Դոմինիկ Ֆայք
Դոմինիկ Ֆայք | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Dominic Fike |
Ի ծնե անուն | անգլ.՝ Dominic David Fike |
Նաև հայտնի է որպես | Dom |
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1995 (28 տարեկան) Նեյփլս, Քոլիեր շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ալտերնատիվ հիփ հոփ, ինդի փոփ, էմո ռոք և PBR&B |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ և դերասան |
Գործիքներ | վոկալ, կիթառ, հարվածային համակարգ և ստեղնաշարային գործիքներ |
Լեյբլ | Columbia Records |
Կրթություն | Naples High School? և Estero High School? |
Կայք | dominicfike.com |
Dominic Fike Վիքիպահեստում |
Դոմինիկ Դևիդ Ֆայք (անգլ.՝ Dominic David Fike, դեկտեմբերի 30, 1995, Նեյփլս, Քոլիեր շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), ամերիկացի երգիչ, ռեփեր և երգահան։ Նա պայմանագիր է ստորագրել Columbia Records և Se Lavi Productions լեյբլների հետ[2]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմինիկ Դևիդ Ֆայքը ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 30-ին Ֆլորիդա նահանգի Նեյփլս քաղաքում։ 10 տարեկանում նա կիթառ է ձեռք բերել և սովորել է նվագել։ Ֆայքը մեծացել է կրտսեր եղբոր՝ Ալեքսի, քրոջ՝ Էփլի, ավագ եղբոր՝ Շոնի հետ և Ֆիլիպինյան և աֆրոամերիկյան արմատներ ունի[2][3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2017-2018․ «Don't Forget About Me, Demos»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆայքն առաջին անգամ ճանաչում է ստացել իր պրոդյուսեր Հանթեր Փֆայֆերի (որը հայտնի է որպես 54) հետ բիթեր պատրաստելու շնորհիվ, որի հետ համագործակցության արդյունքում մի քանի հայտնի ստեղծագործություններ են թողարկվել, այդ թվում՝ «WeControlTheWeather» երգը, որը հրապարակվել է 54-ի SoundCloud-յան կայքէջում։ 2017 թվականի դեկտեմբերին նա թողարկել է «Don't Forget About Me, Demos» մինի ալբոմը, որը ձայնագրել է 21 տարեկանում, երբ նա տնային կալանքի տակ էր գտնվում ոստիկանին ծեծելու համար[4]։ Մինի ալբոմը գրավել է մի քանի ձայնագրման լեյբլների ուշադրությունը և սակարկությունների պատերազմ է առաջացրել, և նա Columbia Records-ի հետ 4 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել։ Ավելի ուշ նա բանտ է ընկել տնային կալանքը խախտելու համար և 2018 թվականին ավելի մեծ ուշադրություն է գրավել «3 Nights» երգի համար, որն ընդգրկվել է Ավստրալիայի, Իռլանդիայի Հանրապետության և Միացյալ Թագավորության չարթերի լավագույն տասնյակում[2]։
«3 Nights» երգը թողարկվել է որպես սինգլ, և դրա ակուստիկ կիթառային ձայնը համեմատվել է Ջեք Ջոնսոնի երաժշտության հետ[2][5]։ Այն ներառվել է մի քանի ռադիոկայանների և Spotify-ի երգացանկերի ռոտացիայում, ինչպես նաև ստացել է դրական արձագանքներ այնպիսի հրատարակություններից, ինչպիսիք են Rolling Stone-ը, Pitchfork-ը և Billboard-ը[5][6]։ Հղում անելով մինի ալբոմին, Billboard-ը Ֆայքին անվանել է դիտման համար բեկումնային ակտ[7]՝ անվանելով «3 Nights» երգը «թրենդների նկատմամբ կայուն և անդիմադրելի»[8]։
2019-այժմ․ «What Could Possibly Go Wrong»
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հունվարին Ֆայքը հայտնել է, որ աշխատում է նոր ալբոմի վրա[9]։ 2019 թվականի ապրիլի 4-ին Brockhampton-ը տեսանյութ է տեղադրել իր յություբյան ալիքում, որը կոչվել է «This is Dominic Fike» (անգլ. թարգմանաբար՝ «սա Դոմինիկ Ֆայքն է»), ներառելով իրեն և և «3 Nights» երգը։ 2019 թվականի ապրիլի դրությամբ հրապարակվել են մի քանի համագործակցություններ Brockhampton խմբի անդամ Քևին Աբսթրաքտի հետ, որոնք հավաքել են ավելի քան 4 միիոլն դիտում[10]։
2019 թվականի հունիսի 7-ին նա երկու սինգլ է թողարկել՝ «Açaí Bowl» և «Rollerblades»[11]։ 2019 թվականի հուլիսի 4-ին դրանց հաջորդել է մեկ այլ՝ «Phone Numbers» սինգլը, որն արտադրվել է Քենի Բիթսի կողմից։ Այս երգի համար երաժշտական տեսահոլովակը լույս է տեսել 2019 թվականի հոկտեմբերի 15-ին[12]։ 2019 թվականի հուլիսի 9-ին Ֆայքը հայտարարել է, որ ավելի ուշ այդ տարի մեկնելու է «Rain or Shine» անվամբ շրջագայության։ Շրջագայության հյուսիսամերիկյան մասը մեկնարկել է օգոստոսի 31-ին Ֆիլադելֆիայում և ավարտվել է հոկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում[13]։ 2019 թվականի սեպտեմբերին նա հայտարարել է, որ Մարկ Ջեյկոբսի հետ համատեղ համագործակցություն է անելու հագուստի ոլորտում[14]։ Այդ ամսվա 15-րդ օրին նա հանդես է եկել Rain or Shine շրջագայության համերգներից մեկում չթողարկված՝ «Chicken Tenders» երգով[15]։
Ֆայքը մասնակցել է Հոլզիի երրորդ՝ «Manic» ստուդիական ալբոմի «Dominic's Interlude» երգի ձայնագրմանը, որը թողարկել է 2020 թվականի հունվարի 17-ին[16]։
2020 թվականի հունիսի 26-ին թողարկվել է իր դեռևս անանուն դեբյուտային ալբոմի առաջին՝ «Chicken Tenders» սինգլը[17]։ Հուլիսի 9-ին նա թողարկել է «Politics & Violence» սինգլը և հայտարարել է, որ իր դեբյուտային՝ «What Could Possibly Go Wrong» ալբոմը թողարկվելու է հուլիսի 31-ին[18]։
2020 թվականի օգոստոսի 7-ին Ֆայքը դարձել է «Նյու Յորք Թայմսը ներկայացնում է» հեռուստաշոուի երկրորդ սերիայի մասնակիցը։ 2020 թվականի սեպտեմբերին Ֆայքը դարձել է Fortnite խաղի համերգային շարքերի հեդլայները[19]։
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշն ընդգրկել է Ֆայքի «Chicken Tenders» երգը 2020 թվականի իր սիրելի երգերի ցանկում[20]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Մանրամասներ | Բարձրագույն դիրքեր չարթերում | ||
---|---|---|---|---|
US [21] |
AUS [22] |
NZ [23] | ||
What Could Possibly Go Wrong |
|
41 | 34 | 28 |
Մինի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Մանրամասներ |
---|---|
Don't Forget About Me, Demos |
|
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես գլխավոր արտիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարեթիվ | Բարձրագույն դիրքեր չարթերում | Հավաստագրումներ | Ալբոմ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US Bub. [24] |
US Alt. [25][26] |
AUS [27] |
BEL (FL) Tip [28] |
CAN Rock [29] |
IRE [30] |
NZ [31] |
UK [32] | ||||
«3 Nights» | 2018 | 21 | 1 | 3 | 4 | 10 | 2 | 6 | 3 | Don't Forget About Me, Demos | |
«Açaí Bowl»[37] | 2019 | — | — | — | — | — | — | — | — | Ոչ ալբոմային սինգլներ | |
«Rollerblades»[38] | — | — | — | — | — | — | — | — | |||
«Phone Numbers» (Քենի Բիթսի հետ համատեղ)[39] |
— | — | — | 38 | — | — | — | — |
| ||
«Hit Me Up» (Օմար Ափոլոյի և Քենի Բիթսի հետ համատեղ)[40] |
— | — | — | — | — | — | — | — | |||
«Chicken Tenders»[41] | 2020 | — | 34 | — | — | — | — | — | — | What Could Possibly Go Wrong | |
«Politics & Violence»[42] | — | — | — | — | — | — | — | — | |||
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի ընդգրկվել տվյալ տարածաշրջանի չարթերում կամ չի թողարկվել։ |
Որպես հյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարեթիվ | Այլ արտիստ(ներ) | Ալբոմ |
---|---|---|---|
«Elizabeth»[43] | 2016 | Սենո | Stories from the Back |
«Aaliyah»[43] | |||
«Mercedes»[43] | |||
«Crystal»[43] | |||
«Aaliyah, Pt. 2»[43] | |||
«I'm Trying»[44] | 2019 | Յիք | IDK Where |
«Hit Me Up»[45] | Քենի Բիթս, Օմար Ափոլո | ||
«Stop Selling Her Drugs»[46] | 2020 | Բաքար | Will You Be My Yellow? |
«Dominic's Interlude»[16] | Հոլզի | Manic |
Մրցանականեր և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Կազմակերպություն | Մրցանակ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2020 | NME | 2020 թվականի հիմնական նոր արտիստներ | Ինքը | Ներառված է[47] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «DOMINIC DAVID FIKE - Collier County Arrests». Collier County Sheriff's Department, Florida. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 2,0 2,1 2,2 2,3 Herwees, Tasbeeh (2019 թ․ հունվարի 17). «Now or Never: The Chaotic Rise of Dominic Fike». Complex. Արխիվացված է օրիգինալից 2019-04-27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019-04-27-ին. Վերցված է 2020-12-11-ին.
- ↑ «Now or Never: The Chaotic Rise of Dominic Fike». Complex. Արխիվացված է օրիգինալից 2019-04-27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 5,0 5,1 Strauss, Matthew (2018 թ․ հոկտեմբերի 23). «'3 Nights' by Dominic Fike Review». Pitchfork. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Leight, Elias (2018 թ․ հոկտեմբերի 22). «Review: Dominic Fike's Intriguing Major-Label Debut, 'Don't Forget About Me'». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Lynch, Joe (2018 թ․ հոկտեմբերի 19). «Post Malone & Swae Lee, Dominic Fike, Zayn & More: Must-Hear Music Podcast». Billboard. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Payne, Chris (2019 թ․ հունվարի 11). «Artists to Watch: 17 Alternative & Indie Breakouts For 2019». Billboard. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Dominic Fike on his discovery and coming to Australia». Triple J. 2019 թ․ հունվարի 30. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Kevin Abstract Collaborates With Rising SoundCloud Singer Dominic Fike On "Peach" & "Crumble"». Genius (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Dominic Fike Delivers His Most Heartfelt Work to Date in "Açaí Bowl" and "Rollerblades"». Ones to Watch. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Dominic Fike Robs Halsey in Music Video for 'Phone Numbers'». HYPEBEAST. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Dominic Fike announces 2019 Rain or Shine Tour». AXS. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Jacobs, Marc (2019 թ․ սեպտեմբերի 19). «Dominic Fike x Marc Jacobs As a longtime fan of Marc Jacobs, Dominic has collaborated with us on an exclusive hoodie for his sold-out Rain or Shine global tour. Photos by Cian Moore at Dominic Fike's New York show at Bowery Ballroom on September 9th.Shop now:». @marcjacobs (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Chicken Tenders (Snippet)».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 16,0 16,1 «Manic / Halsey». Tidal. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Chicken Tenders».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ https://diymag.com/2020/07/09/dominic-fike-debut-album-what-could-possibly-go-wrong
- ↑ Webster, Andrew (2020 թ․ սեպտեմբերի 8). «Fortnite is launching a concert series it hopes will become a 'tour stop' for artists». The Verge.
- ↑ «Here Are Billie Eilish's Favorite Songs of 2020». Billboard (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Dominic Fike – Chart history (Billboard 200)». Billboard. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «ARIA Australian Top 50 Albums». Australian Recording Industry Association. 2020 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «NZ Top 40 Albums Chart». Recorded Music NZ. 2020 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Cory Asbury – Chart history (Bubbling Under Hot 100)». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «2019 Archive: Alternative Songs». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Chart Search: Dominic Fike – 3 Nights». Billboard. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «ARIA Australian Top 50 Singles». Australian Recording Industry Association. 2019 թ․ հունիսի 10. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Discografie Dominic Fike». Ultratop. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Canada Rock Chart, Week of August 31, 2019». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «IRMA – Irish Charts: Week 24 2019 (Week Ending 14 June 2019)». Irish Recorded Music Association. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «NZ Top 40 Singles Chart». Recorded Music NZ. 2019 թ․ մայիսի 13. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Dominic Fike | full Official Chart history». Official Charts Company. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
- ↑ 33,0 33,1 «ARIA Charts - Accreditations - 2020 Singles». ARIA. 2020. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «BRIT Certified - bpi» (To access, enter the search parameter "Dominic Fike" and select "Search by Keyword"). British Phonographic Industry. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «New Zealand single certifications – Dominic Fike – 3 Nights». Recorded Music NZ. Վերցված է June 21, 2019-ին.
- ↑ «Gold & Platinum - RIAA». Recording Industry Association of America. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Açaí Bowl / Dominic Fike». Tidal. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Rollerblades / Dominic Fike». Tidal. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Phone Numbers / Dominic Fike, Kenny Beats». Tidal. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Skinner, Tom (2019 թ․ նոյեմբերի 5). «Listen to Omar Apollo and Dominic Fike's collaborative new single, 'Hit Me Up'». NME. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Kenneally, Cerys (2020 թ․ հունիսի 23). «Dominic Fike is releasing new single "Chicken Tenders" this week». The Line of Best Fit. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Elder, Sajae (2020 թ․ հուլիսի 9). «Dominic Fike shares the powerful "Politics & Violence"». The Fader. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ 43,0 43,1 43,2 43,3 43,4 «Stores from the Back / Seno». Tidal. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «IDK Where / Yeek». Tidal. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Omar Apollo, Dominic Fike & Kenny Beats – Hit Me Up (անգլերեն), Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին
- ↑ «Will You Be My Yellow? / Bakar». Tidal. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Smith, Thomas (2020 թ․ հունվարի 3). «The NME 100: Essential new artists for 2020». NME. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Ֆայք» հոդվածին։ |
|