Ենյո Վինցե
Ենյո Վինցե հունգ.՝ Jenő Vincze | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ազգությունը | հունգարացի | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Հունգարիա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 20, 1908[1][2] | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վրշաց | ||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 20, 1988[3] (80 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 169 սմ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ենյո Վինցե (հունգ.՝ Jenő Vincze, նոյեմբերի 20, 1908[1][2], Վրշաց, Temes County, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 20, 1988[3]), հունգարացի ֆուտբոլիստ, հանդես է եկել Հունգարիայի ազգային հավաքականում, մասնակցել է աշխարհի երկու առաջնությունների։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Եբյո Վինցեն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Դեբրենցեն ՄՏԵ» ակումբում, ապա տեղափոխվել է դրա ամենագլխավոր հակառակորդը համարվող «Դեբրեցեն Վաշուտաշ» ակումբ, որի կազմում 1926 թվականին դարձել է Դեբրեցենի չեմպիոն, իսկ գավաթային սկզբունքով անցկացվող առաջնությունում հասել է մինչև քառորդ եզրափակիչ։ 1927 թվականի մրցաշրջանից Հունգարիայում ֆուտբոլը պաշտոնապես ճանաչվել է որպես մասնագիտություն։ Նույն թվականին Վինցեն «Դեբրեցենից» տեղափոխվել է հունգարական երկրորդ դիվիզիոնի «Բոչկայ Դեբրեցեն» ակումբ, որ հիմնադրվել էր նույն 1927 թվականին։ Այդ ակումբի կազմում անցկացրած առաջին իսկ մրցաշրջանում Վինցեն դուրս է գալիս Հունգարիայի առաջին դիվիզիոն, իսկ հետագա մրցաշրջաններում ակումբը բարձրանում է վարկանշային աղյուսակում, մինչև 1933-1934 մրցաշրջանում դառնում է Հունգարիայի առաջնության բրոնզե մեդալակիր։ «Բոչկայի» կազմում Վինցեի ամենամեծ նվաճումը դարձավ Հունգարիայի գավաթը, որ ակումբը նվաճեց 1931 թվականին՝ եզրափակչում 5:1 հաշվով հաղթելով «Սեգեդի Բաշտյա» ակումբին։ 1930-1931 մրցաշրջանում Ենյո Վինցեն խփում է 20 գոլ՝ ճանաչվելով Հունգարիայի առաջնության լավագույն ռմբարկու[4]։
1934 թվականին Վինցեն տեղափոխվում է «Ույպեշտ» ակումբ, որտեղ խաղում է 1944 թվականը, երբ ավարտում է ֆուտբոլիստի կարիերան։ «Ույպեշտի» կազմում, որի մարզիչն էր Բելա Գուտմանը, Վինցեն երկու անգամ դառնում է Հունգարիայի չեմպիոն (առաջին անգամ դեռ առանց Գուտմանի), ինչպես նաև նվաճում է Միտրոպայի գավաթը, որ ամենահեղինակավոր ակումբային տիտղոսն էր Եվրոպայում նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը։
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային հավաքականի կազմում Վինցեն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 1930 թվականի հունիսին՝ մասնակցելով Ավստրիայի դեմ խաղին, որն ավարտվել է 2:1 հաշվով հօգուտ հունգարացիների։ Դրանից հետո Վինցեն հավաքական է հրավիրվել 1934 թվականը՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը. 1/8 եզրափակչում նա մասնակցել է Եգիպտոսի դեմ խաղին, որի 53-րդ րոպեին խփել է իր կարիերայի 3-րդ գոլը։
1934 թվականի աշխարհի առաջնությունից հետո Վիինցեն դարձել է Հունգարիայի հավաքականի հիմնական կազմի խաղացող, մասնակցել է Կենտրոնական Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որը ժամկետից շուտ ավարտվել է Ավստրիայում տեղի ունեցած անշլյուսի պատճառով, սակայն հունգարացիներն զբաղեցրել են առաջին տեղը։ Վինցեն հրավիրվեց մասնակցելու նաև 1938 թվականին Ֆրանսիայում անցկացվող աշխարհի առաջնությանը. քառորդ եզրափակչում նա մասնակցել է Շվեյցարիայի դեմ խաղին, իսկ եզրափակչում՝ Իտալիայի դեմ խաղին։ Եզրափակչում պարտվելուց հետո այդ խաղին մասնակցած հունգարացի ֆուտբոլիստները այլևս չեն հրավիրվել հավաքական։ Դրանից հետո Վինցեն հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ, երբ 1939 թվականի նոյեմբերին մասնակցել է Հարավսլավիայի դեմ խաղին։ Հունգարիայի հավաքականի կազմում Վինցեն ընդհանուր առմամբ անցկացրել է 25 խաղ և խփել 8 գոլ։
Մարզչական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Վինցեն սկսել է աշխատել որպես մարզիչ։ 1947 թվականին նա դառնում է իր նախկին ակումբի՝ «Ույպեշտի» մարզիչը, ապա մի կարճ ժամանակ գլխավորում է «Վաշաշ Իզոն»։ 1956 թվականին՝ Հունգարական հեղափոխության ժամանակ, Վինցեն Հունգարիայի երիտասարդական հավաքականի հետ գտնվում էր Եվրոպայում։ Հեղափոխության ճնշումից հետո Վինցեն ու հավաքականի խաղացողների մեծ մասը որոշում են չվերադառնալ Հունգարիա։ Նրանք բոլորը որակազրկվում են։
Արևմտաեվրոպական առաջին ակումբը, որ գլխավորել է Վինցեն, եղել է շվեյցարական «Սերվետը», որտեղ Վինցեն փոխարինել է Կարլ Ռապանին։ Այնուհետև նա գլխավորել է «Բազել» ակումբը։ Դրանից հետո նա մեկնել է Արևմտյան Գերմանիա, որտեղ դարձել է Օբերլգայի «Գրոյտեր Ֆյուրտ» ակումբի մարզիչը։ Վինցեն կարճ ժամանակով գլխավորել է «Նյուրնբերգը». այդ ընթացքում ակումբն անցկացրել է չորս հանդիպում, որոնցից ոչ մեկում չի հաղթել։ 1967-1971 թվականներին Վինցեն եղել է տեղական լիգայի «Շվայնֆուրտ» ակումբի մարզիչ, որն այդ ընթացքում միշտ գտնվել է վարկանշային աղյուսակի վերին հորիզոնականներում, սակայն չորս տարվա ընթացքում այդպես էլ չի տեղափոխվել բարձրագույն լիգա։ 1971 թվականից նա գլխավորել է «Բայրոյտ» ակումբը։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունգարիայի գավաթակիր - 1930
- Հունգարիայի չեմպիոն - 1935, 1939
- Միտրոպայի գավաթակիր - 1939
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունգարիայի առաջնության լավագույն ռմբարկու - 1931 (20 գոլ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 3,2 National-Football-Teams.com
- ↑ Лучшие бомбардиры чемпионата Венгрии
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Էջը fussballdaten.de կայքում
- Էջը transfermarkt.ch կայքում(չաշխատող հղում)
|