Ժոզեֆինա Սեն Պիեռ Ռաֆֆին
Ժոզեֆինա Սեն Պիեռ Ռաֆֆին | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1842[1][2][3] |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 13, 1924[1][2][3] (81 տարեկան) |
Մահվան վայր | Բոստոն, ԱՄՆ |
Գերեզման | Մաունթ Օբերն գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Երկեր | The Woman's Era? |
Մասնագիտություն | լրագրող և սուֆրաժիստ |
Ամուսին | George Lewis Ruffin? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Florida Ruffin Ridley? և George Ruffin? |
Josephine St. Pierre Ruffin Վիքիպահեստում |
Ժոզեֆինա Սեն Պիեռ Ռաֆֆին (ֆր.՝ Josephine St. Pierre Ruffin, օգոստոսի 31, 1842[1][2][3], Բոստոն, ԱՄՆ - մարտի 13, 1924[1][2][3], Բոստոն, ԱՄՆ), աֆրոամերիկացի լրագրող, հրատարակիչ, սուֆրաժիստուհի, աֆրոամերիկացի կանանց համար առաջին «Կանանց դարաշրջան» թերթի խմբագիրը։
Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆֆինը ծնվել է 1842 թվականի օգոստոսի 31-ին, Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում՝ մարտինիկացի հաջողակ դերձակ Ջոն Սեն Պիեռի և Էլիզաբեթ Մաթիլդա Մենհենիկի ընտանիքում։
Ռաֆֆինը հաճախել է Չարլսթաուն և Սալեմի հանրակրթական դպրոցներ, իսկ ավելի ուշ՝ մասնավոր դպրոց Նյու Յորքում։ Ավարտել է Բոուդինի դպրոցը[5]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1869 թվականին Ռաֆֆինը Լյուսի Սթոունի և Ջուլիա Ուորդ Հաուի հետ դարձել է Բոստոնում Սուֆրաժիստուհիների ամերիկյան ասոցիացիայի (American Woman Suffrage Association) անդամ։ 1890-ականների կեսերին Ժոզեֆինան դարձել է Նոր անգլիական կանանց ակումբի (New England Women's Club) անդամ[6] առաջին կանանց խումբը ԱՄՆ-ում[7]։ Ռաֆֆինը նաև աֆրոամերիկացիների համար հրատարակել է «The Courant» թերթը և եղել է Կանանց մամուլի ասոցիացիայի (New England Woman's Press Association) անդամ։
1890 թվականից մինչև 1897 թվականը Ռաֆֆինը եղել է «Կանանց դարաշրջան» թերթի խմբագիրը, որն առաջին թերթն էր աֆրոամերիկացի կանանց համար, որ թողարկվում էր աֆրոամերիկուհու կողմից[8]։
1894 թվականին Ժոզեֆինանիր դստեր` Ֆլորիդա Ռաֆֆին Ռիդլիի և դպրոցի տնօրեն Մերի Լուիսա Բալդուինի հետ միասին ստեղծել է «Կանանց դարաշրջանի ակումբը» (հետագայում՝ Նոր դարաշրջանի ակումբ), որի հիմնական նպատակը սևամորթ կանանց իրավունքների պաշտպանությունն էր։
1895 թվականին Ռաֆֆինը կազմակերպել է Աֆրոամերիկուհիների ազգային ֆեդերացիան (National Federation of Afro-American Women)։ Նա հրավիրել է Ամերիկայի սևամորթ կանանց առաջին ազգային խորհրդաժողովը (National Conference of the Colored Women of America) Բոստոնում, որին մասնակցել են 14 նահանգներից 42 կանանց ակումբներ։ Մեկ տարի անց ֆեդերացիան միավորվել է Սևամորթ կանանց միության (Colored Women 's League) հետ` այդպիսով ստեղծելով Աևամորթ կանանց ակումբների ազգային ասոցիացիան (National Association of Colored Women Clubs), որտեղ Ռաֆֆինը փոխնախագահ էր[6]։
1900 թվականին Ժոզեֆինա Ռաֆֆինը պետք է մասնակցեր կանանց ակումբների ընդհանուր ֆեդերացիայի (General Federation of Women's Clubs) նիստին և լիներ միանգամից երեք կազմակերպությունների՝ Նոր դարաշրջանի ակումբի, Անգլիական կանանց ակումբի և Կանանց մամուլի ասոցիացիայի ներկայացուցիչ։ Սակայն նրան թույլ չեն տվել նիստի գնալ այն պատճառով, որ Նոր դարաշրջանի ակումբի բոլոր մասնակիցները սևամորթ են եղել։ Այս իրադարձությունը ստացել է «Ռաֆֆինի միջադեպ» անվանումը։ Դրանից հետո կանանց դարաշրջանի ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որ «Սևամորթ կանայք պետք է սահմանափակվեն իրենց ակումբներով, և այդ ժամանակ նրանց առջև նոր հնարավորություններ կբացվեն»[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժոզեֆինան ամուսնացել է Ջորջ Լուի Ռաֆֆինի[9] հետ 1858 թվականին, երբ 16 տարեկան էր։ Նորապսակները տեղափոխվել են Լիվերպուլ, սակայն շուտով վերադարձել են Բոստոն[10]։ Նրանք ունեցել են հինգ երեխա՝ Հյուբերտը, որը իրավաբան է դարձել, Ֆլորիդա Ռիդլին,«Կանանց դարաշրջանի» համահիմնադիրը, Սթենլին, որը գյուտարար էր, Ջորջը, որը երաժիշտ էր և Ռոբերտը, որը մահացել է մեկ տարեկան հասակում։
Ժոզեֆինա Սեն Պիեռ Ռաֆֆին մահացել է երիկամաբորբից, 1924 թվականի մարտի 13-ին, Բոստոնի իր տանը, թաղված է Մաունթ Օբերն գերեզմանատանը (Mount Auburn Cemetery)[11]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Schuppert R. A. Ruffin, Josephine St. Pierre (31 August 1842–13 March 1924), editor and woman's club organizer // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1500587
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/josephine-st-pierre-ruffin/
- ↑ Darryl Lyman Great African-American Women. — J. David, 2005. — 364 с. — ISBN 9780824604592
- ↑ 6,0 6,1 6,2 «The Honored Women». 2008 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Caroline Maria Seymour Severance, Ella Giles Ruddy The Mother of Clubs: Caroline M. Seymour Severance: An Estimate and an Appreciation. — Baumgardt Publishing Company, 1906. — 210 с.
- ↑ «Josephine Ruffin, activist, philanthropist and newspaper publisher | African American Registry» (անգլերեն). www.aaregistry.org. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Darryl Lyman Great African-American Women. — J. David, 2005. — 364 с. — ISBN 9780824604592
- ↑ Verner D. Mitchell, Cynthia Davis Literary Sisters: Dorothy West and Her Circle, A Biography of the Harlem Renaissance. — Rutgers University Press, 2011-10-18. — 216 с. — ISBN 9780813552132
- ↑ Radcliffe College Notable American Women, 1607-1950: A Biographical Dictionary. — Harvard University Press, 1971. — 2172 с. — ISBN 9780674627345
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆինա Սեն Պիեռ Ռաֆֆին» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 31 ծնունդներ
- 1842 ծնունդներ
- Բոստոն քաղաքում ծնվածներ
- Մարտի 13 մահեր
- 1924 մահեր
- Բոստոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի սուֆրաժիստներ
- Աֆրոամերիկացիների իրավունքների շարժման ակտիվիստներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ամերիկացի հրատարակիչներ