատրա», «Ֆիլոմելա» ողբերգություններն ու «Կատաղած ընտանիքը» կատակերգությունը երիտասարդ Իվանին մեծ ճանաչում են բերում թատերական և գրական միջավայրում։ 

Աշխարհում հրաշալի առակագիրներ քիչ չեն եղել։ Ռուսաստանում այդպիսի առակագիր էր Կռիլովը։ Կռիլովը միշտ գրում էր իր ժամանակների համար ամենակարևոր թեմաներով։ Նրա առակների հերոսներն են ագահ գայլերը, անպաշտպան գառները, խորամանկ ու կեղծավոր աղվեսները, հիմար սագերն ու ամենահզոր առյուծը։ Իսկ մեծ առակագրի ժամանակակիցները այդ կերպարների շնորհիվ հեշտությամբ ճանաչում էին ցարական անիրավ անգետներին, պարծենկոտներին։ 

Պարզ ու հասկանալի են նրա առակները։ «Գայլն ու գառը», «Կապիկն ու ակնոցը», «Ճպուռն ու մրջյունը», «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» և մյուս առակները սիրելի են բոլորի համար։ 

Գրել է զվարճալի պիեսներ, համարձակ ամսագրերի հեղինակ է։

Մահացել է 1844 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դմիտրի Բլագոյ, Ժողովրդական իմաստության գիրքը (Ի. Ա. Կռիլովի 200-ամյակի առթիվ)։ «Գրական թերթ», 1969, № 7։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Իվան Կռիլով հոդվածին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Կռիլով» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Կռիլով» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Կռիլով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 667