Jump to content

Ժանետ Քոլինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժանետ Քոլինս
Դիմանկար
Ծնվել էմարտի 7, 1917(1917-03-07)[1][2][3]
ԾննդավայրՕռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[2]
Մահացել էմայիսի 28, 2003(2003-05-28)[1][4][2] (86 տարեկան)
Մահվան վայրՖորտ-Ուերտ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունբալետի պարող
Պարգևներ և
մրցանակներ
 Janet Collins Վիքիպահեստում
Ժանետ Քոլինսը 1951 թվականին

Ժանետ Քոլինս (մարտի 7, 1917(1917-03-07)[1][2][3], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[2] - մայիսի 28, 2003(2003-05-28)[1][4][2], Ֆորտ-Ուերտ[2]), աֆրոամերիկացի Պրիմեր բալերինա, խորեոգրաֆ և ուսուցչուհի։ Ելույթ է ունեցել Բրոդվեյում, նկարահնվել է ֆիլմերում, նաև հաճախ հանդես է եկել տարբեր հեռուստատեսություններում[5]։ Նա սևամորթների բալետի սկիզբ դնողներից մեկն է, եղել է առաջին սևամորթների բալետի խմբի անդամներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանետ Ֆեյ[6] Քոլինսը ծնվել է Նոր Օռլեանում, չորս տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես[7], որտեղ ստացել է իր առաջին պարային կրթությունը կաթոլիկ համայնքի կենտրոնում։ Սովորել է Կարմելիտա Մարաչչիի, Լեսթեր Հորթոնի և Ադոլֆ Բոլմի մոտ, ովքեր բալետի այն սակավաթիվ ուսուցիչներից էին, ովքեր ընդունում էին սևամորթ աշակերտներին[5]։ Նա նաև հաճելի հիշողություններ ունի Լոս Անջելեսի պարի ուսուցչուհի Դորոթի Լինդալի հետ սովորելու մասին[8]։

1932 թվականին՝ 16 տարեկան հասակում[9], Քոլինսը հաջողությամբ անցել է Մոնտե Կառլոյի հեղինակավոր ռուսական բալետի լսումները, բայց քանի որ Մոնտեն պահանջում էր սպիտակ ներկել դեմքն ու մաշկը, որպեսզի կարողանա ելույթ ունենալ, նա չի միացել թատերախմբին։ 1940-ական թվականներին համագործակցել է հայտնի պարուհի Քեթրին Դանհեմի հետ և միացել Դանհեմ թատերախմբին[10]։ Նրա պարային կարիերայի շրջադարձային պահը եղել է 1948 թվականի նոյեմբերն, երբ ելույթ է ունեցել Լոս Անջելեսի Լաս Պալմաս թատրոնում մեկօրյա ծրագրում։ Ժանետը ստացել է գերազանց գրախոսություններ։ 1948 թվականին տեղափոխվել է Նյու Յորք և հնարավորություն ստացել պարել իր բեմադրած պարը, մրցույթը կայացել է 92-րդ փողոցում գտնվող «YMHA» ակադեմիայում[11]։

1949 թվականին Քոլինսը մեծ արձագանք է ստացել տարբեր արտադրություններում՝ ներառյալ Քոուլ Պորտերի Այս Աշխարհից Դուրս մյուզիքլի Բրոդվեյի արտադրությունը, որի համար շահել է Դոնալդսոնի մրցանակը որպես Բրոդվեյի լավագույն պարուհի 1951 թվականին։ Հենց այս դերում էր նրան նկատել Զախարի Սոլովը, որն այն ժամանակ Մետրոպոլիտեն օպերայի բալետմայստերն էր[12]։

Ժանետ Քոլինսը համբույր է ստանում բալետմայստեր Զաքարի Սոլովից Աիդա-ում իր ելույթից հետո, 1951 թվականի նոյեմբեր

Նա նաև ելույթ է ունեցել «Աիդա» և «Կարմեն» բալետներում, եղել է առաջին սևամորթ բալերինան, ով ելույթ է ունեցել Մետրոպոլիտեն օպերայում 1951 թվականին[13], որին նա միացել է հաջորդ տարի և ելույթ ունեցել մինչև 1955 թվականը[14]։ Հետագա կյանքում Քոլինսը ժամանակակից պար է դասավանդել Նյու Յորքի Բալանչինի ամերիկյան բալետի դպրոցում և Նյու Յորքի[7] Մերիմաունթ Մանհեթեն քոլեջում[15] 1951-1972 թվականներին[16]։ 1974 թվականին Քոլինզը թողել է թատրոնը և դասավանդումը՝ նվիրվելով կաթոլիկ կրոնին և մխիթարություն գտնելով որպես Բենեդիկտյան միաբանության նորեկ։ Նա նաև փորձառու նկարիչ էր[17]։

Առողջության վատթարացման պատճառով նա 2000 թվականին Սիեթլից տեղափոխվել է Ֆորտ Ուորթ, որպեսզի ավելի մոտ լինի իր եղբորը՝ Էռնեստ Պատրիկ Քոլինսին, ով խնամեց նրան, ինչպես իր քույրը՝ Բեթի Ուիլքերսոնը, Բեթին ապրում էր Փասադենայում[12]։ Ժանետ Քոլինսը մահացել է 2003 թվականին 86 տարեկան հասակում Տեխաս նահանգի Ֆորտ-Ուերտ քաղաքում։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլինսի պարային հեղինակությունն այսօր հիմնականում հիմնված է ռասայական պատնեշը հաղթահարելու գործում նրա դերի վրա. դասական երաժշտության սևամորթ պարողների վրա դրված սահմանափակումները չափազանց ուժեղ էին, որպեսզի նա ունենա կատարողական փայլուն կարիերա[18]։ Հարավային որոշ քաղաքներում ռասայական օրենքները թույլ չէին տալիս նրան բեմ բարձրանալ, և նրա դերերը կատարում էին կրկնօրինակները։ Մի քանի տարի առաջ «Dance Magazine»-ը հաղորդել է, որ Տորոնտոյում իր ելույթից հետո նա և իր գործընկերը մոտեցել են ակնհայտորեն մարդաշատ ռեստորանի դռներին, նրանց վտարել են՝ հակիրճ հայտարարությամբ, որ հաստատությունը փակ է[19]։

1974 թվականին Ալվին Էյլիի ամերիկյան պարային թատրոնը հարգանքի տուրք է մատուցել նրան և Պերլ Պրիմուսին՝ որպես պարի ռահվիրա սևամորթ կանանց։ Քոլինսը 1989 թվականին 100 սևամորթ կանանց ազգային կոալիցիայից շահել է Քենդիս մրցանակը[20]։ 2007 թվականին, ի նշան Քոլինսի մեծ աշխատանքի և նվիրվածության, նրա հայտնի զարմիկ Կարմեն Դե Լավալադը ստեղծել է Ժանեթ Քոլինսի կրթաթոշակ՝ ի պատիվ սկսնակ տաղանդավոր բալետի պարուհիների[21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 BlackPast.org — 2004.
  4. 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. 5,0 5,1 Dunning, Jennifer. "Janet Collins, 86: Ballerina Was First Black Artist at Met Opera", The New York Times, May 31, 2003.
  6. Glenn, Aszemar (2014 թ․ մարտի 3). «Janet Faye Collins (1917-2003) • BlackPast». BlackPast. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. 7,0 7,1 David Vaughan, Janet Collins obituary, The Guardian, June 11, 2003.
  8. Lewin, Yaël Tamar; Collins, Janet (2011 թ․ սեպտեմբերի 13). Night's Dancer: The Life of Janet Collins (անգլերեն). Wesleyan University Press. էջեր 62–63. ISBN 978-0-8195-7115-1.
  9. «The Dancer Who Made History 64 Years Before Misty Copeland». Time (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  10. Durkin, Hannah (2013 թ․ մայիս). «Cinematic "Pas de Deux": The Dialogue between Maya Deren's Experimental Filmmaking and Talley Beatty's Black Ballet Dancer in A Study in Choreography for Camera (1945)». Journal of American Studies (անգլերեն). 47 (2): 385–403. doi:10.1017/S0021875813000121. ISSN 0021-8758. S2CID 144363190.
  11. Pocantico Hills School Արխիվացված 2013-05-24 Wayback Machine.
  12. 12,0 12,1 Thurber, Jon (2003 թ․ հունիսի 2). «Janet Collins, 86; Broke Ballet Color Line». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0458-3035. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  13. «1951 – Janet Collins joins with Metropolitan Opera Ballet – MOBBallet.org». mobballet.org. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  14. «1955 – Janet Collins retired from the Metropolitan Opera Ballet – MOBBallet.org». mobballet.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  15. "Janet Collins, American dancer" at Encyclopædia Britannica′s Guide to Black History.
  16. "Marymount Manhattan History"
  17. Yael Tamar Lewin, Night's Dancer, The Life of Janet Collins, Wesleyan University Press, 2011
  18. Melville Digital Development, L. L. C. (2018 թ․ փետրվարի 23). «Celebrating Black History Month: Spotlight on Janet…». Atlanta Ballet (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  19. Thurber, Jon (2003 թ․ հունիսի 2). «Janet Collins, 86; Broke Ballet Color Line». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0458-3035. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  20. «CANDACE AWARD RECIPIENTS 1982-1990, Page 2». National Coalition of 100 Black Women. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մարտի 14-ին.
  21. "The Carmen De Lavallade Awards for Dance: Janet Collins Fellowship" Արխիվացված 2016-07-10 Wayback Machine, New York Institute of Dance & Education.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժանետ Քոլինս» հոդվածին։