Jump to content

Թուրքիայի անկախության պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքիայի անկախության պատերազմ
Առաջին համաշխարհային պատերազմ

Թվական Մայիսի 19, 1919հոկտեմբերի 11, 1922
Վայր Անատոլիա, Միջագետք և Թրակիա
Արդյունք Թուրքական հաղթանակ
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Թուրքական ազգային շարժումը

Աջակիցներ՝
ՌԽՍՖՀ[1]
Ադրբեջանական ԽՍՀ[2][3]
Վրացական ԽՍՀ
Իտալիա Իտալիա[4]
Պակիստան[5][6]

Հունաստան Հունաստան
Հայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստան
Ֆրանսիա Ֆրանսիա
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն («Խալիֆայություն»)
Աջակիցներ՝

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (միայն ՌԾՈւ-ն)


Վրաստան Վրաստան (23.02.1921-ից մինչև 17.03.1921)
Հույն ապստամբներ
Քուրդ ապստամբներ
Կանաչ դրոշ «Բոլշևիկյան գումարտակ» (27.12.1920-ից մինչև 23.01.1921)

Հրամանատարներ
Օսմանյան կայսրություն Մուստաֆա Քեմալ Աթաթուրք
Օսմանյան կայսրություն Իսմեթ Ինյոնյու
Օսմանյան կայսրություն Քյազըմ Կարաբեքիր
Օսմանյան կայսրություն Ալի Ֆուատ Ջեբեսոյ
Հունաստան Անաստասիոս Պապուլաս
Հունաստան Գեորգիոս Հատիզանեստիս
Հունաստան Լեոնիդաս Պարասկևոպուլոս
Հայաստանի Առաջին Հանրապետություն Դրո
Հայաստանի Առաջին Հանրապետություն Մովսես Սիլիկյան
Ֆրանսիա Անրի Ժոզեֆ
Միացյալ Թագավորություն Չարլզ Հարինգթոն
Օսմանյան կայսրություն Մուհամմեդ VI
Օսմանյան կայսրություն Մեհմեդ Ֆերիդ Փաշա
Օսմանյան կայսրություն Սուլեյման Շֆիկ Փաշա
Կողմերի ուժեր
թուրքական՝ 271,000 հունական՝ 80,000
հայկական՝ 20,000
ֆրանսիական՝ 60,000
բրիտանական՝ 40,000

Թուրքիայի անկախության պատերազմ (թուրքերեն՝ Kurtuluş Savaşı), Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ թուրքերի մղած պատերազմը ընդդեմ Հունաստանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի և Իտալիայի ինտերվենցիայի։

Պատերազմը սկսվել է 1919 թվականի մայիսին, այն բանից հետո, երբ հունական զորքերը գրավեցին Օսմանյան Թուրքիայի մաս կազմող Իզմիր քաղաքը։ 1919-1923 թվականները տևած պատերազմն ավարտվել է Լոզանի հաշտության պայմանագրով։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին աշխարհամարտին Օսմանյան Թուրքիան մասնակցել է որպես Գերմանիայի կողմնակից։ Պատերազմն ավարտվեց քառյակ դաշինքի երկրների խայտառակ պարտությամբ, որն էլ թուրքական կառավարության համար իսկական աղետ էր։

1918 թվականի հոկտեմբերի 13-ին Հունաստանի Մուդրոս նավահանգստային քաղաքում Օսմանյան Թուրքիայի և Անտանտի երկրների միջև կնքվեց հաշտության պայմանագիր, որն էլ ազդարարեց Թուրքիայի զինաթափումը։ Փաստացիորեն Առաջին աշխարհամարտը ավարտվեց Թուրքիայի համար։

1918 թվականի նոյեմբերի 13-ին համաձայն պայմանագրի՝ դաշնակիցները ռազմակալեցին Կոստանդնուպոլիսը՝ Թուրքիայի եվրոպական մայրաքաղաքը․ Թուրքիան սկսեց ենթարկվել Անտանտի երկրների, Հունաստանի և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության կողմից ներխուժման։

Պատերազմի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի մայիսի 15-ին հունական զորքերը շարժվեցին դեպի փոքրասիական խոշորագույն Զմյուռնիա քաղաք, որին թուրքերը անվանում էին Իզմիր։ Հունաբնակ այս քաղաքի հույն բնակիչները միանալով հունական ազատարար բանակին կարողացան ռազմակալել և վերահսկողություն ստեղծել քաղաքում։

Գրեթե նույն ժամանակահատվածում իտալական զավթիչները գրեթե առանց լուրջ դիմակայության գրավեցին կարևոր նշանակություն ունեցող Անթալիա ծովափնյա քաղաքը։

Շուտով Թուրքիան սկսեց ենթարկվել Ֆրանսիայի ռազմախուժմանը։ Կարճ ժամանակահատվածում ֆրանսիացիները գրավեցին Կիլիկիան։

1919 թվականի հունիսին ակտիվ ռազմական գործողություններ սկսվեցին Փոքր Ասիայում և Թրակիայում։ Հունաստանի բանակը օգտվելով այն հանգամանքից, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը սկսել է ձևավորել Թուրքիայի ազատագրական բանակը սկսեց սահուն կերպով գրավել նոր տարածքներ և ամրագրելով իր սահմանները սպասել պատերազմի ավարտին։ Արևելքում Թուրքիայի համար ավելի կարևոր խնդիր էր համարվում դաշնակցական կառավարության ղեկավարության ներքո գտնվող Հայաստանը, ով ստացել էր բրիտանական կառավարության աջակցությունը և օժանդակությունը։

Վերջնականապես կազմալուծված Թուրքիան ստիպված էր հաշտություն խնդրել Անտանտի երկրներից։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սևր արվարձանում կնքվեց հաշտության պայմանագիր։

Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Եգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։

Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը։ Հիջազը անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Միջագետքը (Իրաք) Ազգերի լիգայի միջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվում էին Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային։ Սևրի հաշտության պայմանագիրը շատ առումներով հեշտացնում էր Մերձավոր Արևելքի շարունակվող շահագործումը եվրոպական տերությունների կողմից և ուղի էր հարթում լրացուցիչ վարչական, իրավաբանական, ռազմական ու տնտեսական վերահսկման համար։

Պատերազմի ընթացք և որոշիչ փուլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Յելավիչ, Բարբարա (1983). Բալկանների պատմություն. Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն. էջ 131. ISBN 978-0-521-27459-3.
  2. «Ադրբեջանի մասնակցությունը Թուրքիայի անկախության պատերազմին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  3. «Hüseyin Adıgüzel - Atatürk, Nerimanov ve Kurtuluş Savaşımız». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  4. The Place of the Turkish Independence War in the American Press (1918-1923) by Bülent Bilmez Արխիվացված 2 Հունիս 2018 Wayback Machine: "...the occupation of western Turkey by the Greek armies under the control of the Allied Powers, the discord among them was evident and publicly known. As the Italians were against this occupation from the beginning, and started "secretly" helping the Kemalists, this conflict among the Allied Powers, and the Italian support for the Kemalists were reported regularly by the American press.
  5. «İki Halk Kahramanı M. Kemal Atatürk ve M. Ali Cinnah».
  6. «Hindistan Müslümanlarının Milli Mücadelede Türkiye'ye Yardımları». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Barber, Noel (1988). Lords of the Golden Horn: From Suleiman the Magnificent to Kemal Ataturk. London: Arrow. ISBN 978-0-09-953950-6.
  • Dobkin, Marjorie Housepian, Smyrna: 1922 The Destruction of City (Newmark Press: New York, 1988). ISBN 0-966 7451-0-8.
  • Kinross, Patrick (2003). Atatürk: The Rebirth of a Nation. London: Phoenix Press. ISBN 978-1-84212-599-1. OCLC 55516821.
  • Kinross, Patrick (1979). The Ottoman Centuries: The Rise and Fall of the Turkish Empire. New York: Morrow. ISBN 978-0-688-08093-8.
  • Lengyel, Emil (1962). They Called Him Atatürk. New York: The John Day Co. OCLC 1337444. Mango, Andrew (2002)