Երկվորյակների արևը
Երկվորյակների արևը | |
---|---|
Գրքի շապիկը | |
Հեղինակ | Հրաչյա Սարիբեկյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Էջեր | 212 |
Խմբագիր | Արքմենիկ Նիկողոսյան |
Նկարազարդող | Սուրեն Վարդանյան |
Կազմի հեղինակ | «Անտարես» մեդիա հոլդինգ |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Անտարես |
Հրատարակման տարեթիվ | 2012 |
ԳՄՍՀ | 978-9939-51-424-6 |
ՀՏԴ | 891.981-31 |
ԳՄԴ | 84Հ-44 |
Վիքիքաղվածք | Երկվորյակների արևը |
«Երկվորյակների արևը», 2012 թվականին «Անտարես» հրատարակչության «XXI.» մատենաշարով հրատարակած Հրաչյա Սարիբեկյանի վեպը։ Հրատարակվել է պետական աջակցությամբ։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան, նկարազարդումները՝ Սուրեն Վարդանյանի։ 216 էջ։
Վեպն ունի ընծայական՝ «Որդուս՝ Արեգին, Քո ժամանակը եկավ հնձելու, որովհետև երկրի հունձքը հասել է»։
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերի 17-ին[1]։
Գրքի հանձնարարականը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի աշխարհ, ուր թիթեռները կարող են ճչալ, խլեզներն այնքան են իմաստուն, որ պատահական շարժումներով չեն ուզում իրենց հատկացված հավերժությունն սպառել, ծղրիդներն ինչ-որ բան են հաղորդում մարդկանց, հանգուցյալներն ստվերներ են ձևանում. տիեզերական անդունդն ընկած մոլորակի մոռացված այդ անկյունում, ուր ժամանակն անզոր է ժամացույցներ ենթարկել իրեն, ապրում է մի վանական, որ ագռավներ է որսում և ճերմակ մազերով մի մանուկ, ում գրպանում Աստծո գոյության իրեղեն ապացույցն է։ Վեպը փոքրիկ տղայի և մահվան մտերմության, ինքնության և անհետ կորած հոր փնտրտուքի մասին է, իսկ անհետացած մարդուն որոնելը նույնն է, ինչ Աստծուն փնտրելը[2]։
Վեպի բնաբանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպն ունի երեք բնաբան։
Ցորենի ամեն մի հատիկի մեջ մի աստղի հոգի է պահված։ - Արթուր Մեյչեն «Մեծ Աստված Պանը»
|
Գրված է, թե կծնվեն մանուկներ, որ գերազանց կտիրապետեն խոսքին։ Նրանք կազդարարեն, որ ժամանակները հասունացել են, և կցանկանան մեռած լինել։ - Ումբերտո Էկո «Վարդի անունը»
|
Գրախոսականներ վեպի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հրաչյա Սարիբեկյան «Երկվորյակների արևը»
- ↑ Հրաչյա Սարիբեկյան, Երկվորյակների արևը, Ե., Անտարես, 2012, էջ 2։