Jump to content

Դիզյունկցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիզյունկցիա (լատին․՝ disjunctio - բաժանել), տրամաբանական գործողություն, որի ժամանակ պարզ ասույթներից կազմվում է բարդ ասույթ՝ «կամ» շաղկապի կիրառմամբ։ Ստացված բարդ ասույթն անվանում են դիզյունկտիվ ասույթ։ Սիմվոլիկ նշանակումն է՝ aVb (կարդացվում է՝ a կամ b)։ «V» սիմվոլը լատինական «vel» (կամ) շաղկապի առաջին տառն է[1]։ «Կամ» տրամաբանական շաղկապի համար ընդունված է կիրառել նաև այլ սիմվոլներ։

Տրամաբանության մեջ տարբերում են դիզյունկցիայի երկու տեսակ՝ պարզ կամ թույլ դիզյունկցիա և խիստ դիզյունկցիա։

Պարզ դիզյունկցիայի ճշմարտության աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

a b aVb
Ճ Ճ Ճ
Ճ Ս Ճ
Ս Ճ Ճ
Ս Ս Ս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Гутников В. С. Интегральная электроника в измерительных приборах. — Л.: Энергия (издательство), 1974. — 144 с. — С. 14—16.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 382
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիզյունկցիա» հոդվածին։