Էլաֆոնիսոս
Էլաֆոնիսոս | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Հունաստան[1] |
Վարչատարածքային միավոր | Elafonisos Municipality? |
Վայր | Հոնիական ծով |
Մակերես | 19,992 կմ² |
Էլաֆոնիսոս (հուն․՝ Ελαφόνησος), ոչ մեծ կղզի Լակոնիկոս ծովածոցում՝ Էգեյան ծովում։ Գտնվում է Պելոպոնեսի հարավարևմտյան վերջավորությունում, Էլոս թերակղզուց և Մալեյա հրվանդանից արևմուտք։ Հարավում գտնվում է Էլաֆոնիսոսի նեղուցը, կարևոր ծովային ճանապարհը և Կիտիրա կղզին[2]։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 1041 մարդ։ Կղզու մակերեսը 17,859 կմ² է[3], ափամերձ գծի երկարությունը 30 կմ է[4]։ Բնակչության հիմնական զբաղմունքը ձկնորսությունն է և զբոսաշրջիկներին սպասարկումը։
Էլաֆոնիսոս գյուղը գտնվում է Նեապոլիսից 8 կմ արևմուտք, Մոլաիից 35 կմ հարավ, 4 ծովային մղոն Կիտիրից և 25 ծովային մղոն Իյտիոնից։
Կղզու գլխավոր եկեղեցին Սուրբ Սպիրիդոնի եկեղեցին է։ Այստեղ են գտնվում նաև Սուրբ Պատապիայի հուն․՝ Άγιος Πατάπιος, Սուրբ Երրորդության, Սուրբ Անդրեասի, Սուրբ Հովհաննեսի եկեղեցիները[5]։ Կղզում կա լաստանավային հաղորդակցություն[6]։
Էլաֆոնիսոս համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլաֆոնիսոս համայնքը (դիմա)(Δήμος Ελαφονήσου[7]) մտնում է Լակոնիայի ծայրամասային միավորի մեջ՝ Պելոպոնեսի ծայրամասում։ Էլաֆոնիսոս համայնքի մեջ են մտնում հինգ բնակավայր։ Մակերեսը 19,992 կմ² է[8]։ Բնակչության խտությունը՝ 52,07 մարդ/կմ²։ Վարչական կենտրոնը Էլաֆոնիսոսն է։ 2014 թվականի տեղական ընտրությունների ժամանակ համայնքապետ (դիմարխ) է ընտրվել Խարալամբոս Լյարոսը (Χαράλαμπος Λιάρος)։
Ստեղծվել է 2011 թվականի Կալիկրատիսի ծրագրով[9]։
Համայնքին է պատկանում մայրցամաքի 2,033 կմ²-ին, որտեղ գտնվում է կղզու բնակիչներին պատկանող հիմնական գյուղատնտեսական նշանակության հողերը։ Այնտեղ է գտնվում Ստրոնգիլի լիճը (Λίμνη Στρογγύλη) և Պունդա (Πούντα) գյուղը։ Պավլոպետրի ծովափին՝ 3-4 մետր խորության վրա հայտնաբերվել են մ․թ․ա․ 2000-ական թվականների երբեմնի ծաղկուն քաղաքի խորտակված ավերակները[10]։
Համայնքի մեջ են մտնում Պանաիյա (Νησιά Παναγίας), Կասելան (Παναγίας Κασέλλα), Լեպտոն (Λεπτό) և Պրասոնիսին (Πρασονήσι) կղզիները, ինչպես նաև Ագլիֆտիս(Αγλύφτης) կղզին։
Բնակավայր | բնակչություն (2011)[11], մարդ |
---|---|
Կապարի | 37 |
Կատո-Նիսի | 156 |
Լեֆկի | 15 |
Պունդա | 17 |
Էլաֆոնիսոս | 816 |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 647[12] |
2001 | 746 |
2011 | 1041 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ «Γεωγραφικά στοιχεία» (հունարեն). Δήμος Ελαφονήσου. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Eπιφάνεια, πραγματικός και μόνιμος πληθυσμός των κατοικημένων νήσων της Eλλάδος(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. — Πειραιάς: Ελληνική Στατιστική Αρχή, 2011. — С. 46. — ISSN 0081–5071.
- ↑ Eπιφάνεια ελληνικών εδαφών και μήκος ακτών(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. — Πειραιάς: Ελληνική Στατιστική Αρχή, 2011. — С. 28. — ISSN 0081–5071.
- ↑ «Αξιοθέατα & Eναλλακτικές» (հունարեն). Δήμος Ελαφονήσου. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Συγκοινωνίες & Πρόσβαση» (հունարեն). Δήμος Ελαφονήσου. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Δελτίο τύπου. Ανακοίνωση των αποτελεσμάτων της Απογραφής Πληθυσμού-Κατοικιών 2011 για το Μόνιμο Πληθυσμό της Χώρας» (PDF) (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 28 Δεκεμβρίου 2012. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 366. — ISSN 1106-5761.
- ↑ Αρ. Φύλλου 1292(հուն.) // Εφημερισ τησ κυβερνησεωσ. — 2010. — С. 17372. Архивировано из первоисточника 12 Հուլիսի 2017.
- ↑ «Παυλοπέτρι Ελαφονήσου» (հունարեն). Δήμος Ελαφονήσου. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլաֆոնիսոս» հոդվածին։ |
|