Թմոգվի (գյուղ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Թմոգվի | |||
վրաց.՝ თმოგვი | |||
Երկիր | Վրաստան | ||
Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
Շրջան | Ասպինձայի | ||
Համայնք | Ասպինձայի մունիցիպալիտետ | ||
ԲԾՄ | 1260 մ | ||
Բնակչություն | 301[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Վրացիներ 99,3 | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Թմոգվի (վրաց.՝ თმოგვი, Թմբուկ, Մարգաստան), գյուղ Ջավախքում, Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ասպինձայի շրջանում, Ասպնջակից 23 կմ հեռավորության վրա, Կուր գետի աջ ափին։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1260 մ բարձրության վրա։
Պատմական հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թմոգվի գյուղի գերեզմանատանը կան հայերեն արձանագրություններով բազմաթիվ տապանաքարեր ու խաչարձաններ։ Խաչքարերից մեկի վրա նշված է ՊԿԶ (1417 թ.)։ Գյուղի մոտ է գտնվում միջնադարյան Հայաստանի լեգենդար բերդերից մեկը՝ Թմբկաբերդը։ Առաջին անգամ Թմբկաբերդը հիշատակվում է X դարի գրավոր աղբյուրներում։
Մոտակայքում պահպանվել են քարանձավային բնակավայրեր (Բերիսխևի և Բերդախան)։ Գյուղից հարավ, Կուր գետի ձախ ափին գտնվում է Վարձիա քարանձավային վանական համալիրը, իսկ քիչ հեռու մեկ այլ քարանձավային համալիր՝ Վահանավանքը (Վանիս Քվաբեբի)։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այժմ գյուղում բնակվում են վրացիներ։ 2002 թվականի տվյալներով, գյուղն ուներ 359 բնակիչ[2], իսկ 2014 թվականին՝ 301 բնակիչ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
- ↑ «საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
|