Jump to content

Էդուարդ Եգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Եգորյան
Ծնվել էնոյեմբերի 5, 1953(1953-11-05)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էՕգոստոսի 10, 1999
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Էդուարդ Շմավոնի Եգորյան (նոյեմբերի 5, 1953(1953-11-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 10, 1999(1999-07-10), Երևան, Հայաստան), քաղաքական գործիչ[1], Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1953 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Եղել է Ֆիզմաթեմատիկայի գիտությունների թեկնածու[2]։

1975-1979 թվականներին դոկտորական աստիճանը ստացել է Ռուսաստանի Դաշնության Գիտական Ակադեմիայի Վլադիմիր Ստեկլովի անվան համալսարանի մաթեմատիկայի բաժնում։ 1979 թվականից 1990 թվականներին Երևանի ֆիզիկայի ինստիտուտում աշխատել է առաջատար գիտաշխատող։ 1990 թվականից 1995 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության ԳԽ անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի անդամ։

1995 թվականի հուլիսի 28-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է Ազգային Ժողովի «Հանրապետություն» խմբակցության անդամ և «Հայոց համազգային շարժում» վարչության անդամ։

Էդուարդ Եգորյանը մահացել է 1999 թվականի օգոստոսի 10-ին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Բացառիկը՝ Էդուարդ Եգորյանին հիշելով | 24news». 24news.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. ԳԱԳԻԿ, ՆԵՐՍԻՍՅԱՆ (2019). «Այսօր Էդուարդ Եգորյանի ծննդյան օրն է …». rector.am (arm). rector.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)