Դիքենս շրջան (Տեխաս)
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Կարգավիճակ | Տեխասի շրջան |
Մտնում է | Տեխաս |
Վարչկենտրոն | Դիքենս |
Բնակչություն (2010) | 2.444 |
Խտություն | 1 |
Տարածք | 2.341 |
Հիմնադրված է | 1876 թ. թ. |
Սահմանակցում է | Մոտլի շրջան, Քինգ շրջան, Քենտ շրջան, Քրոսբի շրջան, Գարզա շրջան, Ֆլոյդ շրջան, Քոթլ շրջան և Ստոնուոլ շրջան |
Ժամային գոտի | CDT? |
co.dickens.tx.us(անգլ.) | |
Դիքենս շրջան (անգլ.՝ Dickens County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2000 թվականին բնակչության թիվը կազմում էր 2762 մարդ[1]։ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի համաձայն 2010 թվականին բնակչությունը կազմում էր 2444 մարդ։ Շրջկենտրոնն է Դիքենս բնակավայրը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիքենս շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1891 թվականին։ Շրջանն իր անվանումը ստացել է Տեխասի հեղափոխության զինվոր Ջ. Դիքենսի պատվին, ով զոհվել էր Ալամոյի ճակատամարտում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Դիքենս շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 2344 կմ², որից 2342 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 2 կմ²-ն կամ 0,11 %-ը՝ ջրային տարածքները[3]։
Հարևան շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քենտ շրջան (հարավ)
- Քինգ շրջան (արևելք)
- Քրոսբի շրջան (արևմուտք)
- Մոտլի շրջան (հյուսիս)
- Գարզա շրջան (հարավ-արևմուտք)
- Ֆլոյդ շրջան (հյուսիս-արևմուտք)
- Քոթլ շրջան (հյուսիս-արևելք)
- Ստոնուոլ շրջան (հարավ-արևելք)
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 2762 մարդ։ Առկա էր 980 տնային տնտեսություն, 638 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 1 մարդ/կմ²։ Հաշվվում էր 1368 բնակելի շինություն՝ 1 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 77,62 %, աֆրոամերիկացիներ – 8,18 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,36 %, ասիացիներ – 0,11 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ – 0,25 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 12,35 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 1,12 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 23,90 %–ը (անկախ ռասայից)։
Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 18,50 % - մինչև 18 տարեկան, 10,40 % - 18-24 տարեկան, 29,70 % - 25-44 տարեկան, 29,70 % - 45-64 տարեկան և 19,00 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 39 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 130,70 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 141,90 տղամարդ։
2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 2444 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 1 մարդ/կմ²։
Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[4][5]
1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
7 177 | 4 963 | 3 737 | 3 539 | 2 571 | 2 762 | 2 444 |
Քաղաքական դիրքորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի նախագահական ընտրություններում Ջոն Մաքքեյնը ստացել է ընտրողների ձայների 75,1 %-ը, իսկ դեմոկրատ Բարաք Օբաման՝ 24,07 %-ը[6]։
Տեխասյան ներկայացուցիչների պալատում Դիքենս շրջանը մտնում է 68-րդ շրջանի կազմի մեջ։ Շրջանի շահերը ներկայացնում է Մյունսթեր քաղաքից հանրապետական Դրյու Սփրինգերը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Данные о результатах голосования на президентских выборах 2008 года по округу Диккенс» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Профиль Дрю Спрингера в базе данных легислатуры Техаса» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ մարտի 23-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դիքենս շրջան (Տեխաս) կատեգորիայում։ |