«Թուրքն Իտալիայում» (իտալ.՝ Il turco in Italia), իտալացի կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինիի կոմիկական օպերա (opera buffa) երկու գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն՝ Ֆելիչե Ռոմանիի։ Առաջին անգամ կատարվել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում 1814 թ. օգոստոսի 14-ին։
Օպերան արժանացել է բազմաթիվ բեմադրությունների և ձայնագրությունների։ Օպերայի գլխավոր կանացի՝ Ֆիորիլլայի դերերգը կատարել է Մարիա Կալլասը, որը նաև ձայնագրել է այն 1954 թ.։