Էնդի ՄաքԴաուել
Էնդի ՄաքԴաուել | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21, 1958[1][2][3][…] (66 տարեկան) |
Ծննդավայր | Gaffney, Հարավային Կարոլինա, ԱՄՆ |
Կրթություն | Winthrop University? և Gaffney High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, դերասանուհի, մոդել և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին(ներ) | Փոլ Ջ. Quelley |
Երեխա(ներ) | Ջասթին Քուելի, Ռեյնի Քուելի և Մարգարեթ Քուոլի |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռոզալի Անդերսոն «Էնդի» ՄաքԴաուել (անգլ.՝ Rosalie Anderson «Andie» MacDowell, ապրիլի 21, 1958[1][2][3][…], Gaffney, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), հեռուստատեսության և կինոյի ամերիկացի դերասանուհի և մոդել։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է անտառային արդյունաբերության աշխատող Մարիոնի և երաժշտության ուսուցչուհի Պոլին ՄաքԴաուելների ընտանիքում։ Էնդին ունի քույր՝ Բևերլին (ծնված 1954 թվականին) և եղբայր՝ Ուիլարդը (ծնվ․ 1961 թվականին)։ Պատանի ժամանակ աշխատել է բուտիկում և Stage Door ռեստորան-բարում։ 1980-ական թվականների սկզբին որպես մոդել աշխատել է Yves Saint Laurent, Vassarette, Armani perfume, Sabeth-Row, Mink International, Anne Klein, Bill Blass բրենդների համար։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով մոդել՝ ՄաքԴաուելը կինոյում առաջնաելույթ է ունեցել 1984 թվականին «Գրեյթոուկ։ Լեգենդ Տարզանի՝ կապիկների տիրակալի մասին» ֆիլմում, բայց ակտիվ նկարահանվել սկսել է միայն 1980-ական թվականների վերջից՝ դերասանական վարպետության դասընթացներին մասնակցելուց հետո։
ՄաքԴաուելը խաղացել է «Կանաչ քարտ» (1990), «Արջամկան օրը» (1993) և «Չորս հարսանիք և մեկ թաղում» (1994) ֆիլմերի գլխավոր կանացի դերերում, որոնց մեջ մասնակցությունը նրան բերել է «Ոսկե գլոբուս» մրցանակի երկու անվանակարգ։ Նաև նկարահանվել է 1993 թվականի «Կարճ պատմություն» ֆիլմում։ «Արջամկան օրը» և «Չորս հարսանիք և մեկ թաղում» ֆիլմերը դարձել են նրա կարիերայի ամենամեծ առևտրային նվաճումը[4]։
90-ականների կեսերից սկսած՝ ՄաքԴաուելի կարիերան անկում է ապրել ձախողված առևտրային ֆիլմերում մասնակցության պատճառով[5]։ Նա արժանացել է քննադատների դրական արձագանքին միջին տարիքի կնոջ դերը կատարելու համար, որը 2001 թվականի «Անհաջողակների ակումբ» ֆիլմում սիրահարված էր մի երիտասարդի, սակայն ֆիլմը լայն վարձույթում չի ներկայացվել և գրեթե աննկատ է մնացել հանդիսատեսի համար։ Հաջորդող տարիներին ՄաքԴաուելը հիմնականում նկարահանվել է անկախ ֆիլմերում, որոնք հազվադեպ են հասել կինոթատրոնների էկրաններին, ինչպես նաև ակտիվ խաղացել է հեռուստատեսային ֆիլմերում և նկարահանվել սերիալների էպիզոդներում։ Չնայած կինոյում իր կարիերայի ընթացքում բազմաթիվ ահաջողություններ է ապրել, 2000-ականներին նա հայտնի է դարձել է որպես L’Oréal ֆրանսիական կոսմետիկ ֆիրմայի գովազդային ընկերության դեմքը։
ՄաքԴաուելըմարմնավորել է 2013 թվականի «Մայրու ծովախորշ» սերիալի գլխավոր հերոսուհուն[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1986-1999 թվականներին ամուսնացած է եղել Պաուլ Քուելիի (անգլ.՝ Paul Qualley) հետ, որից ունեցել է որդի՝ Ջասթինը (ծնված 1986 թվականին) և աղջիկներ՝ Ռեյնին (անգլ.՝ Rainey Qualley, ծնված 1989 թվականին) և Մարգարետը (անգլ.՝ Margaret Qualley, ծնված 1994 թվականին)[7]։
2001-2004 թվականներին ամուսնացած է եղել բիզնեսմեն Ռեթ Հարթզոգի հետ (անգլ.՝ Rhett Hartzog):
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1984 | ֆ | Գրեյթոուկ։ Լեգենդ Տարզանի՝ կապիկների տիրակալի մասին | Greystoke: The Legend of Tarzan, Lord of the Apes | օրիորդ Ջեյն ՓՓորթեր |
1985 | ֆ | Սուրբ Էլմի կրակ | St. Elmo’s Fire | Դեյլ Բիբերման |
1990 | ֆ | Կանաչ քարտ | Green Card | Բրոնտե Միտչել Ֆորե |
1991 | ֆ | Հուդզոնյան ճուռակը | Hudson Hawk | Աննա Բարալի |
1992 | ֆ | Խաղացողը | The Player | կամեո |
1993 | ֆ | Կարճ պատմություն | Short Cuts | Էն Ֆինիգան |
1993 | ֆ | Արջամկան օրը | Groundhog Day | Ռիտա |
1994 | ֆ | Վատ աղջիկներ | Bad Girls | Էլին Սփենսեր |
1994 | ֆ | Չորս հարսանիք և մեկ թաղում | Four Weddings and a Funeral | Քերի |
1995 | ֆ | Խենթ հերոսներ | Unstrung Heroes | Սելմա Լիդզ |
1996 | ֆ | Մայքլ | Michael | Դորոթի Ուինթերս |
1999 | ֆ | Մուսան | The Muse | Լորա Ֆիլիփս |
2001 | ֆ | Քաղաք և գյուղ | Town & Country | Յուջին Քլեյբորն |
2001 | հֆ | Ընթրիք ընկերների հետ | Dinner with Friends | Կարեն |
2002 | հֆ | Ջո | Jo | Ջո |
2005 | ֆ | Վերջին նշան | Last Sign | Քեթի Մակֆարլեյն |
2005 | ֆ | Գեղեցկության սրահ | Beauty Shop | Թերի |
2006 | մֆ | Կոտոշներ և սմբակներ | Barnyard | Էտա հավ |
2007 | ֆ | Ներխուժում | Intervention | Քելի |
2009 | ֆ | Հենրի Լեֆեյի վեց կանայք | Six Wives of Henry Lefay | Քեյթ |
2010 | ս | Միայնակ աստղ | Lone Star | Ալեքս |
2011 | ֆ | Մոնտե Կառլո | Monte Carlo | Գրեյսի մայրը |
2011 | ֆ | Առանց կապանքների | Footloose | Վի Մուր (Արիելի մայրը) |
2017 | ֆ | Միայն քաջը | Only the Brave | Մարվել Շտեյնբրինք |
2019 | ֆ | Ես գնում եմ փնտրելու | Ready or Not | Բեքի Լե Դոմաս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ «Andie MacDowell Biography». BuddyTV. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Andie MacDowell bio». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Lesley Goldberg (2012 թ․ հոկտեմբերի 17). «Hallmark Gives First Scripted Series Order to Andie MacDowell's 'Cedar Cove'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Дети Энди МакДауэлл
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդի ՄաքԴաուել» հոդվածին։ |
|
- Ապրիլի 21 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ