Jump to content

Էնն Բլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնն Բլիտ
անգլ.՝ Ann Blyth
Ծնվել էօգոստոսի 16, 1928(1928-08-16)[1][1][2][…] (96 տարեկան)
ԾննդավայրԿիսկո լեռ, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՊրոֆեսիոնալ երեխաների դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ժանրերավանդական փոփ երաժշտություն
Պարգևներ և մրցանակներ

Էնն Բլիտ (անգլ.՝ Ann Blyth, օգոստոսի 16, 1928(1928-08-16)[1][1][2][…], Կիսկո լեռ, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի։ 1945 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի։

Էնն Մերի Բլիտը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Նյու Յորքի Մաունտ-Քիսկո գյուղում[4]։ Սովորել է Մանհեթենի Սբ. Պատրիկի անվան դպրոցում[5]։ Նրա ծնողները դերասանուհու ծնվելուց անմիջապես հետո բաժանվել են և նա մնացել է մոր մոտ՝ ստանալով կաթոլիկական ավանդույթներով դաստիարակություն։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական գործունեությունը սկսել է Բրոդվեյում, որտեղ նա 1941 թվականից մինչև 1942 թվականը մասնակցել է «Դոզորը Ռեյնում» ներկայացմանը[6]։ Շուտով նա «Universal Studios» ընկերության հետ համաձայնագիր է կնքել և 1944 թվականին առաջին անգամ կինոյում ելույթ է ունեցել։ Նրա առաջին ֆիլմերը եղել են երաժշտական ֆիլմերում, որտեղ նա խաղացել է երիտասարդ աղջնակի դեր։ 1945 թվականին «Warner Bros» ընկերության «Միլդրեդ Փիրս» ֆիլմում խաղացել է Վեդ Փիրսի՝ Ջոան Քրոուֆորդի անշնորհակալ աղջկա դերը[6]։ Այս դերը քննադատների կողմից լավ կարծիքների է արժանացել։ Այս դերի շնորհիվ դերասանուհին արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար»։

Հետագայում Էնն Բլիթը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «կոպիտ ուժը» (1947), «կանանց վրեժը» (1948), «Միստեր Պիբոդին և ջրահարսը» (1948), «մեծ Կարուզոն» (1951) և մի շարք այլ ֆիլմերում[7][8]։

1949 թվականին Էնն Բլիթի կերպարը հայտնվել է «Սուպերմենը և Ջրահարսը» պատմվածքի Սուպերմենի մասին կոմիքսներում, որը կարծես ակնարկ լինի դերասանուհու դերերից մեկի մասին։

1954 թվականին «Օսկար» մրցանակի հանձնման արարողության ժամանակ Էնն Բլիթը կատարել է «Secret Love» երգը (1953)[9][10]։

Կինոյում վերջին անգամ հայտնվել է 1957 թվականին «Բաստեր Կիտոնի պատմությունը» ֆիլմում, որտեղ կատարել է Գլորիա Բրենտի դերը։ 1960-ականներից սկսած դերասանուհին աշխատել է միայն երաժշտական թատրոններում և հեռուստատեսությունում։ 1985 թվականին խաղացել է իր վերջին դերը։

Կինոյում ունեցած ավանդի համար Հոլիվուդյան փառքի ծառուղում Էնն Բլիթն արժանացել է աստղի։

Հասարակական կարծիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականի դեկտեմբերին «Կինո և հեռուստատեսություն» ամսագրում Բլիթն իր հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմնակից է, այդ պատճառով 1952 թվականի նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ պաշտպանել է Դուայթ Էյզենհաուերին։

1973 թվականին Էնն Բլիթը և նրա ամուսին Ջեյմս Մաքնալտին, որոնք կաթոլիկություն էին դավանում, արժանացել են պատվավոր «Երուսաղեմի Սուրբ Գերեզմանի» շքանշանի, որը անց է կացրել Տերենս Կարդինալ Քուքը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1953-ում դերասանուհին ամուսնացել է Ջեյմս Մաքնալթիի հետ։ Հարսնացուի ընկերուհիներն էին դերասանուհիներ Ջոան Լեսլին, Ջեյն Ուիթերսը և Բեթի Լինը[11]։ Ամուսնությունից հետո նա ստիպված էր դադարեցնել իր կարիերան, որպեսզի կենտրոնանար հինգ երեխաների՝ Թիմոթի Պատրիկի (ծնվել է 1954 թվականի հունիսի 10-ին), Մորին Աննայի (ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 14-ին), Քեթլին Մարիամի (ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 23-ին), Թերենս Գրեյդիի (ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 9-ին)[12] և Էյլին Ալանայի դաստիարակության վրա։ Զույգը միասին ապրել է մինչև Մաքնալթիի մահը (2007 թվական)[13][14]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնագիր անվանում Դեր
1944 ֆ Chip Off the Old Block Գլորի Մարլոու III
1944 ֆ «Մերի Մոնահանս» The Merry Monahans Շեյլա Դերոյիս
1944 ֆ Babes on Swing Street Քերոլ Քերթիս
1944 ֆ Bowery to Broadway Բեսսի Ջո Քերբի
1945 ֆ «Միլդրեդ Փիրս» Mildred Pierce Վեդա Փիրս
1946 ֆ Swell Guy Մերիան Թայլեր
1947 ֆ «Կոպիտ ուժ» Brute Force Ռուտ
1947 ֆ «Մաքոյի սպանողը» Killer McCoy Շեյլա Քարսոն
1948 ֆ «Կանանց վրեժ» A Woman’s Vengeance Դորիս Միդ
1948 ֆ «Անտառով» Another Part of the Forest Ռեջինա Մադարդ
1948 ֆ «Պարոն Պիբոդի և ջրահարս» Mr. Peabody and the Mermaid Ջրահարս Լենոր
1949 ֆ «Կարմիր կիրճ» Red Canyon Լյուսի Բոսթել
1949 ֆ «Կեսօր» Top o’ the Morning Քոնն Մաքնոթոն
1949 ֆ «Նորից, իմ թանկագին» Once More, My Darling Մարիտա Քոննել
1949 ֆ Free for All Ալվա Էբոթ
1950 ֆ «Շատ անձնական» Our Very Own Գեյլ Մաքոլեյ
1950 ֆ Katie Did It Քեթրին Սթենդիշ
1951 ֆ «Հզոր Կարուզո» The Great Caruso Դորոտի Բենջամին
1951 ֆ «Գրոմը բլրի վրա» Thunder on the Hill Վալերի Քարնս
1951 ֆ «Տունը հրապարակում» The House in the Square Հելեն Փետիգրյու
1951 ֆ «Ոսկի շքանան» The Golden Horde Արքայադուստր
1952 ս Family Theatre
1952 ֆ «Աշխարհը ձեռքերում» The World in His Arms Մարինա Սելանովա
1952 ֆ «Սալլին և սբ. Աննան» Sally and Saint Anne Սալլի
1952 ֆ «Րոպեն զրոյից» One Minute to Zero Լիննա Դեյն
1953 ֆ «Բոլոր եղբայրները քաջ էին» All the Brothers Were Valiant Պրիսցիլա Հոլթ
1954 ս «Լյուքս-վիդեո թատրոն» Lux Video Theatre
1954 ֆ «Ռոուզ Մարի» Rose Marie Ռոուզ
1954 ֆ «Թագավոր-ուսանող» The Student Prince Քեթի Ռուդեր
1955 ֆ «Թագավորը և գողը» The King’s Thief Լեդի Մերի
1955 ֆ «Քիսմեթ» Kismet Մարսինա
1957 ֆ «Զրպարտություն» Slander Քոնի Մարտին
1957 ֆ «Բաստեր Քիթոնի պատմությունը» The Buster Keaton Story Գլորիա
1957 ֆ «Հելեն Մորգանի պատմությունը» The Helen Morgan Story Հելեն Մորգան
1958-1963 ս The Christophers
1959 ս The DuPont Show with June Allyson Մարթա
1959-1963 ս «Կառամատույցների քարավան» Wagon Train տարբեր կերպարներ
1960 հֆ The Citadel Քրիսթին Բարլոու
1962 ս «Դիք Փաուելի շոուն» The Dick Powell Show Լիզի Հոգան
1963 ս «Սրբերը և մեղավորները» Saints and Sinners Էդիտ
1964 ս «Մթնշաղի գոտի» The Twilight Zone Պամելա Մորիս
1964-1965 ս «Բերքի արդարադատությունը» Burke’s Law Վալերի
1965 ս «Վիճակ ստեղծողների թատրոն» Kraft Suspense Theatre Լեդի Մեյ
1967 ս Insight
1969 ս «Գործի էությունը» The Name of the Game Քեյ Մարտին
1975 ս Switch Միրիամ Էստաբրուք
1979-1983 ս «Մեդեքսպերտ Քուինսի» Quincy M.E. Դորոթի Բլեյք
1985 ս «Նա գրել է սպանություն» Murder, She Wrote Ֆրանչեսկա Լոջ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. https://walkoffame.com/ann-blyth/
  4. «Ann Blyth», Turner Classic Movies
  5. ««Anne Blyth on Personal Faith», Guideposts, December 1952». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
  6. 6,0 6,1 King, Susan (2013 թ․ օգոստոսի 12). «Ann Blyth gets a TCM salute for her birthday». Los Angeles Times.
  7. «Watch on the Rhine». Internet Broadway Database. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  8. THE BLYTH SPIRIT: Show Business Still Stimulating to Ann Blyth, Youthful But Veteran Trouper By WILLIAM BROWNELLHOLLYWOOD.. New York Times 12 Oct 1952: X5.
  9. GIL LAMB TO HEAD RKO VARIETY FILM: ' Make Mine Laughs' Scheduled the Studio — U-I Suspends Ann Blyth From Salary By THOMAS F. BRADY New York Times 3 May 1949: 31.
  10. Ann Blyth: Success Without an Enemy Hopper, Hedda. Los Angeles Times 6 June 1954: E1
  11. Daughter Born to Ann Blyth Los Angeles Times (1923—1995); Los Angeles, Calif. [Los Angeles, Calif]11 Apr 1963: 30.
  12. Anderson, Nancy. «Ann Blyth has Cake and Eats it», Lodi News-Sentinel, August 22, 1974
  13. Ann Blyth Wed as 600 Watch Church Service: ANN BLYTH MARRIEDLos Angeles Times 28 June 1953: 1.
  14. «Ann Blyth Profile». Glamour Girls of the Silver Screen. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

կենսագրական տվյալներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Բլիտ» հոդվածին։