Jump to content

Թոմիրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմիրիս
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 6-րդ դար
ԾննդավայրԿենտրոնական Ասիա, Մասքութներ
Մահացել էմ.թ.ա. 6-րդ դար
Մահվան վայրԿենտրոնական Ասիա, Մասքութներ
ՔաղաքացիությունՄասքութներ
ԱզգությունՄասքութներ
Մասնագիտությունկառավարիչ և զորավար
Զբաղեցրած պաշտոններիշխող թագուհի
ԵրեխաներSpargapises?
 Queen Tomyris Վիքիպահեստում
Մասքութների թագուհի Թոմիրիս 17-րդ դարի նկար
Թագուհի Թոմիրիսը լսում է, որ իր որդի Սպարգապիսեսը գերի է վերցվել Կյուրոսի կողմից Ժան Մոյ (1535-1550)
Կյուրոսի գլուխն արյան մեջ Ռուբենս

Թագուհի Թոմիրիս, եղել է մասքութների թագուհի։ Մասքութները իրանական բնիկներ են [1]։ Կասպից ծովի շրջակայքում և Միջին Ասիայում բնակվող սկյութական ցեղեր։ Ապրել են այժմյան Թուրքմենստանի, Աֆղանստանի և Արևմտյան Ուզբեկստանի որոշ մասերում[2][3][4][5]։ Թոմիրիսը ստիպում է իր բանակին պաշտպանվել Աքեմենյան կայսրության կայսր Կյուրոս Բ Մեծի հարձակումից։ Ըստ Հերոդոտոսի՝ Թոմիրիսը հաղթել է Կյուրոսին և սպանել նրան մ.թ. 570 թվականին։

Մատիա Պրետի Թոմիրիսը Կյուրոսի գլուխն ստանալիս 1670–72

Թոմիրիսի և նրա որդու` Սպարգապիսեսի անունը (ով գլխավորում էր բանակը), իրանական ծագում ունեն։ Ինչպես պատմաբանները[1], որոնք առաջինն էին գրում նրա մասին, այնպես էլ հույները նրա անունը բավականին հաճախ էին օգտագործում։

Շատ հույն պատմաբաններ գրում են, որ նա հաղթել է Կյուրոսին` Աքեմենյան կայսրության հիմնադրին և սպանել նրան, երբ Կյուրոս Բ Մեծը փորձել է հարձակվել նրա երկրի վրա և գրավել այն։

Հերոդոտոսը, որն ապրել է մոտավորապես մ.թ.ա. 484- 425 թվականներին, վաղ դասական գրողներից է, որը գրառել է նրա կարիերայի մասին` գրելով հարյուր տարի անց։ Նրա պատմությունը եղել է շատ հայտնի և դարձել է լեգենդ։ Ստրաբոնը, Պոլիենուսը, Կասիդորիուսը և Ջորդանեսը նույնպես գրել են նրա մասին։

Հույն պատմաբանների գրառումների համաձայն` Կյուրոսը մասագետների վրա նախնական հարձակման ժամանակ հաղթանակ է տարել, ապա որոգայթ է նախապատրաստել մյուս մասագետների համար։ Պարսիկները հեռացել են ճամբարից` թողնելով այնտեղ գինու հսկայական պաշար։

Խաշնարած սկյութները սովոր չէին գինու գործածությանը, նրանց սիրելի թունաքիմիկատը հաշիշն էր` ֆերմենտացված կաթի հետ[6]։ Նրանք խմում են Կյուրոսի թողած գինին։ Պարսիկները հարձակվում են մարտունակությունը կորցրած սկյութների վրա` հաղթելով նրանց և գերելով Թոմիրիսի որդուն` Սպարգապիսեսին` նրանց բանակի գեներալին։ Մասագետների մեծ մասը գերվում է, մնացածը` սպանվում։ Ըստ Հերոդոտոսի` Սպարգապիսեսը ինքնասպանություն է գործում, որպեսզի գերի չընկնի պարսիկներին։ Մասագետների թագուհին նամակ է ուղարկում Կյուրոսին` քննադատելով նրա դավաճանությունը և ամբողջ ուժերը կենտրոնացնում է երկրորդ ճակատամարտի համար։ Մասագետները հաղթանակ են տանում, պարսիկները մեծ կորուստ են կրում, Կյուրոսը գլխատվում է [7]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմիրիսը Անդրեա դել Կաստանգոյի պատկերածով, 15-րդ դար
Թագուհի Թոմիրիսը և Կյուրոսի գլուխը. հեղինակ` Մաթիա Պրետի

Ուստաչ Դեսչամփսը իր պոեզիայի մեջ է ավելացրել Թոմիրիսին որպես մեկին, ով 14-րդ դարի արժանավոր կանանցից է։

Շեքսպիրի շատ վաղ շրջանի պիեսում` Հենրիխ VI-ում, կոմսուհի Օվերենը Լորդ Տալբոտային սպասելիս ասում է այս խոսքերը.

Սյուժեն ծրագրավորված է։ Եթե ամեն ինչ գնա ոչ այնպես
ես պետք է հայտնի լինեմ այդ խիզախության շնորհիվ, ինչպես սկյութ Թոմիրիսը Կյուրոսի մահով

Շեքսպիրի հղումը Թոմիրիսին որպես սկյութների թագուհու և ոչ թե սովորական հունական նշանակությամբ (մասագետների թագուհի) մատնացույց է անում երկու հնարավոր վստահելի աղբյուրներ։ Թոմիրիսի պատմությունը ներառված է արևմտյան արվեստի ավանդույթի մեջ (Ալեգրինի, Ֆերրարի։ Մատիա Պրետի, Գյուստավ Մորո և և քանդակագործ Սեվերո Կալզետա դա Ռավենա)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 For the etymology see: F. Altheim und R. Stiehl, Geschichte Mittelasiens im Altertum (Berlin, 1970), pp. 127–8
  2. Karasulas, Antony. Mounted Archers Of The Steppe 600 BC-AD 1300 (Elite). Osprey Publishing, 2004, 978-1-84176-809-0, p. 7.
  3. Wilcox, Peter. Rome's Enemies: Parthians and Sassanids. Osprey Publishing, 1986, 0-85045-688-6, p. 9.
  4. Gershevitch, Ilya. The Cambridge History of Iran (Volume II). Cambridge University Press, 1985, 0-521-20091-1, p. 48.
  5. Grousset, René. The Empire of the Steppes. Rutgers University Press, 1989, 0-8135-1304-9, p. 547.
  6. Mayor, Adrienne. Greek Fire, Poison Arrows, and Scorpion Bombs: Biological and Chemical Warfare in the Ancient World. New York, Overlook Duckworth, 2003; p. 158.
  7. Mayor, pp. 157–9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմիրիս» հոդվածին։