Եսենիցե
Բնակավայր | ||
---|---|---|
Եսենիցե | ||
սլովեն.՝ Jesenice | ||
Երկիր | Սլովենիա | |
Համայնք | Municipality of Jesenice? | |
Մակերես | 8,5 կմ² | |
ԲԾՄ | 585±1 մետր | |
Բնակչություն | ▲13 702 մարդ (հունվարի 1, 2023)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 01 | |
Փոստային դասիչ | 4270 | |
Պաշտոնական կայք | jesenice.si | |
| ||
Եսենիցե (սլովեներեն՝ Jesenice, գերմ.՝ Assling)[2], քաղաք Սլովենիայում։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։
Հակիրճ տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Կարավանկե երկրամասի հարավային մասում, Ավստրիայի հետ Սլովենիայի սահմանի մոտ, Կրանից՝ 35 կիլոմետր, Լյուբլյանայից՝ 60 կիլոմետր դեպի հյուսիս։ Հայտնի է որպես Սլովենիայի հանքարդյունահանման ու պողպատաձուլման կենտրոն (այստեղ է գործում պողպատաձուլական Acroni խոշոր ընկերությունը)[3], որի նույնանուն հոկեյի ակումբը համբավվել է ոչ միայն Սլովենիայում, այլև նրա սահմաններից դուրս[4]։ Թե՛ անցյալում և թե՛ ներկայումս քաղաքի զարգացման հիմքը եղել ու մնում են հանքարդյունաբերությունը, մետաղաձուլությունն ու մետաղամշակությունը։ Եսենիցեից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Կրասնա Գորկա առողջարանը։
Պատմական փաստաթղթերում Եսենիցեն առաջին անգամ հիշատակվել է 1337 թվականին՝ որպես villa de Jesenicza (1381-ին՝ Assnigkh և Asnigkh, 1493–1501-ին՝ Jasnickh և Aisnstnick անվանումներով)։ Անվանումն առաջացել է *jesenik գոյականից , որ նշանակում է աճարկուտ 'ash woods' (< jesen 'ash tree')[5]: Գերմաներեն ժամանակակից անվանումն է Aßling[2]:
Զբաղեցնում է 8,5 քառակուսի կիլոմետր տարածք[6]։ 2008 թվականի հունիսի 30-ի տվյալներով համայնքի բնակչության թվաքանակը եղել է 21.945[7], (2014 թ.՝ 21.374[8]), բուն քաղաքինը՝ 13.515:
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միհա Բալոհ (ծնվ. 1928), դերասան[9]
- Հելենա Զաման[10] (ծնվ. 1963), երգչուհի
- Տոնե Չուֆար (1905–1942), գրող
- Անյա Կլինար (ծնվ. 1988), լողորդուհի
- Անժե Կոպիտար (ծնվ. 1987), հոկեյիստ
- Տոմո Կրիժնար (ծնվ. 1954), գրող
- Թոմաս Լուլման (ծնվ. 1927), հասարակագետ, պրոֆեսոր[11]
- Միհա Մաձինի (ծնվ. 1961), գրող, սցենարիստ, կինոռեժիսոր, գիտությունների դոկտոր
- Յանեզ Մոդիչ (1846 – 1892), մեղվաբույծ[12]
- Թեոդորա Պոշտիչ (ծնվ. 1984), գեղասահորդուհի
- Յուրե Ռոբիչ (1965–2010), հեծանվարշավորդ
- Միրալ Սամարջիչ (ծնվ. 1987), ֆուտբոլիստ
- Ռուդի Շելիգո (1935–2004), գրող, քաղաքական գործիչ
- Ռոկ Ուրբանց (ծնվ. 1985), դահուկացատկորդ
- Գրեգոր Ուրբաս (ծնվ. 1982), գեղասահորդ
- Միլենա Զուպանչիչ (ծնվ. 1946), դերասանուհի
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Երկաթուղային կայարանը. ետևի պլանում՝ հին քաղաքամասի կենտրոնը
-
Քաղաքի համայնապատկերը Կարավանկե լեռնաշղթայի Ստոլ սարից
-
Ավտոմայրուղու վիադուկը քաղաքի մերձակայքում
-
Տեսարան հին քաղաքամասից
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gerhard Pilgram, Wilhelm Berger, Gerhard Maurer: Das Weite suchen – zu Fuß von Kärnten nach Triest – ein Wander-Reise-Lesebuch, Wien-Graz-Klagenfurt 2006, S. 35–47, Verlag Carinthia; ISBN 3-85378-594-8
- Peter Handke: Ein Vierteljahrhundert oder ein Tag ist vergangen, seit ich, auf der Spur meines verschollenen Bruders, in Jesenice ankam. [...] ... durfte ich, den Seesack über der Schulter, ohne ein Bargeld vorzeigen zu müssen, aus dem finsteren Grenzbahnhof hinaus in die nordjugoslawische Stadt treten, die damals in den Schulkarten, neben Jesenice, in Klammern noch altösterreichisch Aßling hieß. (Erster Absatz aus: Die Wiederholung, Suhrkamp-Verlag, Frankfurt am Main 1986, ISBN 3-518-02580-5)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://pop-stat.mashke.org/slovenia-cities.htm
- ↑ 2,0 2,1 Leksikon občin kraljestev in dežel zastopanih v državnem zboru, vol. 6: Kranjsko. 1906. Vienna: C. Kr. Dvorna in Državna Tiskarna, p. 144.
- ↑ Acroni company website
- ↑ «Acroni Jesenice Hockey Club» (Slovenian). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Snoj, Marko. 2009. Etimološki slovar slovenskih zemljepisnih imen. Ljubljana: Modrijan and Založba ZRC, p. 115.
- ↑ Statistical Office of the Republic of Slovenia Արխիվացված 2014-11-13 Wayback Machine Invånarantal i orter den 31 december 2007.
- ↑ Statistical Office of the Republic of Slovenia, Basic population groups by sex and municipalities(չաշխատող հղում)
- ↑ «Slovenia: Gorenjska» (engleski). City population. Վերցված է 15. 04. 2014-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Miha Baloh on Internet Movie Database
- ↑ Profile, 24ur.com; accessed 31 January 2016.
- ↑ |título=Mor el sociòleg Thomas Luckmann|url=http://www.ara.cat/cultura/Mor-socioleg-religio-Thomas-Luckmann_0_1577242507.html%7Cfechaacceso=24 de julio de 2017|periódico=Ara.cat|idioma=ca}}
- ↑ Debevec, Leopold. 1946. "Dve stoletnici." Slovenski čebelar 48(12): 290–292.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official tourist guide to Jesenice
- Region guide to Jesenice
- Travel guide to Jesenice
- Jesenice
- Acroni järnverk
- Acroni ishockey klubb
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եսենիցե» հոդվածին։ |
|