Թոմաս Տուխելը «TSV Krumbach» ֆուտբոլային ակումբի սան է։ 1988 թվականին տեղափոխվում է Աուգսբուրգ։ 1992 թվականին նա հնարավորություն է ստանում խաղալ Գերմանիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Վյուրտենբուրգ քաղաքի «Շտուտգարտեր Կիքերս» ակումբում, սակայն, 1992/93 մրցաշրջանում անցկացնելով ընդամենը 8 հանդիպում և չդառնալով ոչ մի գոլի հեղինակ, և 1993/94 մրցաշրջանում ցուցադրելով ավելի հիասթափեցնող ֆուտբոլ՝ կորցնում է իր տեղը հիմնական կազմում։ Դրանից հետո տեղափոխվում է հարավային Ռեգիոնալլիգայի «Ուլմ 1846» ակումբը, որտեղ անցկացնում է 69 հանդիպում, իսկ 1988 թվականին ավարտում է սպորտային կարիերան հոդերի խրոնիկական հիվանդությունների պատճառով։
Տուխելը մարզչական կարիերան սկսել է 2000 թ., երբ նա գլխավորում էր «Շտուտգարտ»-ի Մ19 տարեկանների հավաքականը։ Հինգ տարի այդ թիմը գլխավորելուց հետո վերադարձել է «Աուգսբուրգ», որտեղ էլ 3 տարի աշխատել է որպես երիտասարդական հավաքականի համակարգող[2]։ 2009 թ. օգոստոսի 3-ին նշանակվեց Բունդեսլիգային նոր միացած Մայնց 05-ի գլխավոր մարզիչ և ակումբի հետ կնքեց 2 տարվա պայմանագիր[3]։ Այս նշանակումը կապված էր թիմի երիտասարդական հավաքականի հաջող խաղով, որը 12 ամիս գլխավորել էր Թոմաս Տուխելը։ Առաջին մրցաշրջանը Տուխելի «Մայնց»-ը ավարտեց 9-րդ հորիզոնականում։ 2010/11 թթ. մրցաշրջանում Տուխելը շատ հաջող մեկնարկեց, հաղթելով 7 մեկնարկային խաղերը, այդ թվում և «Բավարաիային»։ Մրցաշրջանը ավարըեց 5-րդ հորիզոնականում։ Հաջորդ երկու մրցաշրջանները հաջող չդասավորվեցին և, և թիմը դրանք ավարտեց աղյուսակի վերջին հորիզոնականներում։
2013/14 մրցաշրջանում Տուխելի Մայնցը դուրս եկավ Եվրոպա լիգա՝ մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը[4][5]։ Թոմասը փորձեց համաձայնության գալ թիմի ղեկավարության հետ մրցաշրջանից հետո մարզչական կազմից դուրս գալու հարցում, և չնայած նա այդպես էլ չստացավ հստակ պատասխան, այնուամենայնիվ նա հեռացավ մարզչական շտաբից 2014 թ. մայիսի 11-ին[6]։
2015 թ. ապրիլի 19-ին պարզ դարձավ, որ Տուխելը կգլխավորի Դորտմունդի «Բորուսիան»[7]։ 2017 թվականի մայիսի 27-ին Թուխելը թիմի հետ նվաճում է Գերմանիայի գավաթը, որից հետո ակումբը հրաժարվում է նրա ծառայություններից։