Jump to content

Թուրքական ինքնուրույն ուղղափառ պատրիարքություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքական ինքնուրույն ուղղափառ պատրիարքության դրոշը
Մարիամ Աննա աթոռանիստ եկեղեցվո մուտքը
Հիմնաքար եկեղեցվո մուտքին

Թուրքական ինքնուրույն ուղղափառ պատրիարքություն (թուրքերեն՝ Bağımsız Türk Ortodoks Patrikhanesi), թուրքախոս հույների ինքնուրույն անօրինական պատրիարքություն որը անջատվել է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունից 1924 թվին գլխավորությամբ Պավլոս Գարահիսարիդիս (Էրեներոլ) կոչեցյալ հույն կղերի որը հռչակվել է պատրիարք Էֆտիմ Ա։

Պավլոս Գարահիսարիդիս (թուրք անունով՝ Զեկի Էրեներոլ) ըմբոստանալով հույն ուղղափառ եկեղեցվո հեղինակության հիմնել էր շարք մը անկախ թուրքախոս եկեղեցիներ Կեսարիայի մեջ և փոխադրվել Պոլիս պայքարելով Պատրիարք Մելետիոս Դ. և հաջորդին Պատրիարք Գրիգորիս Է. օրով։

Պատրիարք Էֆտիմ (թուրքերեն Papa Eftim կամ Patrik Eftim) որոշել է ստեղծել անօրինական ազգայնամոլ թուրք անկախ քրիստոնյա եկեղեցի և պատրիարքություն մի տասնյակ հետևորդներով և դասական հունարեն լեզվով արարողությունները լքել է թյուրքացնելով սուրբ պատարագը[1][2]։

Ամուսնացյալ պատրիարքը իշխել է անկախ առանց ճանաչումի 40 տարի և 1962 թվին առողջական պատճառներով նշանակել է իր զավակին՝ Տուրքութ Էրեներոլին (ծ. Յորկոս Գարահիսարիդիս)՝ իբր պատրիարք Էֆտիմ Բ։

1991 թվին Էֆտիմ Բ. մահացել է և իր եղբայրը Սելջուք Էրեներոլը ստանցնել է պատրիարքությունը իբր Էֆտիմ Գ։

2002 թ. սկսյալ, Թուրքական ինքնուրույն ուղղափառ պատրիարքության աթոռը ղեկավարվում է Էֆտիմ Ա. թոռան և Էֆտիմ Գ. զավկին կողմից (ծ. Պաշա Իւմիւթ Էրեներոլ) իբր պատրիարք Էֆտիմ Դ։

Թուրք կառավարությունը ամբաստանել է եկեղեցուն, որ «Էրգենեկոն» ազգայնամոլ ընդյատակեայ կազմակերպութեան մեծ աջակցություն է տվել տարիներու ընթացքում և բազմաթիվ անգամներ «Էրգենեկոն»-ի անդամներ գաղտնի ժողովներ են գումարել պատրիարքության կալվածքներից ներս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]