Jump to content

Թենյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թենյու
Ծնունդ6-րդ դար
ԾննդավայրTraprain Law
Վախճան7-րդ դար
Սրբացված կարգկաթոլիկ սուրբ
Հիշատակության օրՀուլիսի 18
Աշխատանքգրող
ԱմուսինՕուեն ապ Ուրիեն
ԶավակներՍուրբ Մունգո

Թենյու (լատին․՝ Theneva), (Թանի, Թանեա, Դենու և այլն, 6-րդ դար, Traprain Law - 7-րդ դար), քրիստոնեական լեգենդար սուրբ, որը սրբադասվել է միջնադարյան Շոտլանդիայի Գլազգո քաղաքում։ Եղել է վեցերորդ դարի Գոդոդին թագավորության (որը հետագայում դարձել է Լոթիան) արքայադուստր, ծնունդ է տվել սուրբ Կենտիգեռնին, որը Ստրաթքլայդ թագավորության բրիտոնների առաքյալն էր ու Գլաս Գհու (Գլազգո) քաղաքի հիմնադիրը։ Նա և իր որդին համարվում են քաղաքի համահովանավոր սրբերը, իսկ Գլազգոյի սուրբ Էնոք հրապարակը ենթադրաբար կառուցվել է նրան նվիրված միջնադարյան մատուռի տեղում, որն էլ կառուցված է եղել նրա գերեզմանի մոտ («Սուրբ Էնոք»-ը իրականում «Սեյնթ Թենյու»-ի ձևափոխված արտասանությունն է)[1]։ Հիշատակի օրը նշվում է ամեն տարի՝ հուլիսի 18-ին։

Իր որդու գրառված առաջին կենսագրության մեջ նշված է Թանի անունով[2]։ Vita Kentigerni («Սուրբ Մունգոյի կյանքը»)[3] գրքում, որը գրվել է եպիսկոպոս Ջոսելին Գլազգոացու, հետագայում խմբագրվել քահանա Ջոսելին Ֆարնեսցու կողմից, նրա անունը նշված է որպես Թանյու[2]։ Հանդիպում են նաև Թենյու, Թենոու և Դենյու (կամ Դվինվեն)[2] տարբերակները։ 1521 թվականին Ջոն Մեյրի Historia Majoris Britanniae ժամանակագրության մեջ նրան անվանում են Թամետես, որը Լոթ թագավորի դուստրն էր ու Արթուր թագավորի ասպետ սըր Գավեյնի քույրը[4]։ Երբեմն հանդիպում է Թամետա կամ Թենելիս անուններով։

Սուրբ Թենյուին նկարագրել են որպես «Շոտլանդիայի պատմության մեջ հայտնի բռնաբարության առաջին զոհ, որի նկատմամբ բռնություն է կատարվել, և առաջին միայնակ մայր»[2]։ Նա հղիացել է իր որդով, երբ ուելսեցի արքայազն Օուեն ապ Ուրիենը բռնաբարել է նրան։ Վերջինս ծպտված է եղել որպես կին և միամիտ արքայադստեր հանդեպ սեռական ոտնձգությունից հետո խոստովանել է նրան․ «Մի լացիր, քույր իմ, քանի որ ես քեզ հետ չեմ արել այն, ինչ անում է տղամարդը կույսի հետ։ Մի՞թե ես կին չեմ քեզ նման»[5]։ Իմանալով դստեր հղիության մասին՝ բարկացած հայրը՝ թագավոր Լոդունը (Լոթ), որոշել է Թրափրեյն Լո ժայռից ցած գցելով սպանել նրան։ Հրաշք է տեղի ունեցել և նա ընկնելիս չի մահացել․ կենդանի հայտնվելով ժայռի ստորոտին՝ նա մի փոքրիկ նավակ է նկատել, որը նրան Ֆիրթ-օֆ-Ֆորթ գետով հասցրել է Քուրոս։ Այնտեղ սուրբ Սերֆը նրան ապաստան է տվել, որտեղ էլ նա ծնունդ է տվել ու դաստիարակել իր որդի Քենթիգեռնին, որին Սերֆն անվանել էր «Մունգո» (շատ հարազատ անձ)։

Թենյուի մասին կան նաև ուելսական լեգենդներ․

Գլազգոյից սուրբ Թենյուի պաշտամունքը տարածվել է նաև Ուելսում, որտեղ ասվում էր, որ նա ունեցել է նաև այլ որդիներ՝ ամուսնանալով հյուսիսցի արքայազն Դինգադի հետ։ Նրա մասին ամենավաղ գրառումը հանդիպում է <Սուրբ Վինիֆրեդի կյանքը> աշխատության մեջ (մոտ. 1140), որտեղ Վինիֆրեդը խորհրդի համար դիմում է սուրբ Էլերիին։ Վերջինս նրան հանձնում է իր մոր՝ Թեոնիայի խնամքին, որին էլ ի վերջո Վինիֆրեդը փոխարինում է որպես Գվիթերինի (Քլոյդ) վանամայր։ Քլոյդում Քենթիգեռնին նույնպես պաշտում էին[6]։

Ժամանակակից գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթլին Հերբերթի «Բրիտանիայի մութ ժամանակները» եռերգության Bride of the Spear պատմավեպի հերոսուհին է[7][8][9], որպես Թանյու (1982, Սբ․ Մարտինի հրատարակչատուն), ինչպես նաև Նայջել Թրանթների «Դրուիդների զոհաբերությունը» պատմավեպի հերոսուհին՝ որպես Թանեա (1993, Հոդդեր & Ստոուգթոն)։

  • Ցանկությունների ծառ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The Glasgow Story: "St. Enoch's Church". Retrieved 15 April 2012.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Durkan, J. (2000). «What's in a Name? Thaney or Enoch». Innes Review. 51: 80–00. doi:10.3366/inr.2000.51.1.80.
  3. «The Vita Kentigerni». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  4. Bruce, Christopher. Entry "Thametes". The Arthurian Name Dictionary.
  5. Schulenburg, Jane Tibbetts. Forgetful of Their Sex: Female Sanctity and Society, ca. 500-1100. Harvard University Press, 1998, p. 226.
  6. Woolf, Alex. "The Glasgow Story: Saint Thenew". Retrieved 15 April 2012.
  7. https://www.goodreads.com/book/show/2973409-bride-of-the-spear
  8. http://carlanayland.blogspot.com/2013/03/bride-of-spear-by-kathleen-herbert.html
  9. http://d.lib.rochester.edu/camelot/text/interview-with-kathleen-herbert

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]