Եվգենի Վիկտորովիչ Տառլե (ռուս.՝ Евгений Викторович Тарле, հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1875[1], նոյեմբերի 20, 1874(1874-11-20)[2] կամ 1874[3][4][5], Կիև, Ռուսական կայսրություն[6] - հունվարի 5, 1955(1955-01-05)[6][7][8], հունվարի 6, 1955(1955-01-06)[2] կամ 1955[3][4][5], Մոսկվա, ԽՍՀՄ[6]), ռուս խորհրդային պատմաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1927)։ Լինելով եվրոպական երկրների նոր և նորագույն պատմության մասնագետ՝ հեղինակել է բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց գիտական արժեքը։ Հիշատակության արժանի են 1953-1956 թթ. Ղրիմի պատերազմի մասին գրված աշխատությունը (2 հատոր, Крымская война։ в 2-х т. - М.-Л.։ 1941-1944.), Նապոլեոն Բոնապարտի (Наполеон, 1936)[14] և Շառլ-Մորիս Թալեյրանի (Талейран, 1939) կենսագրությունները։
Իր «Եվրոպան իմպերիալիզմի դարաշրջանում» աշխատության մեջ (Европа в эпоху империализма, 1927) անդրադարձել է նաև 1915-1916 թթ. Հայոց ցեղասպանության պատմությանը. նշել է, որ իրականացնելով այդ չարագործությունը, Օսմանյան կայսրության ղեկավար շրջանակները ձգտում էին «վերջնականորեն և առհավետ պաշտպանել իրենց Կովկասի կողմից եկող վտանգից ու ռուսական նկրտումներից։ Այն, ինչ կատարվել է Թուրքիայում, այդ իմաստով հանդիսանում է (իր չափերով) չափազանց արտառոց մի բան համաշխարհային պատմության մեջ՝ Չինգիզ խանի ժամանակներից ի վեր»[15]։