Jump to content

Դորուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Դորուդ
պարս.՝ دورود
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԼոռեսթան
ՇահրեստանԴորուդ
ՀամայնքCentral District?
Բնակչություն121 608 մարդ (2016)[1]
Պաշտոնական կայքshahrdari-doroud.ir
Դորուդ (Իրան)##
Դորուդ (Իրան)

Դորուդ(պարս.՝ دورود), քաղաք Իրանի արևմուտքում՝ Լոռեսթան օսթանում (նահանգում), Դորուդ շահրեստանի վարչական կենտրոնը։ Վերջին մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 121 608 մարդ (2016)[1]։

Աշխարհագրություն և կլիմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Լոռեսթանի արևելյան մասում՝ արևմտյան Զագրոսի լեռնային տեղանքում՝ Տիրե և Մարբերե գետերի միախառնման տեղում[2]։ Ծովի մակարդակից ունի 1466 մետր բարձրություն[3]։ Դորուդը գտնվում է նահանգի վարչական կենտրոնից՝ Խորամաբադից, մոտ 62 կմ դեպի արևելք և երկրի մայրաքաղաքից՝ Թեհրանից, 315 կմ դեպի հարավ-արևմուտք։

Քաղաքի կլիման բնութագրվում է չափավոր տաք ամառներով և ձմռանը օդի ջերմաստիճանի համեմատաբար ցածր ցուցանիշներով[2]։ Միջին տարեկան ջերմաստիճանը +14 °C է, իսկ միջին տարեկան տեղումների քանակը՝ 562 մմ[4]։

Քաղաքը գտնվում է սեյսմիկ ակտիվության գոտում։ 2007 թվականի մարտի 7-ին Դորուդում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Արդյունքում վիրավորվել է առնվազն 35 մարդ[5]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 121 638 մարդ, որոնք կազմում էին 35 529 տնտեսություն[6]։ Բնակչությամբ Լոռեսթան օսթանի երրորդ ամենախոշոր քաղաքն է Խորամաբադից և Բորուջերդից հետո[7]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Բնակչության թվաքանակը
19561966198619911996200620112016
7 088[8]14 060[9]62 517[10]77 299[11]88 152[11]100 528[12]99 499[13]121 638[6]

Ազգային կազմում գերակշռում են լոռերը[2], բնակիչները հիմնականում շիա մուսուլմաններ են։

Իրանի իշխանությունները հաղորդում են, որ 2018 թվականի հունվարի 1-ին Դորուդ քաղաքում տեղի ունեցած ցույցերի ժամանակ սպանվել է երկու մարդ՝ նշելով նաև, որ «անվտանգության ուժերը ցուցարարների ուղղությամբ կրակ չեն բացել»[14]։ Թե որ կողմն է կրակ բացել ցուցարարների դեմ, դեռևս հայտնի չէ[15]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորուդը կարևոր առևտրային և գյուղատնտեսական կենտրոն է։ Բացի այդ, քաղաքում են տեղակայված են Իրանի խոշորագույն ցեմենտ արտադրող կոմպլեքներից մեկը, որի երեք գործարաններն, որոնք օրական արտադրում են 4,5 հազար տոննա ցեմենտ[2]։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի շրջակայքում գտնվում են մի քանի ջրվեժներ։ Հայտնի են սեզոնային չորացող Չական ջրվեժը (Chakan)[16], որը գտնվում է քաղաքից հարավ, ինչպես նաև Շևի ջրվեժը (Shevy)[17], որը գտնվում է հարակից համանուն գյուղի շրջանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. 2,0 2,1 2,2 2,3 Encyclopædia Iranica(անգլ.)
  3. Физико-географические данные(անգլ.)
  4. Доруд(անգլ.)
  5. Газета. Ru
  6. 6,0 6,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2017 թ. օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. «IRAN: Lorestan» (անգլերեն). City Populations.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  10. «Dorūd». World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. 11,0 11,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  12. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  13. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  14. «Իրանում բողոքի ցույցերերի հետեւանքով զոհերի թիվը հասել է չորսի». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  15. В Иране во время протестов погибли два человека
  16. Chakan Waterfall(անգլ.)
  17. Shevy Waterfall(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորուդ» հոդվածին։