Jump to content

Ժիրայր Սեֆիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժիրայր Սիմոնի Սեֆիլյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 10, 1967 (57 տարեկան)
ԾննդավայրԼիբանան Բեյրութ, Լիբանան
ՔաղաքացիությունԼիբանան Լիբանան
Հայաստան Հայաստան
Մասնագիտություն|
ԱշխատանքՀայաստանի զինված ուժեր (1991-1998 թթ․)
ԳործունեությունՌազմական (մասնակցել է Արցախյան ազատամարտին),
Հասարակական-քաղաքական (հիմնադրել է 1․«Ազատագրված տարածքների պաշտպանություն»,
2․«Միացում»,
3․«Սարդարապատ»,
4․«Նախախորհրդարան»,
5․«Հիմնադիր խորհրդարան»,
6․«100-ամյակն առանց ռեժիմի»,
7․«Նոր Հայաստան հանրային փրկության ճակատ»,
8․ «Սասնա ծռեր»,
9․«Ազգային-ժողովրդական բևեռ» նախաձեռնություններն ու կազմակերպությունները)
ԱմուսինՆանոր Բարսեղյան
ԿուսակցությունՍասնա ծռեր կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան
ԵրեխաներՊետո Սեֆիլյան, Վահագն Սեֆիլյան
 Jirair Sefilian Վիքիպահեստում

Ժիրայր Սիմոնի Սեֆիլյան (հուլիսի 10, 1967(1967-07-10), Բեյրութ, Լիբանան), հայ հասարակական-քաղաքական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից-ազատամարտիկ, ռազմական գործիչ, հայաստանյան մի շարք հասարակական-քաղաքական շարժումների նախաձեռնող[1][2], ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ[3][4]։ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժիրայր Սեֆիլյանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ 1967 թվականին։ Ավարտել է Բեյրութի «Գևորգ Չաթալբաշյան» հայկական վարժարանը։

1983-1990 թվականներին Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերում մասնակցել է Լիբանանյան քաղաքացիական պատերազմին՝ որպես հայկական թաղամասերի պաշտպան։

1990 թվականին Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ Հայ Յեղափոխական Դաշնակցության կազմում սկզբնական շրջանում մասնակցել է հայկական ջոկատների կազմավորման գործընթացին՝ որպես ռազմական հրահանգիչ։ 1991 թվականից եղել է ջոկի, 1992 թվականից՝ վաշտի հրամանատար, այնուհետև՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար։ Արցախյան ազատամարտի ավարտից հետո՝ 1997 թվականից նշանակվել է Մարտակերտի դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 1997-1998 թվականներին ՊԲ 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատար[փա՞ստ]։

Մասնակցել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի, Արցախի Շահումյանի, Հադրութի, Մարտունիի, Ջաբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի շրջանների, Շուշի, Ասկերան, Աղդամ քաղաքների, Կրկժան, Հասանաբադ, Կարմիրավան, Թալիշ, Մաղավուզ, Գյուլաթաղ, Սրխավենդ, Չլդրան, Կուսապատ, Զառսլու, Լեսնոյ, Քյոսալար, Սեյդիշեն, Ալի Աղալի, Ալի Մադաթլի, Փափրավենդ գյուղերի, «Սարիբաբ» բարձունքի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հանրային-քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիքում անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը։ Արցախյան ազատամարտից հետո դադարել է անդամակցել Դաշնակցությանը։

2001 թվականին հիմնադրել է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» կազմակերպությունը, հանդես է եկել Արցախի վերաբնակեցման օգտին, քննադատել գործող իշխանությունների վարած քաղաքականությունը։

2006 թվականին իր մարտական ընկեր Վարդան Մալխասյանի հետ անօրինական զենք պահելու մեղադրանքով ձերբակալվել և դատապարտվել է ազատազրկման[6]։ 2008 թվականին բանտից դուրս գալուց հետո հիմնադրել է «Միացում» ազգային նախաձեռնությունը, 2008 թվականի նախագահական ընտրություններում բանտից սատարել է «Հայ ազգային կոնգրես» դաշինքին, ակտիվ ընդդիմադիր պայքար ծավալել։ 2009 թվականին հիմնադրել է «Սարդարապատ» շարժումը։ Հետագայում հիմնադրել է «Նախախորհրդարան» հասարակական–քաղաքական կազմակերպությունը, որը չէր ընդունում ընտրությունների միջոցով Հայաստանում անցկացվող ընտրություններն և ձգտում էր Հայաստանի բնակչությանը համախմբել Հիմնադիր Խորհրդարանի շուրջ։ Նրա կարծիքով այդ կազմակերպության կողմից պատգամավորներ հռչակված անձինք Հայաստանի քաղաքացիների ստորագրություններով պետք է լեգիտիմացնեին այդ կառույցը։ Եղել է Հիմնադիր խորհրդարան հասարակական-քաղաքական կազմակերպության ղեկավար[7]։ Նախաձեռնել է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը, որի նպատակն էր հեռացնել Հայաստանի գործող իշխանություններին և իշխանությունը փոխանցել «Հիմնադիր Խորհրդարանին»։

Ժիրայր Սեֆիլյանը (ձախից) «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատ» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ, 2015 թվական

2015 թվականի հունվարի 31-ին իրականացրել է ավտոերթ դեպի Արցախ։ Բերձոր բնակավայրի մոտակայքում շուրջ 150 մասնակիցներիով ավտոերթը կանգնեցվել է Արցախի ոստիկանության և ազգային անվտանգության աշխատակիցների կողմից։ Երթի մասնակիցներից ոմանք ենթարկվել են ծեծի, վնասվել են ավտոմեքենաներ և լրագրողների տեսախցիկներ։

2015 թվականին «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատ» նախաձեռնության խորհրդի անդամ է եղել[8], հանդես եկել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դեմ։

2016 թվականի հունիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որի համար նախատեսված է ազատազրկում 2-ից 6 տարի ժամկետով[9]։ 2018 թվականի մարտի 20-ին դատապարտվել է 10 տարի և 5 ամիս ազատազրկման[10]։ 2018 թվականի հունիսի 13-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 5 տարի 5 ամիս ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել։ Նա ազատ է արձակվել 6 500 000 դրամ գրավի դիմաց։

Հիմնադրել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, որի պատվավոր անդամ, վարչության ներկայացուցիչ է։ Արցախում հիմնադրել է կուսակցության արցախյան մասնաճյուղը, որը կոչվել է «Սասնա ծռեր» արցախյան կուսակցություն։

Ժիրայր Սեֆիլյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ստեղծվել է քաղաքական նոր շարժում` «Սարդարապատ»», azatutyun.am, (արխիվացված
  2. «Միացում շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի մամլո ասուլիսը», panarmenian.net, (արխիվացված
  3. «Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը քաղաքական որոշում է», a1plus.am, (արխիվացված
  4. «Ժիրայր Սեֆիլյանը չի արժանանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու պատվին», aravot.am, (արխիվացված
  5. Ձեւավորել ազգային-ժողովրդավարական բեւեռ եւ համախմբվել հանուն ճգնաժամի հաղթահարման․ հայտարարություն. News.am
  6. Armenia: Country Reports on Human Rights Practices - 2007, Released by the Bureau of Democracy, Human Rights, and Labor, Մարտի 11, 2008
  7. «Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի հինգ ամսվա ազատազրկման», azatutyun.am, (արխիվացված
  8. New Armenia Front to Hold Rallies in Gyumri and Vanadzor
  9. ժիրայր Սեֆիլյանը երկու ամսով կալանավորվեց (տեսանյութ)
  10. «Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ազատազրկման. հրապարակվեցին Սեֆիլյանի գործով ամբաստանյալների դատավճիռները». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  11. Commander Sefilyan is an “Undesirable” in the Eyes of the Authorities, Vahe Sarukhanyan, HETQ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են