Ելենա Արշակյան
Ելենա Արշակյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր |
Ելենա Արշակյան (հուլիսի 2, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենա Ժիրայրի Արշակյանը ծնվել է 1984 թվականի հուլիսի 2-ին Երևանում։
Միջնակարգ ընդհանուր կրթություն ստացել է Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում։ 2001-2007 թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրա բաժնում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի արվեստանոցում։
2004 թ.-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես ժամանցային հաղորդումների սցենարի հեղինակ։
2007 թ.-ին «Նոր ալիք» ժամանցային և երաժշտական հեռուստաալիքը ներկայացնում է «Ինտերֆեյս» հաղորդումը, որի համահեղինակն ու հաղորդավարը Ելենան էր։
2014 թ. Հանրային հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել «Մեր գյուղը» 16 մասից կազմված հեռուստասերիալը, որը պատմում է գյուղի առօրյա խնդիրների, հոգսերի և մարդկային փոխհարաբերությունների մասին։ Սերիալի հերոսները մեր կողքին ապրող պարզ և հասարակ մարդիկ են։ Հեռուստասերիալում իրենց մասնակցությունն են ունեցել ՀՀ վաստակավոր արտիստներ Դավիթ Հակոբյանը, Արա Դեղտրիկյանը, Վրույր Հարությունյանը, Ջուլիետա Ստեփանյանը, սիրված և ճանաչված դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը։ Հեռուստասերիալի ստեղծագործական կազմը շուտով հանդիսատեսի դատին է հանձնում նաև «Մեր գյուղը» գեղարվեստական ֆիլմը, որը ներկայացվում է «Ոսկե ծիրան», «Կին» և Կանադայի «Նուռ» միջազգային կինոփառատոներին։ Վերջինիս ժամանակ ֆիլմն արժանանում է երկու մրցանակի՝ «Տարվա լավագույն ֆիլմ» և «Հանդիսատեսի համակրանք»։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր[1]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում |
---|---|
2008 | «Որբերը» |
2010-2012 | «Աննա» |
2012-2013 | «Գեներալի աղջիկը» |
2013 | «Չիկագո-Ծաղկաձոր Տրանզիտ» |
2013 | «Քույրը» |
2013 | «Մեր գյուղը» |
2014 | «ԱԻՆ 911» |
2015 | «Անավարտ թռիչք» |
2016-2018 | «Կայարան» |
2017 | «Եթե գտնեմ քեզ» |
2017 | «Դեպի վայրէջք» |
2017 | «Հետհաշվարկ» |
2018 | «Կարմիր բլուր» |
2018 | «Հարճը» |
2019 | «Մոր խոստումը» |
2019 | «Պատվից առավել» |
2019 | «Դեբեդի գաղտնիքը» |
2020 | «Սիրուն Սոնա» |
2020 | «Շիրազի Վարդը» |
2020-2021 | «Ախթամար» |
2020 | «Հերոսական նովելներ» |
2021 | «Ծաղիկներ ձյան տակ» |
2021 | «Օջախի երգը» |
2021 | «Նունիկը» |
2021-2022 | «Մեր թաղի տղերքը» |
2022 | «Ամեն տարի գարնանը» |
2022 | «Լքված ամրոցի պահապանները» |
2022-2023 | «30 արծաթ» |
2022-2023 | «Ագապի» |
2023 | «Երեք նամակ Բելլայից» |
2023 | «Սև արկղ» |
2023-2024 | «Լեռները կհիշեն» |
2023-2024 | «Սերը երբեք չի մոռանում» |
2024 | «Նոր տարվա կինո» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|