Jump to content

Թեդ Շոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեդ Շոն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 21, 1891(1891-10-21)[1][2][3][…]
ԾննդավայրԿանզաս Սիթի, Միսսուրի[4]
Մահացել էհունվարի 9, 1972(1972-01-09)[1][2][3][…] (80 տարեկան)
Մահվան վայրՕռլանդո, Ֆլորիդա[2]
ԳերեզմանԲեռլին
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԴենվերի համալսարան
Մասնագիտությունպարուսույց, բալետի պարող, պարող և պարուսույց
ԱմուսինRuth St. Denis?[5]
Պարգևներ և
մրցանակներ
 Ted Shawn Վիքիպահեստում

Թեդ Շոն (անգլ.՝ Ted Shawn, հոկտեմբերի 21, 1891(1891-10-21)[1][2][3][…], Կանզաս Սիթի, Միսսուրի[4] - հունվարի 9, 1972(1972-01-09)[1][2][3][…], Օռլանդո, Ֆլորիդա[2]) տղամարդկանց շրջանում ամերիկյան ժամանակակից պարի առաջնորդ։ Իր կնոջ՝ Ռութ Սուրբ Դենիսի հետ միասին հիմնել է Դենիշոն դպրոցը։ Կնոջից բաժանվելուց հետո նա ստեղծել է միայն տղամարդկանցից բաղկացած «Թեդ Շոն և նրա տղամարդ պարողները» խումբը։ Տղամարդկային շարժման իր նորարարական գաղափարներով նա իր ժամանակի ամենաազդեցիկ պարարվեստագետներից և պարողներից մեկն է եղել։ Նա նաև Մասաչուսեթսի «Jacob's Pillow» պարի փառատոնի հիմնադիրն ու ստեղծողն էր և «ասպետական կոչում է ստացել Դանիայի թագավորից՝ Դանիական թագավորական բալետին մատուցած իր ծառայությունների համար»[6]։

Թեդ Շոնը և Դենիշոն ընկերության ստեղծումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեդ Շոնը պարուհու և կնոջ ՝ Ռութ Սեն Դենիի հետ 1916 թվականին
Թեդ Շոնը և Ռութ Սուրբ Դենիսը Եգիպտական բալետում

Թեդ Շոնը ծնվել է 1891 թվականի հոկտեմբերի 21-ին Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում[7]։ Սկզբում նպատակ ունենալով դառնալ կրոնի սպասավոր՝ նա ընդունվել է Դենվերի համալսարան, որտեղ 19 տարեկան հասակում վարակվել է դիֆթերիայով՝ ստանալով ժամանակավոր կաթված գոտկատեղից ներքև։ 1910 թվականին՝ հիվանդության ֆիզիկական թերապիայի ընթացքում, Շոնը ծանոթացել է պարարվեստին՝ սովորելով Հեյզել Ուոլաքի՝ Մետրոպոլիտեն օպերայի նախկին պարուհու մոտ։ 1912 թվականին Շոնը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ դարձել է ցուցադրական պարահադեսային պարի խմբի անդամ՝ Նորմա Գուլդի զուգընկեր[8]։

1914 թվականին տեղափոխվել է Նյու Յորք հետո օգոստոսի 13-ին Շոնն ամուսնացել է Ռութ Սուրբ Դենիսի հետ՝ հանդիպումից երկու ամիս անց[9]։ Սենթ Դենիսը ոչ միայն զուգընկեր էր, այլև Շոնի համար արտակարգ արժեքավոր ստեղծագործական ոգեշնչման աղբյուր։ Երկու արվեստագետներն էլ խորապես հավատացել էին, որ պարարվեստը կարող է ինտեգրվել առօրյա կյանքում։ Նրանց փոխադարձ գեղարվեստական տեսլականի և Շոնի գործարար գիտելիքների համադրությունը հանգեցրել է նրան, որ զույգը 1915 թվականին Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում բացել է առաջին Դենիշոն դպրոցը՝ նպատակ ունենալով միավորել պարը մարմնի, մտքի և հոգու հետ։

Դենիշոնի 17-ամյա գործունեության ընթացքում նրա բեմադրած նշանավոր ներկայացումներից են՝ «Invocation to the Thunderbird» (1917), «Danse Americaine» սոլո համարը՝ Չարլզ Վայդմանի կատարմամբ (1923), «Julnar of the Sea, Xochitl»՝ Մարթա Գրեհեմի կատարմամբ (1920) և «Les Mystères Dionysiaques»[10]։ Բացի Վայդմանի և Գրեհեմի կարիերաների սկզբնավորումից, Դենիշոն դպրոցում սովորել են նաև Լուիզ Բրուքսը և Դորիս Համֆրին։

Ոճ և կատարման տեխնիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոնը և Ռութ Սուրբ Դենիսը միասին ստեղծել են պարի տեխնիկաների էկլեկտիկ համադրություն բալետի տարրերով (առանց կոշիկների) և շարժումներ, որոնք կենտրոնացել էին ավելի քիչ կոշտության և ավելի շատ մարմնի վերին մասի ազատության վրա։ Սուրբ Դենիսի արևելյան նախապատվությանը Շոնը հավելել է հյուսիսաֆրիկյան, իսպանական, ամերիկյան և ամերինդյան պարի տարրեր՝ բացելով ամերիկյան մոդեռն պարի նոր դարաշրջան։ Հեռանալով եվրոպական ավանդույթներից՝ նրանց պարարվեստը միահյուսել է ֆիզիկականը և հոգևորը՝ հաճախ ոգեշնչվելով հնագույն, բնիկ և միջազգային աղբյուրներից։

Թեդ Շոնը և նրա տղամարդ պարողները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոնի ամուսնական խնդիրների և ֆինանսական դժվարությունների պատճառով Դենիշոնը 1930-ականների սկզբին փակվել է։ Դրանից հետո Շոնը կազմավորել է միայն տղամարդկանցից բաղկացած պարային խումբ՝ Սփրինգֆիլդի քոլեջում իր պարապած սաներից, որի առաքելությունն էր հասարակության մեջ ընդունելի դարձնել ամերիկացի տղամարդ պարողներին և տղամարդկանց շրջանում բարձրացնել արվեստի այս տեսակի նկատմամբ իրազեկվածություն[11]։

Միայն տղամարդկանցից բաղկացած խումբը հիմնված է եղել Շոնի գնած ագարակում՝ Մասաչուսեթսի Լի քաղաքի մոտ։ 1933 թվականի հուլիսի 14-ին Թեդ Շոնի և նրա տղամարդ պարողների առաջին ելույթը տեղի է ունեցել Շոնի ագարակում, որը հետագայում հայտնի է դարձել որպես «Jacob's Pillow» պարի փառատոն։ Այս խմբի հետ Շոնը ստեղծել է իր մինչ այդ ամենանորարարական և հակասական բեմադրությունները, ինչպիսիք են՝ «Ponca Indian Dance», «Sinhalese Devil Dance», «Maori War Haka», «Hopi Indian Eagle Dance», «Dyak Spear Dances» և «Kinetic Molpai»։ Այս ստեղծագործական աշխատանքների միջոցով Շոնը ցուցադրել է աթլետիկ և առնական շարժումներ, որոնք շուտով մեծ ճանաչում են ձեռք բերել։ Խումբը ելույթներ է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում՝ շրջագայելով ավելի քան 750 քաղաքներում, ինչպես նաև միջազգային հաջողություններ է ունեցել Լոնդոնում և Հավանայում։ 1940 թվականի օգոստոսի 31-ին Թեդ Շոնի և նրա տղամարդ պարողների գործունեությունն ավարտվել է Jacob's Pillow-ում՝ տուն վերադարձի ներկայացմամբ։

Շոնը 1931 թվականից 1948 թվականները ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել իր պարողներից մեկի՝ Բարտոն Մումաուի հետ։ Խմբի առաջատար աստղերից մեկը՝ Բարտոն Մումաուն, հայտնվել է պարի ասպարեզում և համարվել է «ամերիկյան Նիժինսկի»։ Շոնի հետ լինելու ընթացքում Մումաուն հարաբերություններ է սկսել Ջոն Քրիստիանի՝ խմբի բեմի ղեկավարի հետ։ Մումաուն Շոնին ծանոթացրել է Քրիստիանի հետ։ Հետագայում Շոնը գործընկերություն է հաստատել Քրիստիանի հետ, որի հետ մնացել է 1949 թվականից մինչև իր մահը՝ 1972 թվականը[12]։

Այս նոր խմբի հետ միասին ստեղծվել է «Jacob's Pillow» պարի դպրոցը, ժամանցի վայրը և թատրոնը։ Հաստատությունում կազմակերպվել են նաև թեյախմություններ, որոնք ժամանակի ընթացքում վերածվել են «Jacob's Pillow» պարի փառատոնի[13][14]։ Այդ ժամանակ Շոնը հիմնել է նաև «The School of Dance for Men»-ը (պարի դպրոց տղամարդկանց համար), որն օգնել է խթանել տղամարդկանց պարը երկրի քոլեջներում։

Շոնը դասեր էր տվել «Jacob's Pillow»-ում իր մահից ընդամենը ամիսներ առաջ՝ 80 տարեկանում[15]։ 1965 թվականին Շոնը դարձել է Ազգային պարի ասոցիացիայի Ժառանգության մրցանակի դափնեկիր։ Շոնի վերջին ելույթը «Jacob's Pillow»-ի Թեդ Շոնի թատրոնի բեմում տեղի է ունեցել «Siddhas of the Upper Air» ներկայացման ժամանակ, որտեղ նա իրենց 50-ամյակի առիթով վերամիավորվել է Սուրբ Դենիսի հետ։

Սարատոգա Սփրինգսը այժմ Ազգային պարի տուն-թանգարանն է՝ Միացյալ Նահանգների միակ թանգարանը, որը նվիրված է եղել պրոֆեսիոնալ պարին։ 1987 թվականին Շոնը ներառվել է թանգարանի պարոն և տիկին Կոռնելիուս Վանդերբիլթ Ուիթնիի Փառքի սրահում։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեդ Շոնը գրել և հրատարակել է ինը գիրք, որոնք հիմք են հանդիսացել ժամանակակից պարի համար[16]

  • 1920 թվական – «Ruth St. Denis։ Pioneer and Prophet»
  • 1926 թվական – «The American Ballet»
  • 1929 թվական – «Gods Who Dance»
  • 1935 թվական – «Fundamentals of a Dance Education»
  • 1940 թվական – «Dance We Must»
  • 1944 թվական – «How Beautiful Upon the Mountain»
  • 1954 – «Every Little Movement։ a Book About Francois Delsarte»
  • 1959 – «Thirty-three Years of American Dance»
  • 1960 – «One Thousand and One Night Stands (autobiography, with Gray Poole)»

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-ականներին Շոնը իր աշխատանքները նվիրաբերել է Ժամանակակից արվեստի թանգարանին (MoMA)։ Հետագայում թանգարանը հրաժարվել է այս աշխատանքներից՝ դրանք փոխանցելով Նյու Յորքի հանրային գրադարանի կատարողական արվեստների բաժնին և «Jacob's Pillow»-ի արխիվին, երբ Շոնը դեռ ողջ է եղել։ Պարող Ադամ Վայներտը սա համարել է MoMA-ի քաղաքականության խախտում, որը թույլ չի տալիս վաճառել կամ նվիրել կենդանի արվեստագետների աշխատանքները։ Ի պատասխան՝ նա ստեղծել է «The Reaccession of Ted Shawn»՝ Շոնի աշխատանքների թվային, լրացված իրականության ներկայացումներ՝ MoMA-ում ցուցադրելու համար[17][18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.
  5. https://dance.washington.edu/people/ted-shawn
  6. «Ted Shawn». Jacob's Pillow Dance, jacobspillow.org. Վերցված է 28 July 2013-ին.
  7. Birth data: Astrodatabank
  8. Scolieri, Paul A. (2019-11-01). Ted Shawn: His Life, Writings, and Dances (անգլերեն). Oxford University Press. էջեր 59–63, 77. ISBN 978-0-19-933108-6.
  9. Schlundt 1998, էջ. 583
  10. Schlundt 1998, էջ. 585
  11. The International Encyclopedia of Dance. oxfordreference.com: Oxford University Press. 1998. ISBN 978-0-19-517369-7.
  12. Foulkes 2002, էջեր. 85–86
  13. Foulkes 2002, էջեր. 84–85
  14. Cohen-Stratyner, Barbara N. (1982). Biographical Dictionary of Dance. New York: Schirmer Books. էջ 811.
  15. Benbow-Niemer 1998, էջ. 716
  16. Kassing, Gayle (2007). History of dance: an interactive arts approach. էջեր 187–9. ISBN 9780736060356.
  17. Scherr, Apollinaire (August 19, 2014). «Downtown Dance Festival, Wagner Park, Lower Manhattan, New York». Financial Times. Արխիվացված է օրիգինալից 2022-12-11-ին. Վերցված է September 9, 2014-ին.
  18. Weinert, Adam. «The Reaccession of Ted Shawn». Վերցված է September 9, 2014-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արխիվային կադրեր
Լուսանկարներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեդ Շոն» հոդվածին։