Դիվալի
Դիվալի | |
---|---|
Դիյա (նավթի լամպեր) Դիվալիին | |
Տեսակ | Բարու հաղթանակը չարի դեմ |
Ամսաթիվ | Ashvin Krishna Trayodashi?, Ashvin Krishna Chaturdashi?, Ashvin Amavasya?, Kartik Shukla Pratipada? և Kartik Shukla Dwitiya? |
Տոնվում է | Հնդկաստան[1], Ֆիջի, Գայանա, Մավրիկիոս, Սինգապուր, Շրի Լանկա, Նեպալ, Սուրինամ, Մյանմա, Տրինիդադ և Տոբագո և Բանգլադեշ |
սկսած | հոկտեմբերի 26 |
մինչև | նոյեմբերի 13 |
Տոնում | ինդուիստներ, բուդդիստներ, սիկհեր, ջայներ |
Ավանդույթներ | տունը լույսերով ձևավորել, միմյանց նվերներ և քաղցրավենիք տալ |
Ի հիշատակ | լույսի աղբյուր, Լակշմի[2], Բարություն և գիտելիք[3] |
Դիվալին հայտնի է նաև այլ անուններով (սանսկրիտ՝ दीपावली, թամիլերեն՝ தீபாவளி, նեպալ.՝ दीपावली, तिहार, հինդի՝ दिवाली, մարաթհի՝ दिवाळी, կան. ದೀಪಾವಳಿ,, մալայալամ՝ ദീപാവലി, ա.-փենջ.` ਦਿਵਾਲੀ, ուրդու՝ دیوالی, բենգալերեն՝ দীপাবলি, ճապ.՝ ディーワーリー, սինգ․՝ දීපාවලි, չինարեն՝ 屠妖節)՝ Lույսերի hնդկական փառատոն է, որը տոնում են ամեն տարի աշնանը՝ հյուսիսային կիսագնդում (գարնանը՝ Հարավային կիսագնդում)։ Այս տոնը պաշտոնապես ընդունված է մի շարք երկիր֊պետություններում․ Ֆիջի, Գույանա, Հնդկաստան, Պակիստան, Մալայզիա, Լյուքսեմբուրգ, Մյանմա, Նեպալ, Սինգապուր, Շրի-Լանկա, Սուրինամ և Տրինիդադ և Տոբագո։ Հինդուիզմի ամենագլխավոր տոներից մեկն է, որը հոգեպես խորհրդանշում է լույսի հաղթանակը ընդդեմ խավարի, բարու հաղթանակն ընդդեմ չարի, գիտելիքի հաղթանակը՝ տգիտության, և հույսը՝ հուսահատության։ Տոնակատարությունը բովանդակում է միլիոնավոր լույսերով զարդարված տանիքներ, մուտքի դռներ և պատուհաններ, տաճարներ և համայնքների այլ շինություններ և երկրներ։ Որպես կանոն, փառատոնի նախապատրաստական աշխատանքները և ծեսերը իրականացվում են հինգօրյա ժամանակաընթացքում, սակայն Դիվալիի հիմնական տոնախմբային գիշերը համընկնում է Բիկրամ Սամբատ օրացույցի Հնդկական լուսնարեգակնային Կարտիկա ամսվա ամենամութ լուսնային գիշերվա հետ։ Գրիգորյան օրացույցում, Դիվալի գիշերը ընկնում է հոկտեմբերի կեսի և նոյեմբերի կեսի միջև[4]։
Մինչ Դիվալիի գիշերը, մարդիկ մաքրում, վերանորոգում և զարդարում են իրենց տները և գրասենյակները։ Դիվալիի գիշերը մարդիկ հագնում են նոր հագուստ կամ իրենց լավագույն հանդերձանքը, իրենց տներում և բակերում վառում են դիյասները (լամպեր և մոմեր), որպես կանոն մասնակցում են Լակշմիին՝ բերրիության և բարգավաճման աստվածուհուն ուղղված ընտանեկան պուջայի (աղոթքի)։ Պուջային հետևում է հրավառությունը, ապա ընտանեկան խնջույքը՝ ներառելով միտայը (քաղցրավենիք) և ընտանիքի անդամների ու մտերիմ ընկերների միջև նվերների փոխանակումը։ Այն երկրներում, որտեղ տոնում են Դիվալին, այդ շրջանում իրականացնում է ամենախոշոր առևտուրը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիուալին գնում է դեպի Հնդկաստանի հին շրջան, որպես Հնդկական Կարտիկա օրացույցային ամսվա ամառային բերքահավաքին հաջորդող տոնախմբություն։ Փառատոնը հիշատակվում է Սանսկրիտ տեքստերում, ինչպիսիք են․ "Պադմա Պուրանա", "Սկանդա Պուրանա"՝ երկուսն էլ ամբողջացրած մ․թ․ 1-ին հազարամյակի երկրորդ կեսին, սակայն, ենթադրվում է, որ հիմնական տեքստը ընդլայնվել է ավելի վաղ դարաշրջանում։ Դիյասները (լամպեր) հիշատակվում են "Սկանդա Պուրանայում", որոնք խորհրդանշականորեն ներկայացնում են արևամասերը, տիեզերական լուսատուները ու ողջ կյանքի եռանդը։
Թագավոր Հարշան 7-րդ դարի սանսկրիտ ներկայացման՝ Նագանանդայի մեջ, Դիպավալին հիշատակում է որպես Դիպապրատիպադուտսավա, որտեղ լամպերը վառվել են և նորանշան հարսնացուներին և փեսացուներին տրվել են նվերներ։ Պարսիկ ճանապարհորդ և պատմաբան Ալ֊Բիրունին Հնդկաստանի մասին 11-րդ դարի իր հուշագրություններում նշել է, որ Դիպավալին հնդիկները տոնել են Կարտիկա ամսվա նորալուսնային օրը։
Դիվալիի առասպելական պատմությունները տարբեր են տարածաշրջաններում և հինդուիզմի ավանդույթներում։ Այնուամենայնիվ, նրանք բոլորը նշում են լուսավառ Դիվալիի ուրախությունն ու տոնակատարությունը, որը հիշեցնում է գիտելիքի կարևորության, ինքնակատարելագործման մասին, իմանալու և փնտրելու լավ և ճիշտ ճանապարհը։ Փոխաբերություն է դիմադրությունը չարի դեմ, փարատումը՝ խավարի և կարեկցանքը՝ մյուսների համար։ Սա հնդկական հավատքի տոնական վերահաշվարկումն է, որ բարին ի վերջո հաղթում է չարին։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ (unspecified title) — ISBN 9780780802582
- ↑ (unspecified title) — ISBN 9781550358490
- ↑ (unspecified title) — ISBN 9781317969563
- ↑ . празднование Дивали в Индии(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիվալի» հոդվածին։ |
|